Երաժշտույան կրթական ծրագիրը ըստ ուսումնական օրացույցի, նախագծերի, թվային միջոցների

Կրթական ծագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով,

անհատական թվային միջոցներով

2015-2016 ուսումնական տարի

Դասընթացի, ակումբի ծրագիրը (այսուհետ` ծրագիր) շարունակում -լրացնում է նախորդ

ուսումնական տարվա ծրագիրը:

1-3, 4-5-րդ դասարաններ

Ծրագրի բովանակությունը

  1. Ծրագրի իրականացման ժամաքանակը.

Շաբաթական. 1-3-րդ դասարաններ՝ որից մեկը դասավանդում է դասվարը, իսկ

մյուսը՝ առարկայական դասավանդողը. 4- 5-րդ դասարաններ՝ 2 դասաժամ

  1. Անհատական ուսուցման միջավայրը

  դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Երաժշտություն առարկան դասավանդողի ուսումնական բլոգը պետք է ունենա

հետևյալ բաժինները.

  Ուսումնական նյութ

  Ուսումնական ֆիլմ

  Ձայնադարան

  Նախագիծ

  Ծրագիր

  Հաշվետվություն

  Հայտարարություն

  «Դպիր» ամսագիր, հոդվածներ

  Հոդվածներ

  Ֆիլմեր

  Ազգային ծեսեր

  Հավաքից հավաք

  Ունկնդրման նյութեր

  Ուսճամփորդություն

  Ուսումնական փաթեթ

  Պար

  Տնօրենի օրագիր

  Օրագիր

  Անհատական աշխատաժամանակ

  Դասավանդողների շուրջտարյա դպրոց

  Դիջիթեք

  Երաժշտական գրականություն

  Ծրագրային երգեր

  Այլ աշխատանք

Բաժինները համալրվում են համապատասխան նյութերով տարվա ընթացքում: Այլ

հեղինակներից օգտվելիս՝ պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը,

էթիկայի կանոնները: Բլոգի հղումը դրվում է կայքում (ենթակայքում), որից կարող են

օգտվել սովորողները, ծնողները, դասավանդողները և այլոք: Ուսումնական բլոգը չի

կարող ծառայել որպես անձնական տարածք:

Եթե երաժշտության դասավանդողն ունի երգչախումբ, վոկալ կամ հարվածային,

շրխկան նվագարանների խումբ, նվագախումբ, ապա պետք բլոգում պետք է ունենա

համապատասխան բաժին:

  Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողի ուսումնական բլոգը պետք է ունենա երաժշտության առարկայի բաժին՝ իր

ենթաբաժիններով, որտեղ կարող է տեղադրել ինչպես իր պատրաստած ուսումնական

նյութերը, այնպես էլ այլ ծրագրային ուսումնական նյութեր՝ պահպանելով

հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները: Այն ունենում է

համապատասխան բաժիններ, որոնք տարվա ընթացքում անընդհատ համալրվում են

նյութերով:

Բլոգում անպայման պետք է լինի Գրադարանի հղումը, որտեղ կա Ձայնադարան

բաժինը՝ համապատասխան այլ բլոգների հղումներով:

  ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Երաժշտության դասընթացը կազմակերպվում է առարկայի

առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող

ուսումնական միջավայրում՝ համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով,

մասնագիտական գրականությամբ (գրքեր, նոտաներ).

  համացանցին միացված համակարգիչ, որը կունենա համակարգչային այն

ծրագրերը, այդ թվում` նաև երաժշտական, որոնք անհրաժեշտ են

դասապրոցեսն իրականացնելիս,

  ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան

ուժգնության հնչողություն,

  էլեկտրոնային գրատախտակ. Smart-Notebook ծրագրով աշխատելու համար

(հատկապես նոտագրագիտության ուսուցման և նվագարանները,

նվագախումբը և երգչախումբը լիարժեք ճանաչելու նպատակով),

  դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է

լարվածքից ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը), շրխկան,

հարվածային, երաժշտական նվագարաններ,

  մասնագիտական գրականություն՝ նոտաներ

  անհրաժեշտ գույք` աթոռներ և սեղաններ, պահարան` երաժշտական

նվագարանների, մասնագիտական գրականության համար:

  սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

  անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,

  ձայնագրիչ (թվային, հեռախոս), ֆոտո-տեսախցիկ,

  ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն):

  1. Ուսումնական մեդիագրադարան

  դասագիրք, ձեռնարկ

  Մեդիագրադարան, Երաժշտություն

  Մեդիագրադարան, Ձայնադարան

  Լ. Կարապետյան, «Երգարան»

  Ա. Շահնազարյան, «Կաքավիկ»

  Ա. Շահնազարյան, «Երգ ու բան», «Երգ ու հաց»

  էլեկտրոնային ռեսուրսներ

  Համացանց.

  http://www.google.am ,

  Muzurok

  և այլն

  ուսումնական նյութեր

  դասավանդողի բլոգ. (երաժշտության դասավանդողների բլոգների հղումները

կան Ձայնադարանում)

  մեդիաձայնադարան

  մեդիագրադարան

  1. Ծրագրի ուսումնական օրացույցը. օրացույցի, նրա առանձին մասերի

կազմակերպման մեթոդական նկարագրություն

Կրթահամալիրն ունի տարվա ուսումնական օրացույց, որով պարտադիր աշխատում են

բոլորը: Դրանից բացի գործում է նաև առարկայական օրացույց, որը կազմում է տվյալ

առարկան դասավանդողը՝ հաշվի առնելով կրթահամալիրի օրացույցի

ծանրաբեռնվածությունը:

Երաժշտական առարկայական նախագծերը կրթահամալիրի ուսումնական օրացույցով.

  առավոտյան ընդհանուր պարապմունք

  մեդիաուրբաթը՝ որպես համերգ

  երաժշտության ունկնդրում

  Կոմիտաս

  հակաբացիլ-անտիվիրուս Կոմիտաս

  համերգների կազմակերպում

  հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա ստեղծագործական հավաքներ

(գարնանային, աշնանային)

  Մխիթար Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը

  ամենամյա հաշվետու համերգ երևանյան համերգասրահներում՝ դեկտեմբերին և

մայիսին

  Սուրբ ծնունդ

  երաժշտական խաղեր

  ուրախ օտար լեզու. ուսումնական կարաոկե

Կրթահամալիրում իրականացվող երաժշտական և երաժշտության ներգրավմամբ

իրագործվող նախագծեր

  Ամեն օր՝ առավոտյան ընդհանուր պարապմունք (տևողությունը՝ 15 րոպե)

  Ամեն ուրբաթ` ժամը15.15-16.00 – «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք-համերգ

  Ամեն երեքշաբթի և հինգշաբթի` ժամը 15.15-16.45 – «Սեբաստացիներ» երգչախմբի

պարապմունքներ

  Նախադպրոցականների ամենամսյա ստուգատեսներ՝ մարզական,

երաժշտական, տեխնոլոգիական

  Սեպտեմբերի 4- կրթական շքերթ

  Սեպտեմբերի 21-26 – Կոմիտասյան օրեր

  Հոկտեմբերի 5 – ուսուցչի օր. համերգ-ներկայացում

  Նոյեմբերի 14-16 – Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

  Դեկտեմբերի 16  – ամենամյա հաշվետու համերգ երևանյան համերգասրահներում

  Հունվարի 5-6 – Սուրբ Ծնունդ

  Հունվարի 25 – 29 – ստուգատեսային ուսումնական ճամբար. Հանրակրթական

Դիջիթեք 2016

  Փետրվարի 8, մարտի 13 – Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց.

ստուգատես

  Ապրիլի 5 – Սուրբ Հարության տոն

  Ապրիլի 13-15 – վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական

կամուրջներ» ստուգատես

  Մայիսի 1-10 – «Կենսամշակութային արշավ» ամենամյա նախագիծ

  Մայիսի 5-7 – հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 10-րդ

հավաք

  Մայիսի 10-25 – շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական

նախագիծ

  Մայիսի 28-29 – Հանրապետության օրեր. Կենսամշակութային արշավներ,

բարձունքների նվաճում

  Մայիսի 23 – հունիսի 8 – հունիսյան հանրակրթական դպրոց – ճամբարներ

  Հունիսի 1 – «Անտիվիրուս-հակաբացիլ 2016», ամառային ուսումնական

ճամբարների, պարտեզների մեկնարկ

  Հունիսի 13-17 – Ամառային փառատոներ, ստուգատեսներ

  1. Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլները՝ իրենց ժամաքանակով,

ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, ակնկալվող

արդյունքներով

  1. Իրականացվող ընդհանուր և սովորողի ընտրությամբ ուսումնական նախագծերին

ներկայացվող պահանջներ

Նախագծի կառուցվածքը

  1. Թեման
  2. Նպատակը
  3. Սովորողների տարիքային խումբը
  4. Ընթացքը
  5. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
  6. Աշխատանքների ուղղությունները
  7. Արդյունքները

Սովորողը  կիմանա

Սովորողը կկարողանա

Սովորողը կլինի

  1. Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը

կայքում, Դպիրում, Լուսաստղում

Երաժշտության առարկայական ծրագրեր. 1-11-րդ դասարաններ

Երաժշտությունը Կրտսեր դպրոցում

Երաժշտությունը Միջին դպրոցում

Երաժշտությունը Ավագ դպրոցում

Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 2-6-րդ դասարաններում

Սովորողների ուսումնական երգչախումբ   , («Սեբաստացիներ» մանկական

երգչախումբ)

  1. Ուսումնական նախագծերի մշակման և իրականացման մեթոդական

նկարագրություն

Ուսումնական նախագծերի օրինակներ.

Կոմիտաս

Ազգային ծեսերին, խաղերին՝ նոր կյանք ,  (Դպիր 81)

Մեդիաուրբաթը՝ որպես համերգ  ,   Դպիր 77)

Ուսումնական ծրագիրն արտացոլում է կոնկրետ բովանդակությամբ դասընթացի կամ

առարկայի ամբողջական պատկերը` խնդիրներով, նպատակներով, ակնկալիքներով,

արդյունքի որոշակի արտացոլումով:

Ուսումնական նախագիծը կարող է հանդես գալ և որպես առանձին բաղադրիչ և որպես

ուսումնական ծրագրի բաղադրիչ:

Ուսումնական նախագծի շրջանակներն ավելի նեղ են և հստակ: Նույնը կարելի է ասել

նաև ժամկետային առումով: Ավելի որոշակի է նաև ակնկալվող արդյունքը,

մասնակիցները, իրականացման շրջանակները:

Ուսումնական նախագծի շրջանակներում կարող են առաջանալ նաև ենթանախագծեր:

  1. Նախագծային աշխատանքի արդյունքում սովորողները միասին ստեղծում

են շոշափելի արդյունք։

  1. Այս կամ այն նախագծի իրականացման ընթացքում ստեղծում են ուսումնական

նյութեր, տեսանյութեր, որոնք աստիճանաբար ձևավորում են  ուսումնական

մեդիափաթեթներ՝ վերածվելով ռեսուրսների:

  1. Մեդիափաթեթները հրապարակվում են բլոգում, որպեսզի հասանելի լինի

բոլորին:

  1. Արդեն պատրաստի մեդիափաթեթները օգտագործվում են մյուս տարիներին ևս՝

համալրվելով ու լրացվելով նորանոր նյութերով:

  1. Ուսումնական նախագծերի մշակման համար շատ կարևոր է տվյալ առարկան

դասավանդողների համագործակցված աշխա տանքը: Դասավանդողներից

յուրաքանչյուրը կարող է մշակել իր նախագիծը, բայց կան նաև ընդհանուր

նախագծեր, որոնց իրականացումը հարկավոր է անպայման համաձայնեցված

կազմակերպել ինչպես տվյալ առարկան, այնպես էլ այլ  առարկաներ

դասավանդողների հետ:

  «Կոմիտաս» նախագծի մշակման և իրականացման մեթոդական

նկարագրություն

Թեմայի ընտրությունը

Ինչու՞ Կոմիտաս, ինչո՞վ է առանձնանում և կարևորվում նրա երաժշտական

գործունեությունը, ո՞րն է այն առանձնահատուկ դերը, որի շնորհիվ նա դարձել է հայ

ազգի համար երաժշտական ազգային գիտակցության, ճաշակի ձևավորման ուղեցույց:

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը.

Կոմիտասի երաժշտական ժառանգությունը ժողովրդական երաժտարվեստն է, ուրեմն

տարիքային խումբը, ինչպես ժողովուրդը, պետք է լինի նախակրթարանից մինչև

դասավանդող:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը.

Կան արժեքներ, որոնք չեն կարող ժամանակահատվածում տեղավորվել, այլ բան է, երբ

ուղղակի որոշվում է, թե որ ժամանակահատվածում պետք է ներկայացնել

արդյունքները: Ժամանակացույցը նշվեց հիմնականում այդ նպատակով, իսկ

աշխատանքն անընդհատ է:

Աշխատանքի ծավալը ներկայացվեց նյութի ընթացքի և նյութի բաշխման  բաժիններում:

Կոմիտասի ժառանգությունն այնքան մեծ է, որ աշխատանքի ծավալը որոշելու համար

որոշվեց.

  ընտրել այն նյութերը, որոնք կարող են ներկայացվել նախակրթարանում և

դպրոցում

  յուրաքանչյուր տարիքային խմբի համար առանձնացնել մատուցվող նյութը:

Նյութերը ծավալուն էին, դրա համար դասավանդողը կարող էր ուսուցանել այնքան երգ,

որքան կկարողանային սովորել և կատարել նախակրթարանի սաները, սովորողները:

Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  սովորողների երաժշտական կրթում,

  նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի

նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,

  երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել

դրա յուրացմանը,

  երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,

  հոգևոր  զարգացում,

  ազգային, հոգևոր նյութի յուրացում,

  գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,

   ընդհանուր  զարգացման ապահովում,

  ստեղծագործական երևակայության զարգացում,

  երգի ուսուցման և կատարման միջոցով

–  երաժշտական ունակությունների զարգացում,

–  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,

–  երգի կերպարային զգացողություն,

–  ճաշակի ձևավորում:

Երաժշտության նախագծային աշխատանքում առկա են գործունեության այն հիմնական

ձևերը, որոնք կան դասապրոցեսում՝

  երգեցողություն

  պար

  ունկնդրում

  երաժշտա – տեսական գիտելիքներ

  ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ, երաժշտական և այլ խաղեր

  նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով

  հետազոտական աշխատանք

  ստեղծագործական աշխատանք

  հնչյունային, բառային ռիթմիկա

Գործունեության յուրաքանչյուր ձև բնականաբար կիրառվում է:

Արդյունքները

Սովորողը  իմացավ

  Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական  երգերը,

  Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված,

խմբերգերը,

  Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի գրի առած և

հորինած  ստեղծագործությունները:

Սովորողը  եղավ

  Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

Սովորողը կարողացավ

–  երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,

–  համացանցից (www.komitas.am,  http://www.youtube.com , այլ կայքեր), և այլ

աղբյուրներից ինքնուրույն գտավ անհրաժեշտ նյութեր,

–  ինքնուրույն հետազոտել և ստեղծել համապատասխան նյութեր Կոմիտասի

մասին:

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում,

բլոգում, ձայնադարանում

http://calendar.mskh.am/taxonomy/term/59

Կոմիտասյան օրերին, կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսոցչական երգչախումբը,

տարբեր դպրոցների տարբեր խմբեր, որոնք ուսումնական նախագծի շրջանակներում

նախապես պատրաստվել են, , ելույթներով հանդես եկան Հայաստանի տարբեր

մարզերում, մասնավորապես՝ մշակութային կենտրոններում և եկեղեցիներում: Սա

իրենից ներկայացրեց յուրահատուկ կենսամշակութային արշավների շարք: Այն

հնարավորություն տվեց տարածել Կոմիտաս արժեքը, ինչը դրված էր այս նախագծի

հիմքում: Այն ընձեռեց նաև հնարավորություն այս համատաեքստում էլ ավելի ճանաչելի

դարձնել կրթահամալիրը և իրականացվող նախագծերն ու ծրագրերը:

Ուսումնական պարապմունքների ձևերը և դրանց կազմակերպման մեթոդական

նկարագրություն

Երաժշտության առարկայական մեթոդական մշակում. Կրտսեր դպրոց

Երաժշտության առարկայական մեթոդական մշակում. Միջին դպրոց

  1. Ուսուցման անհատականացման մեթոդական նկարագրություն

  սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ընթերցվող ուսումնական

գրականություն). սովորողի ինքնակրթության (մասնագիտական ընթերցանության)

կազմակերպման մեթոդական նկարագրություն.

  հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք.

(հնարավոր հետազոտական աշխատանքների թեմաներ` իրենց անոտացիաներով,

որոնցից սովորողները կարող են խմբով կամ անհատապես ընտրել իրենց

ընտրությամբ, դրանց կատարման ժամկետները) և հատուկ կարիքներով

սովորողների աշխատանք

  սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  1. Ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների,

ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման

մեթոդական նկարագրություն

Համերգների կազմակերպում և մասնակցություն

Ծրագրով որոշված համերգի մասնակիցները նախօրոք տեղեկացված են,

պատրաստվում են: Կազմակերպիչը գրանցում է կատարվող նյութերը և կազմում

համերգային ծրագիր: Մեկ կամ երկու օր առաջ համերգային դահլիճում նշանակվում

է հարմար ժամ՝ փորձելու կատարվող նյութերը: Յուրաքանչյուր մասնակից պետք է

ունենա նշանակված ժամանակ, որի ընթացքում հասցնում է կատարել

ստեղծագործությունը (ստեղծագործությունները): Ո՞րն է փորձի նպատակը:

Կատարողները նախ որոշում են՝ բեմի կամ ելույթի համար նախատեսված տեղի որ

կողմում են կանգնում, որպեսզի կարվող ստեղծագործությունը լիարժեք հնչի, եթե կա

գործիքային նվագակցություն, ինչ դիրքով են կանգնելու, իրարից ինչ հեռավորության

վրա, լսու՞մ են արդյոք իրար: Եթե մենակատար է, շարժման ժամանակ ձայնի

հնչողությունը չի՞ փոփոխվում: Եթե միկրոֆոն կա՝ մաքու՞ր է ձայնարտաբերումը:

Ստուգվում է տեխնիկական սպասարկումը, որոշվում է լուսավորության հարցը:

Համերգը վարողը կամ վարողները գիտեն իրենց անելիքը: Նրանք պետք է

կարողանան անսպասելի իրավիճակից դուրս գալ՝ ելույթի մասնակիցը կամ

մասնակիցները բեմ դուրս գալու դեռ պատրաստ չեն կամ ելույթը չի հաջողվում

տվյալ պահին կամ կա տեխնիկական որևէ խնդիր, և այլն:

Համերգը սկսելուց առաջ կազմակերպիչը համոզվում է, որ համերգային համարներ

կատարողը (կատարողները) տեղում են: Եթե կան բացականեր կամ ուշացողներ, որի

մասին նա տեղյակ է, զգուշացնում է համերգավարին (համերգավարներին): Ապա

հերթով կատարվում են բոլոր համարները:

  1. Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի

ուսումնական բլոգի (բլոգի համապատասխան բաժնի) բովանդակությունը,

ինքնաստուգման, ստուգողական առաջադրանքների ժամանակացույցը և

բովանդակությունը

  1. Այլ

  ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի

տարբեր աղբյուրներից,

  ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն,

  ստեղծում է ուսումնական նյութեր (երգերի կարաոկեներ, ուսումնական,

ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է երաժշտության

դասավանդողը,

  ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր

կայքերում, տարածում դրանք, օգտվում դասավանդողների, դասընկերների

ստեղծած ուսումնական նյութերից:

Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական,

ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք:

Ուսումնական տարածք կարող է լինել

  ուսումնական հաստատության կայքը,

  դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը

Նշված տարածքներում տեղադրվում են բոլոր այն ստեղծված նյութերը, որոնք

օգտագործում են թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, թե՛ ծնողները, թե՛ այլ անձիք:

Չափազանց կարևոր է կայքերի և բլոգների բովանդակության հստակեցումը` որպես

ուսումնական միջավայր:

Ուսումնական նյութեր, ֆիլմեր, պրեզենտացիաներ պատրաստելու նպատակով

երաժշտության դասավանդողին և սովորողին անհրաժեշտ են.

  երգարաններ,

  նոտաներ,

  մասնագիտական ձեռնարկներ,

  մասնագիտական գրականություն,

  էլեկտրոնային գրականություն,

  ձայնադարան (ձայնա-տեսասկավառակներ),

  էլեկտրոնային ձայնադարան:

Advertisements