Համընդհանուր ներառում

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի

Համընդհանուր նորառում. մասնագետ՝ Լուսինե Ալեքսանյան

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

  • Սեպտեմբերի 19-15.00-16.00
  • Սեպտեմբերի 20-15.00-16.00
  • Սեպտեմբերի-21-15.00-16.00
  • Սեպտեմբերի 22-15.00-16.00
  • Սեպտեմբերի 23-16.00-16.00

Ուսումնական ծրագիր10 ժամ

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Երրորդ խումբ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Առաջադրանք

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ծանոթացա կարգին:

  • Ունեմ մեկ նկատառում հետևյալի շուրջ

Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, թեքահարթակ,  հարմար կահավորանք, և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:

Կարծում եմ, նշված կետը կրթահամալիրում չի գործում: Օրինակ՝ հենաշարոժողական խնդիրներ ունեցող երեխաների համար չկան հարմարեցված սանհանգույցներ:

  • Ունեմ նկատառում հետևյալ կետի շուրջ

Սովորողը իր անհատական պլանում սահմանված չափով, կազմակերպմամբ մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Կարծում եմ, նշված կետը գործում է մասնակի:

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Գրախոսում եմ Մարիետ Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը: Կիսում եմ, այն կարծիքը, որ եթե չկա ներառում, չկա նաև մանկավարժություն:

Մենք ներառականություն հասկացությունը շատ հաճախ ավելի նեղ ենք դիտարկում, կարծելով այն կապված է հատուկ կարիք ունեցող երեխաների հետ: Իրականում, այն ավելի լայն հասկացողություն է և ընդգրկում է իր մեջ բոլորին: Ներառում ասելով ես հասկանում եմ ինտեգրում, հավասարություն և հանդուրժողականություն:

Կիսում եմ, այն կարծիքը որ ներառման առաջին պայմանը հաղորդակցության լեզուն է: Այս դեպքում երկու հայերենների հանդիպումը կրթահամալիրում տվել է իր արդյունքները:

Լավ կլիներ, որ արտասահմանից վերադարձող մեր հայրենակիցների նկատմամբ լիներ այնպիսի մոտեցում, ինչպիսին ունի կրթահամալիրը:

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Առաջադրանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան
Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Ծանոթացա կցված նյութերին: Այսօր ունեցանք հետաքրքիր քննարկում սովորողների կրթական կարիքների բազմազանության, առանձնահատկությունների մասին:

2018 թ. գրել եմ հոդված «Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ» իմ առարկայի առանձնահատկություններից ելնելով, որտեղ ներկայացրել եմ նաև իմ մոտեցումները:

Այսօրվա քննարկման մեջ կային բազմաթիվ նյուանսներ, որոնց դասավանդման ընթացքում կհետևեմ անպայման:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Առաջադրանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

  • Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

Յուրաքանչյուր աշխատանքում միշտ կարևորում եմ պրոֆեսիոնալ թիմի առկայությունը: Այս դեպքում մասնագիտական աջակցության դեպքում չի կարող լինել երկրորդ կարծիք: Նշված բոլոր մասնագետները պետք է հանուն երեխայի շահի գործեն, որ ստացվի դրական արդյունք:

  • Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:

Այս պարագայում շատ կարևոր է յուրաքանչյուր անհատ սովորողի ուս պլանի կազմումը, յուրաքանչյուրի համար իր առանձնահատկություններից ելնելով ուսումնական փաթեթների ստեղծումը և առանձին մեթոդների կիրառումը:

  •  Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում:

Իհարկե լավ կլինի, որ դպրոցում կամ տանը երեխան ունենա իր կարիքների համար հարմարեցված տարածք, սակայն գիտենք, որ ոչ միշտ է այդպես: Խրախուսելի է, որ այս պարագայում տրամադրվում է հատուք կարիքով երեխաներին տարածք իրենց անհրաժեշտ ծառայություններից օգտվելու համար:

  • Դպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հաստատության աջակցության խմբի կողմից բացահայտվում են երեխայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև միջավայրային խթանիչ կամ խոչընդոտող գործոնները, որոնք ազդեցություն են ունենում նրա՝ ուսումնառության գործընթացին արդյունավետ մասնակցությանը:

Կարևոր հանգամանք է, երեխայի թաքնված հնարավորությունները բացահայտելու համար:

  • Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը չի վկայում երեխայի մոտ որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա աջակցության խումբը մշակում է առաջարկությունների ցանկ՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):

Յուրաքանչյուր դրույթ բխում է երեխայի շահերից և ի շահ երեխայի: Այս կետն էլ համարեցի կարևոր:

Կարգին ուղղված առաջարկներ չունեմ: Մշակված կարգը նեղ մասնագիտական է և ես ինձ իրավունք չեմ վերապահի չունենալով համապատասխան գիտելիքներ այս բնագավառում, որևէ առաջարկ կատարել:

  • Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Առաջադրանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

  • Աջակցող դասավանդում
  • Զուգահեռ դասավանդում
  • Թիմային դասավանդում
  • Այլընտրանքայն դասավանդում
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով  դասավանդում

«Երաժշտություն» առարկայի դասավանդման ընթացքում ավելի հաճախ կիրառում եմ թիմային դասավանդումը: Միշտ հետաքրքիր է տարբեր առարկաների համատեղ դասավանդումը մեկ թեմայի շրջանակում և տարբեր տեսանկյունների դիտարկումը: Սովորողներին այսպիսի ձևերը ավելի են դուր գալիս և ուսուցանվող թեման մատուցվում է ավելի լիարժեք, դյուրին և բազմակողմանի: Ներառվում են գրեթե բոլոր սվորողները:

«Երաժշտություն» առարկան ներառական կրթություն ունեցող երեխաների համար հիմնականում սիրելի է: Առարկան թույլ է տալիս իր տարբեր գործունեության տեսակներով՝ ունկնդրում , երգ, պար, ռիթմիկա և այլն, սովորողին գտնել իրեն սիրելի գործունեության ձևը և դրա շրջանակում մասնակցել դասին, ներառվել: Չեմ կիրառել այլընտրանքային, ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելի և զուգահեռ դասավանդման ձևերը, որովհետև գտնում եմ, որ յուրաքանչյուր սովորող ուսուցանված նյութը վերցնում է այնքան, որքան կարողանում է: Չեմ սիրում մրցավազք սովորողների մեջ և ուժեղների, թույլերի բաժանում: Երաժշտություն առարկայի առանձնահատկություններից է բխում այն հանգամանքը, որ եթե երաժշտական տվյալները բնությունից առկա չեն, որևէ մեթոդ, ջանք ոչինչ չեն փոխելու, ընհակառակը տալու են հակառակ էֆեկտ: Դրա համար, եթե մի սովորող չունի ձայնային կատարողական հմտություն, սակայն ունի ռիթմիկ հմտություն՝ այդ ստացված գործունեության ձևը խրախուսում է սովորողին և ներառում դասապրոցեսին:

Աջակցող դասավանդման ձևը կիրառում եմ մասնակի՝ հիմնականում հատուկ կարիքով երեխաներին ուղեկցող մասնագետների օգնությամբ, որպեսզի սովորողը ինտեգրվի դասին:

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Հետաքրքիր հոդված էր, հակիրճ, բովանդակային: Հատուկ կարիքով, թե առանց հատուկ կարիքի՝ շատ եմ կարևորում «մենքը, միասինը», որի մեջ մտնում է ընկերությունը, թիմային մտածողությունը, իրար հարգելը, աջակցելը, ինտեգրումը: Դասարանի խաղաղ մթնոլորտը, աուրան մեծամասամբ կապված է ուսուցչից և նրա գործարկած մեթոդներից:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Առաջադրանք

Ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

Ծանոթացա: Մասնագետների կողմից կազմված փաստաթուղթ է: Ինձ իրավունք չեմ վերապահում, որ որևէ դիտարկում անեմ:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Առաջադրանք

1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Կգրախոսեմ «Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար» Քնարիկ Ներսիսյանի հոդվածը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կարևորում է սովորողի կրթական միջավայրը իր ներսով և դրսով, որպես երեխայի ներառման, ինտեգրման, հարմարվողականության համար առաջնային պայման:

Հոդվածում մանրամասն նշված էր թե ինչպիսի ազդեցություն է ունենում սովորողների վրա կենդանիների հետ շփումը, լողը, ծեսերի, ճամփորդությունների մասնակցությունը:

Կրթահամալիրում ներառականության կարևոր պայման եմ համարում նաև կրթական պարտեզը՝ կանաչ, խնամված, կոկիկ, մեծ, լուսավոր: Սովորողի համար բնության հետ շփումը, բույսերի խնամքը հոգատարությունը, աչքի առաջ անընդհատ կանաչը ունենում է ևս թերապևտիկ նշանակություն:

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Առաջադրանք

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  «Բովանդակություն» բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Աշխատանք

Ծանոթացա: Մասնակցեցի քննարկմանը: