Երաժշտության ընտրությամբ գործունեություն

IMG_1824-e1448605746296Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 2-4-րդ դասարաններում

Երաժշտության ընտրությամբ գործունեություն 

Նպատակը.

  •   սովորողների երաժշտական կրթում,
  •   նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

 

Խնդիրները.

 

  •  երաժշտական լսողության, ունակությունների զարգացում,
  •   ինտոնացիոն մաքուր երգեցողություն,
  •  երաժշտական գրագիտություն,
  •  երաժշտարվեստի  զարգացում (երգչախումբ և հարվածային պարզագույն գործիքների նվագախումբ),
  •  ստեղծագործական երևակայության զարգացում (փոքր մեղեդիների, ռիթմիկ պատկերների ստեղծում),
  •   գեղագիտական ճաշակի ձևավորում,
  •  երաժշտություն ունկնդրելու կուլտուրայի ձևավորում:

 

 

Գործունեության ձևերը

 

  •   Երգեցողություն  (անհատական, խմբային՝ վոկալ խումբ, երգչախումբ)

—         ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում,

—         երաժշտական ունակությունների՝ լսողության զարգացում,

—         երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,

—         երգի կերպարային զգացողություն,

—         ճիշտ շնչառություն, — ձայնի դրվածք,

—         բազմաձայն երգեցողություն,

—         երաժշտական հիշողություն:

  • Երաժշտա-տեսական գիտելիքներ (նոտագրագիտություն)

—         1/8, 1/4, 2/4 տևողության նոտաների, 1/4, 1/8 տևողության դադարի նշանների ուսուցում և կատարում,

—         ինտոնացիա,

—         տակտ,

—         չափ,

—         ձայնաշար,

—         ուսուցանված երգերի և ունկնդրվող նյութերի նվագակցում ռիթմիկ պատկերներով («բնական», հարվածային և շրխկան նվագարաններ),

—         հնչյունի բարձրության գրառում և կատարում,

—         հնչյունի  ուժգնությունը գրի առնելու նշաններ,

—         դինամիկայի նշաններ,

—         պարզագույն մեղեդիների գրառում:

  •   Ունկնդրում.  հայ, ազգային, հոգևոր, դասական ընտրյալ երաժշտական ստեղծագործություններ
  •   Նվագակցություն  «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով
  • Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ
  • Ստեղծագործական աշխատանք:

Ուսումնական միջավայր

Երաժշտության ընտրության դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում`

  •   ուսումնական կաբինետ (տարածք),
  •  գրադարան,

 

Ուսումնական կաբինետը (տարածքը), որտեղ իրականացվում է երաժշտության ընտրության դասընթացը, պետք է հագեցած լինի հետևյալ միջոցներով.

ՏՀՏ միջոցներ
1. Համացանցին միացված համակարգիչ, որը կունենա համակարգչային այն բոլոր ծրագրերը, այդ թվում` նաև երաժշտական, որոնք հնարավորություն կտան իրագործել.
ա. երգի ուսուցում,
բ.  ունկնդրում (համացանցից),
գ.  երաժշտական գրագիտության ուսուցում,
դ.  ձայնագրում,
ե.  ձայնա-տեսասկավառակի ձայնագրում,
զ. ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում:
2. Ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության հնչողություն
3. Էլեկտրոնային գրատախտակ
Smart-Notebook ծրագրով աշխատելու համար (հատկապես նոտագրագիտության ուսուցման և նվագարանները, նվագախումբը և երգչախումբը լիարժեք ճանաչելու նպատակով) նախընտրելի է ոչ թե պրոյեկտորը, այլ էլեկտրոնային գրատախտակը:
4. Դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է լարվածքից ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը):
5. Շրխկան, հարվածային, երաժշտական նվագարաններ.
ա. նվագակցություն (ուսուցանված երգին,  ունկնդրվող նյութին, բառախաղին),
բ.  տևողության կատարում,
գ.  նվագարանով աշխատելու ունակություն և հմտության ձեռք բերում:
6. Մասնագիտական գրականություն
7. Անհրաժեշտ գույք` աթոռներ և սեղաններ, պահարան` երաժշտական նվագարանների, մասնագիտական գրականության համար:

Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական, ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք:
Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

 

Երաժշտության ընտրությամբ գործունեության դասընթացն արդյունավետ ու լիարժեք կազմակերպելու-իրականացնելու համար երաժշտության դասավանդողին անհրաժեշտ են հետևյալ գործիքները և նյութերը.

  •   դպրոցում`ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով),
  • անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,
  •   ձայնագրիչ (թվային, հեռախոս),
  •  ֆոտո-տեսախցիկ:

Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր.

 

  •   անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,
  •   ձայնագրիչ (թվային, հեռախոս),
  •  ֆոտո-տեսախցիկ:

Դասընթացը յուրացնելուց հետո սովորողը կարող է

  •   երգել մաքուր ինտոնացիայով,
  •   կատարել բազմաձայն ռիթմիկ վարժություններ, ստեղծագործություններ
  •   նոտագրագիտությունը ներկայացնել Smart-Notebook ծրագրով
  •   երաժշտական ստեղծագործություններն ինքնուրույն նվագակցել  «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով՝ ստեղծելով տարբեր ռիթմիկ պատկերներ
  •   լսողությամբ իմանալ ունկնդրվող ստեղծագործությունը, հեղինակին
  •  գրի առնել՝ ա. ռիթմիկ պատկերներ, բ. պարզագույն մեղեդիներ
  •   ստեղծել փոքրիկ մեղեդիներ,
  •   լինել ուշադիր ունկնդիր: