Երաժշտության առարկայական ծրագիր. Կրտսեր դպրոց 2015-2016թթ.

Երաժշտության առարկայական ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի Կրտսեր դպրոցում (1-4-րդ դասարաններ)

Ծրագրի հեղինակներ՝ Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան

Երաժշտության ուսուցման նպատակները.

  սովորողների երաժշտական կրթում,

  նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Երաժշտության ուսուցման խնդիրները.

  սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը

կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,

  ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա,

  երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային

մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,

  երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,

  երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում,

  հոգևոր  զարգացում,

  ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,

  երաժշտարվեստի  զարգացում (մանկական երգչախումբ և հարվածային

պարզագույն գործիքների նվագախումբ),

  գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,

  ընդհանուր  զարգացման ապահովում,

  ստեղծագործական երևակայության զարգացում:

Երաժշտության գործունեության ձևերը

  1. Երգեցողություն
  2. Ունկնդրում
  3. Պար
  4. Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
  5. Երաժշտա – տեսական գիտելիքներ
  6. Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ
  7. Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով
  8. Բառային ռիթմիկա

Առաջին դասարան

Երգեր

  1. «Այբ, բեն, գիմ»
  2. «Այ իմ գնդակ»
  3. «Արև, արև, արի դուս»
  4. «Արեգակ»(«Արև, արև, եկ, եկ»)
  5. «Ծափիկ, ծափիկ»
  6. «Փայտե ձիուկ»
  7. «Պսակ-պսակ»
  8. «Խնոցու երգ»
  9. «Հոպ, թռի»
  10. «Զըմփիկ, զըմփիկ»
  11. «Աղջկեք, պար բռնեցեք»
  12. «Լեպո-հո, լե, լե»
  13. «Վիճակի երգ»
  14. «Արև, արև, դուս արի»
  15. «Դան, դան դանեդան»
  16. «Բոլոճկի երգ»
  17. «Տոնածառ» (Եր. Մ. Միրզայանի )
  18. «Ավետիս (պարզ տարբերակ)
  19. «Հոյ, նազան (պարզ տարբերակ)
  20. «Հոլը հոլը»
  21. «Զհերիկ խաբեցինք»
  22. Ներսես Շնորհալի, «Առավոտ լուսո»
  23. Ս. Ծննդյան տաղ «Այսօր տոն է» (ավանդական տարբերակ)

Ըստ նախագծերի նախատեսված ընդհանուր երգեր

Կոմիտաս  նախագիծ.

  1. «Փայտե ձիուկ»
  2. «Արև, արև, եկ, եկ»
  3. «Եղնիկ»
  4. «Կաքավիկ»
  5. «Քելե, քելե»

Երաժշտա-տեսական գիտելիքներ

  Ուսուցանված երգերի և ունկնդրվող նյութերի նվագակցում ռիթմիկ

պատկերներով («բնական», հարվածային և շրխկան նվագարաններ):

  Երաժշտա-ռիթմիկ  վարժություններ

  Երաժշտական խաղեր

Ունկնդրում

  1. Երկրորդ, երրորդ դասարանների ծրագրային երգերը
  2. Լեոպոլդ Մոցարտ, Մենուետ
  3. Յ. Ս. Բախ, Մենուետ
  4. Յ.Ս. Բախ, Պոլոնեզ ( սոլ-մինոր)
  5. Ժիլինսկի, Լատվիական ժողովրդական պար
  6. Գրեչանինով, Մազուրկա
  7. Գեդիկե, Պար (մի-մինոր)
  8. Կլիմենտի, Սոնատինա, 1-ին մաս
  9. Յ. Ս. Բախ, «Կատակ»
  10. Պ. Չայկովսկի. Պոլկա
  11. Շուման. Սիցիլիական երգ
  12. Պ. Չայկովսկի. Մազուրկա
  13. Վիվալդի, «Տարվա եղանակներ», «Գարուն»

Թիվ 3-ից 12-ը` երաժշտա-ռիթմիկ վարժությունների կատարման համար

Պար

Հիմանականում ուսուցանվում են ավանդական պարին բնորոշ ձեռքերի, ոտքերի և

մարմնի շարժումներ, որոնց միջոցով սովորողի մոտ ձևավորվում է ազգային պարի

զգացողություն:

Երկրորդ դասարան

Երգեր

  1. «Զըմփիկ, զըմփիկ» (պարզ տարբերակ)
  2. «Ջան, ջան, ջան աշուն է»
  3. «Վեր, հա վեր-վեր»
  4. «Գառնուկն ու մայրը»
  5. «Տըրինո»
  6. «Հոյ, Մայրամ»
  7. «Քուրիկ Զիզի»
  8. «Հոփ, հոփ, հոփ ըլնի»
  9. «Գիլի գիլ»
  10. «Սաթոյին գովելու համար ենք եկել»
  11. «Սար, սար»
  12. «Հայկանուշ»
  13. «Քելե, քելե, նազ մի անի, Սաթո ջան»
  14. «Տո տղա, տղա»
  15. «Լուսնակ պատին դիպել ա»
  16. «Հոպ, շորորա»
  17. «Հոյ, Նարե»
  18. «Այ, Արևը»
  19. «Գարուն եկավ ամպերով»
  20. Ներսես Շնորհալի, «Առավոտ լուսո»
  21. Սուրբ Ծննդյան ժողովրդական ավետիս «Այսօր տոն է»
  22. Հատված Պատարագից, «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ»
  23. Ս. Աստվածածնի տաղ «Խնկի ծառի նման ես»

Ըստ նախագծերի նախատեսված ընդհանուր երգերը

Կոմիտաս  նախագիծ.

  1. «Փայտե ձիուկ»
  2. «Արև, արև, եկ, եկ»
  3. «Եղնիկ»
  4. «Կաքավիկ»
  5. «Քելե, քելե»

Երաժշտա-տեսական գիտելիքներ

  Երաժշտա-ռիթմիկ վարժությունների կատարում «բնական» և հարվածային

նվագարաններով

  Ուսուցանված երգերի և ունկնդրվող նյութերի նվագակցում ռիթմիկ

պատկերներով («բնական», հարվածային և շրխկան նվագարաններ)

  Երաժշտական խաղեր

  Երաժշտական ժանրեր. Երգ

Ունկնդրում

  1. 3-րդ և 4-րդ դասարանների ծրագրային երգեր
  2. Հայկական ազգային պարեղանակներ (դուդուկի, շվիի և զուռնայի

կատարմամբ)

  Թամզարա

  Լորկե

  Փափուռի

  Քոչարի

  Կտկտիկ

  Ծաղկաձորի

  1. Հոգևոր երգեր

  Կոմիտաս, «Հայրապետական օրհներգ»

  «Հայր մեր», Կոմիտասի տարբերակ

  Ս.Ծննդյան տաղ «Այսօր տոն է» ( ավանդական տարբերակ)

  1. Պ. Չայկովսկի, Հին ֆրանսիական երգ
  2. Վ. Մոցարտ, Մենուետ (ֆա-մաժոր)
  3. Կլիմենտի, Սոնատինա, 2-րդ մաս
  4. Յ. Ս. Բախ, Մենուետ (սոլ-մաժոր)
  5. Սորոկին, Ռումինական պոլկա
  6. Լ. Վ. Բեթհովեն, Սոնատինա, 1-ին մաս
  7. Վ. Ա. Մոցարտ, Վարիացիաներ «Կախարդական սրինգ» օպերայից
  8. Շուման. Քաջ ձիավոր
  9. Շոստակովիչ. Գավոտ
  10. Ա. Խաչատրյան. Անդանտինո
  11. Ա. Վիվալդի, «Տարվա եղանակներ», «Ամառ»

Թիվ 4-ից 12-ը` երաժշտա-ռիթմիկ վարժությունների կատարման համար

Պար

  Հիմանականում ուսուցանվում են ավանդական պարին բնորոշ ձեռքերի,

ոտքերի և մարմնի շարժումներ,

  վեց քայլ դանդաղ գյոնդ (գյովընդ)

  պարերգերի պարային բեմականացում:

Երրորդ դասարան

Երգեր

  1. «Գնացեք, տեսեք»
  2. «Տամբուրե»
  3. «Հովվի անկողինը»
  4. «Բասեն բարի»
  5. «Այ ինդիլո»
  6. «Աղջիկ, աղջիկ, Հերիքնազ»
  7. «Աղվես»
  8. «Լորիկ»
  9. «Հոյ նար»
  10. «Փափուռի»
  11. «Հունձի երգ»
  12. Ռ. Ամիրխանյան, «Նոր Տարի»
  13. «Եկեք ծեծենք»
  14. «Հայ զընգա»
  15. «Կռունկ ջան»
  16. «Բատոլա ջան»
  17. «Աղջկեք, պար բռնեցեք»
  18. «Ճոր պար»
  19. Կոմիտաս, «Հայրապետական օրհներգ»
  20. «Հայր մեր», Կոմիտասի տարբերակ
  21. Ս.Ծննդյան տաղ «Այսօր տոն է» ( ավանդական տարբերակ)

Ըստ նախագծերի նախատեսված ընդհանուր երգերը

Կոմիտաս  նախագիծ.

  1. «Փայտե ձիուկ»
  2. «Արև, արև, եկ, եկ»
  3. «Եղնիկ»
  4. «Կաքավիկ»
  5. «Քելե, քելե»

Երաժշտա-տեսական գիտելիքներ

  Ուժգնություն, համապատասխան վարժությունների կատարում,

  ռիթմիկ վարժությունների կատարում «բնական» և հարվածային

նվագարաններով,

  ուսուցանված երգերի և ունկնդրվող նյութերի նվագակցում ռիթմիկ

պատկերներով («բնական», հարվածային և շրխկան նվագարաններ),

  «Թիթեռ» և «Քուն» վարժությունների կատարում,

  ձայնավորներով վարժություն (տե՛ս՝ «Երաժշտության առարկայական ծրագրի

մեթոդական մշակում», «Տարրական երաժշտա – տեսական գիտելիքների

ուսուցման օրինակներ» բաժին):

  Երաժշտական ժանրեր. օպերա

  Երաժշտական խաղեր

Ունկնդրում

  1. 4-րդ և 5-րդ դասարանների ծրագրային երգերը
  2. Հայկական ազգային պարեղանակներ (դուդուկի, շվիի և զուռնայի

կատարմամբ)

  Մշո խըռ

  12 ոտ

  Տընգոզ է մայլի տղեն

  Յալլի

  1. Հոգևոր երգեր

  Վարդան Արևելցի, Ս. Սարգիս  Զորավարի շարական, «Ամենասուրբ

երրորդութիւն»

  Սուրբ Աստվածածնի տաղ «Խնկի ծառի նման ես» (ավանդական տարբերակ)

  Հատված «Պատարագ»-ից, «Հիշեա Տեր»

  1. Վ. Մոցարտ, Մենուետ (դո-մաժոր)
  2. Յ.Ս. Բախ, Մենուետ (դո-մաժոր)
  3. Լ. Վ. Բեթհովեն, Սոնատինա, 2-րդ մաս
  4. Գեդիկե, Պար (մի- մինոր)
  5. Վ. Ա. Մոցարտ, Մենուետ (ֆա-մաժոր)
  6. Ուկրաինական ժողովրդական երգ
  7. Բ. Բարտոկ. Երգ
  8. Ա. Վիվալդի, «Տարվա եղանակներ», «Աշուն»
  9. Կարճ հատվածներ՝ հայ և այլ ազգերի դասական կոմպոզիտորների

օպերաներից (դասավանդողի ընտրությամբ)

Թիվ 4-ից 10-ը` երաժշտա-ռիթմիկ վարժությունների կատարման համար

Պար

  Ավանդական պարին բնորոշ ձեռքերի, ոտքերի և մարմնի շարժումներ

  Վերվերի (վեց քայլ)

  Բատոլա

  Փափուռի

  Պարերգերի բեմականացում և կատարում

Չորրորդ դասարան

Երգեր

  1. «Թագվորի մեր, դուս արի»
  2. «Ջան գառնուկ»
  3. «Ավետիս»
  4. «Նա լուս էր, ինչ լուս ելավ
  5. «Աղջկեք, պար բռնեցեք (2-րդ տարբերակ)
  6. «Զար, զընգը»
  7. «Խնկի ծառ»
  8. «Կաքավի երգ»
  9. «Երևան բաղ եմ արել»
  10. «Երի, երի»
  11. «Սար, սար»
  12. «Ճախրակ մանող»
  13. «Հոյ , Նազան»
  14. «Զուլո»
  15. «Յալալի»
  16. Վ. Ա. Մոցարտ, «Գարնան կարոտ»
  17. Վարդան Արևելցի, Ս. Սարգիս Զորավարի շարական, «Ամենասուրբ

երրորդութիւն»

  1. Սուրբ Աստվածածնի տաղ «Խնկի ծառի նման ես» (ավանդական տարբերակ)

Ըստ նախագծերի նախատեսված ընդհանուր երգերը

Կոմիտաս  նախագիծ.

  1. «Փայտե ձիուկ»
  2. «Արև, արև, եկ, եկ»
  3. «Եղնիկ»
  4. «Կաքավիկ»
  5. «Քելե, քելե»

Երաժշտա-տեսական գիտելիքներ

  1/8, 1/4, 2/4 տևողության նոտաների, 1/4 դադարի նշանի ուսուցում և

կատարում,

  ինտոնացիա,

  տակտ,

  չափ,

  ձայնաշար,

  ազգային նվագարաններ (լարային, փողային, հարվածային)

  երաժշտական ժանրեր՝ բալետ

  ուսուցանված երգերի և ունկնդրվող նյութերի նվագակցում ռիթմիկ

պատկերներով («բնական», հարվածային և շրխկան նվագարաններ),

Ունկնդրում

  1. 5-րդ և 6-րդ դասարանների ծրագրային երգերը
  2. Հայկական ազգային պարեղանակներ (դուդուկի, շվիի և զուռնայի կատարմամբ)

– Թաշկինակներով պար

– Արզումանի

– Բոբիկ ջուր մի էրա

  1. Հայկական ժողովրդական երգեր
  2. Հատվածներ Կ. Խաչատրյանի «Չիպոլինո», Ա. Խաչատրյանի «Գայանե»,

«Սպարտակ», Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» բալետներից (դասավանդողի

ընտրությամբ)

  1. Հոգևոր ստեղծագործություններ

– Կոմիտաս, «Հայրապետական օրհներգ»

– Լուսաբացը դիմավորելու շարական «Զարթիք, փառք իմ»

– Հովհաննես Երզնկացի, «Այսօր ձայնն Հայրական»

– Սահակ  Ձորափորեցի, «Էջ Միածինն ի Հորէ»

– Հատված Պատարագից «Մարմին տերունական»

– Մեսրոպ Մաշտոց, «Ծով կենցաղոյս»

  1. Ա. Վիվալդի, «Տարվա եղանակներ», «Ձմեռ»
  2. Վ. Մոցարտ, «Ալեգրո» (սի բեմոլ-մաժոր)
  3. Բախ, «Պարկապզուկ»
  4. Շուման. Մարշ (սոլ-մաժոր)
  5. Լյուբարսկի, Չեխական երգ
  6. Հայդն, Մենուետ (սոլ մաժոր)
  7. Պ. Չայկովսկի. Պար «Կարապի լիճը» բալետից
  8. Կրիգեռ, Բուռե

Թիվ 7-ից 13-ը` երաժշտա-ռիթմիկ վարժությունների կատարման համար

Պար

  Ութ քայլ դանդաղ գյոնդ

  Վերվերի (ութ քայլ)

  Վերվերի  փոփոխական շարժումներով

  Պարերգերի  բեմականցում և կատարում

Ուսումնական միջավայր

  Երաժշտություն դասավանդելու համար շատ կարևոր է ունենալ

համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով, մասնագիտական

գրականությամբ (գրքեր, նոտաներ) հարուստ կաբինետ:

Երաժշտության դասընթացը կազմակերպվում է առարկայի

առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող

ուսումնական միջավայրում`

  ուսումնական կաբինետ (դասասենյակ)

  գրադարան

  բացօթյա տարածք

Ուսումնական կաբինետը (տարածքը), որտեղ իրականացվում է երաժշտության

դասընթացը, պետք է հագեցած լինի հետևյալ միջոցներով.

ՏՀՏ միջոցներ

  1. Համացանցին միացված համակարգիչ, որը կունենա համակարգչային այն բոլոր

ծրագրերը, այդ թվում` նաև երաժշտական, որոնք հնարավորություն կտան

իրագործել.

ա. երգի ուսուցում

բ.  ունկնդրում (համացանցից)

գ.  նոտագրագիտության ուսուցում

դ.  ձայնագրում

ե.  ձայնա-տեսասկավառակի ձայնագրում

զ. ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում

  1. Ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության

հնչողություն

  1. Էլեկտրոնային գրատախտակ

Smart-Notebook ծրագրով աշխատելու համար (հատկապես նոտագրագիտության

ուսուցման և նվագարանները, նվագախումբը և երգչախումբը լիարժեք ճանաչելու

նպատակով) նախընտրելի է ոչ թե պրոյեկտորը, այլ էլեկտրոնային գրատախտակը:

  1. Դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է լարվածքից

ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը):

  1. Շրխկան, հարվածային, երաժշտական նվագարաններ.

ա. նվագակցություն (ուսուցանված երգին,  ունկնդրվող նյութին, բառախաղին)

բ.  տևողության կատարում

գ.  նվագարանով աշխատելու ունակություն և հմտության ձեռք բերում

  1. մասնագիտական գրականություն
  2. անհրաժեշտ գույք` աթոռներ և սեղաններ, պահարան` երաժշտական

նվագարանների, մասնագիտական գրականության համար:

Համացանցը`ուսուցման միջավայր

Ուսուցման միջավայր կարող է դառնալ համացանցը:

Սովորողը

  ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի

տարբեր աղբյուրներից,

  ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն,

  ստեղծում է ուսումնական նյութեր (երգերի կարաոկեներ, ուսումնական,

ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է երաժշտության

դասավանդողը,

  ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր

կայքերում, տարածում դրանք, օգտվում դասավանդողների, դասընկերների

ստեղծած ուսումնական նյութերից:

Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական,

ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք:

Ուսումնական տարածք կարող է լինել

  ուսումնական հաստատության կայքը,

  դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը

Նշված տարածքներում տեղադրվում են բոլոր այն ստեղծված նյութերը, որոնք

օգտագործում են թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, թե՛ ծնողները, թե՛ այլ

անձիք: Չափազանց կարևոր է կայքերի և բլոգների բովանդակության հստակեցումը`

որպես ուսումնական միջավայր:

Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Երաժշտության դասընթացն արդյունավետ ու լիարժեք կազմակերպելու-իրականացնելու համար երաժշտության դասավանդողին անհրաժեշտ են հետևյալ

գործիքները և նյութերը.

  դպրոցում`ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով),

  անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,

  ձայնագրիչ (թվային, հեռախոս),

  ֆոտո-տեսախցիկ:

Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր.

  անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,

  ձայնագրիչ (թվային, հեռախոս),

ֆոտո-տեսախցիկ,

  ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն):

Ուսումնական նյութեր, ֆիլմեր, պրեզենտացիաներ պատրաստելու նպատակով

երաժշտության դասավանդողին և սովորողին անհրաժեշտ են.

  երգարաններ,

  նոտաներ,

  մասնագիտական ձեռնարկներ,

  մասնագիտական գրականություն,

  էլեկտրոնային գրականություն,

  ձայնադարան (ձայնա-տեսասկավառակներ),

  էլեկտրոնային ձայնադարան:

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության

կազմակերպման մեթոդական նկարագրություն

  Դասարանում  ուսումնական պարապմունքը ներառում է գործունեության

հետևյալ ձևերը.

  երգեցողություն,

  պար,

  ունկնդրում,

  մասնակցություն համերգների,

  երաժշտա-տեսական գիտելիքներ (նոտագրագիտություն),

  ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում,

  նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով,

  ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ:

Տանը

  ունկնդրում՝ երգեր, ունկնդրման համար նախատեսված նյութեր,

  ուսումնական այլ նյութերի հետազոտում,

  ուսումնական նյութի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների

տեսքով),

  օնլայն խորհրդատվություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով,

skype-ով, սոցիալական ցանցերով),

  անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն կապ է

հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում,

կատարում անհրաժեշտ ուղղումներ,

  ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը

սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած

համապատասխան խորհրդատվությունից հետո),

  մասնակցություն առցանց քննարկումներին,

  երաժշտական ուսուցողական հեռուստատեսային հաղորդումների դիտում:

Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի

ուսումնական թղթապանակի բովանդակությունը, ինքնաստուգման, ստուգողական

առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը

  Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին,

կրթահամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված ծեսերին,

միջոցառումներին, համերգներին,

  ինքնաստուգում. ուսումնական տարվա ընթացքում սովորողը գրում է

երաժշտական վիկտորինա և հարցաշար` բաղկացած դասապրոցեսում

կիրառվող ունկնդրման և ուսումնական նյութերից,

  ուսումնական նյութերի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի,

պրեզենտացիաների տեսքով):

Երաժշտություն առարկայի հիմնական խնդիրը՝ սովորողի ճաշակի ձևավորումն է

երգերի, ունկնդրման միջոցով: Ասել է, թե գնահատվում է սովորողի

դասին ակտիվ մասնակցությունը, երգերի իմացությունը, երաժշտություն

ունկնդրելու, տոներին, ծեսերին մասնակցելու կարողությունը:

Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  Համացանցից, գրքերից փնտրել-գտնել համապատասխան տեղեկատվություն

  լուսանկարել, տեսագրել, ձայնագրել,

  միայն անհրաժեշտության դեպքում համացանցից պատկերներ և տեսաֆիլմեր

ներբեռնել (այդ պահին սովորողի շրջապատից բացակայող),

  համապատասխան ծրագրերի տիրապետում և կիրառում,

  նյութի բովանդակության լիարժեք, գրագետ և հստակ ներկայացում,

  սեփական վերաբերմունքի, մոտեցման, պարզաբանման, ընկալման

արտահայտում` նյութին ամբողջական տիրապետելու և ներկայացնելու

պայմանով,

  ստեղծագործական մոտեցում,

  խորհրդատվություն երաժշտության դասավանդողի հետ,

  հաշվետու համերգներ:

Ուսումնական ճամփորդություններ

Երաժշտության դասապրոցեսում ուսումնական ճամփորդություններն

իրականացվում են.

  Համերգների մասնակցությամբ և այցով.

  Ուսումնական տարվա ընթացքում սովորողը մասնակցում է դասական,

ժողովրդական, հոգևոր երաժշտության համերգների, որոնք կազմակերպվում

են ինչպես դասավանդողի, դպրոցի կողմից, այնպես էլ`այլ երաժշտական

հաստատությունների կողմից:

Նպատակը` երաժշտության ունկնդրման միջոցով երաժշտական ճաշակի

ձևավորում:

  Թանգարանների այցով:

Նպատակը` ճանաչողական է:

  Բնության գրկում` ծեսերի իրականացմամբ:

Սովորողի` դասապրոցեսում ձեռք բերած կարողությունների և հմտությունների

(երգի, պարի կատարում-բեմականացում, ծիսական պարագաների պատրաստում և

կիրառում, ստեղծագործելու-հետազոտելու կարողություն) գործնական կիրառում:

Բնական միջավայրում իրականցնելով ծեսը` սովորողը դառնում է դրա անմիջական

կատարողը և կրողը: Իր ունեցած փորձը կարող է փոխանցել շրջապատին`այսպիսով

նպաստելով ծեսի վերածնմանը և տարածմանը:

  Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական

կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր).

Առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծեսերի, համերգների

կազմակերպում, մասնակցություն և իրականացում:

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա օրացույցի

Ըստ կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա օրացույցի ներկայացվում են

նախագծեր, որոնց հիման վրա կառուցվում է դասապրոցեսը:

Ուսումնական գրականություն

  Ա. Շահնազարյան, «Կաքավիկ» երգարան,

  Ա. Շահնազարյան, «Երգ ու բան» (մաս Բ), «Երգ ու հաց» (մաս Գ),

  Կոմիտաս, Ազգագրական հատորներ,

  Կոմիտաս, «Պատարագ»,

  «Շարականների ընտրանի»,

  Կրթահամալիրի ձայնադարանի տրամադրած ունկնդրման նյութեր,

  Էլեկտրոնային տարբերակով պատրաստած ուսումնական երաժշտական

նյութեր,

  Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, 1, 2, 3, 4-րդ

պրակներ,

  Երաժշտական գրականություն, Սուսաննա Ամատունի,

  Ա. Բարսամյան, Մ. Հարությունյան «Հայ երաժշտության պատմություն»,

  ինչպես նաև համացանցի համապատասխան կայքեր: