Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն-վերաօատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

  • Օգոստոսի 22-15.00-15.30
  • Օգոստոսի 23-15.00-15.30
  • Օգոստոսի 24-16.00-17.00
  • Օգոստոսի 25-15.00-15.30
  • Օգոստոսի 26-16.00-16.30

Դասընթացի ծրագիր

Դասացուցակ

Առաջին խումբ

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդված

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները).

7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն)` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

3-րդ հոդված

  • 6.1 կետում
  • 10.9
  • 13
  • 14
  • 14.1
  • 14.2
  • 14.3

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ: Մանկավարժական աշխատող է սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող, կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակիցները:

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է: Հոդված 3-ի 13-րդ կետում նշված է՝ որ ուսուցիչը ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող է:

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Վարչական աշխատաողներ են:

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Տեսականորեն կարելի է անվանել, բայց հոդվածում այդ մասին չի նշվում:

Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։

Աշակերտ, ծնող, ուսուցիչ, վարչական աշխատող, համայնքապետարան:

  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Համեմատեցի 19-րդ հոդվածը իմ ցանկի հետ: Չէի ներառել մանկավարժական այլ աշխատողներին և հոդվածի հիգերորդ կետում նկարագրված անձանց մի խմբին՝ խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:

Չեմ կարծում, որ իմ նշված ցանկում և 19-րդ հոդվածում կան տարբերություններ: Պարզապես թվարկելուց շատ չէի մանրացել:

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Տնօրեն, փոխտնօրեն, կադրերի տեսուչ, աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, քարտուղար և այլն

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

հոգեբան, լոգոպեդ, կազմակերպիչ, մեթոդիստ և այլն

  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Դպրոցի աշակետական, ծնողական խորհուրդների, կառավարման խորհուրդ, կրթության փորձագետներ, դիտորդներ և այլն:

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

Սովորողի իրավունքները

  • Ամեն սովորող ունի կրթվելու իրավունք
  • Ուսումնական հաստատությունը ընտրելու իրավունք
  • Անվճար օգտվելու մասնագետների խորհրդատվությունից՝ հոգեբան, լոգոպեդ
  • Միջոցառումներին, ճամփորդություններին մասնակցելու իրավունք
  • Ազատ կարծիքը հայտներու իրավունք

Սովորողի պարտականությունները

  • Հետևել դպրոցի կարգապահական կանոններին
  • Ուսուցման ընթացքում հաղթահարել պետական չափորոշչով սահմանված գիտելիքի նվազագույն շեմը
  • հաճախել դասերին

Քսաներորդ հոդվածում սովորողի իրավունքների մասին կետերը ավելի շատ էին: Ես բաց էի թողել իմ կարծիքով ամենագլխավորը՝ առաջինը. ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն:

Նաև չէի նշել երրորդ կետը՝ անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից, որովհետև տեղյակ եմ, որ դպրոցներում ուսումնական գրքերը, տետրերը վճարովի են:

Բաց էի թողել ևս մեկ կարևոր կետ՝ հիգերորդը:

Չէի նշել նաև վեցերորդ կետի մասին, որը իմ կարծիքով չի գործում:

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Չկան այդպիսիք

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Դեղինով նշված կետ չկար ինձ մոտ:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

Մանկավարժական աշխատողի իրավունքները

  • Մասնակցելու առարկայան կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակմանը
  • Ընտրելու առարկայի դասավանդման մեթոդները, դասավանդման ձևը
  • Մասնակցելու վերապատրաստումներին, մասնագիտական զարգացման սեմինարների
  • Սահմանված կարգով արձակուրդ գնալու
  • Սահմանված կարգով բացակայելու
  • Էթիկայի կանոնների, աշխատանքային իրավունքների խախտման դեպքում բողոքարկելու Արհեստակցական կազմակերպություն
  • բողոքարկելու ղեկավար մարմինների հանձնարարությունները, որոշումները
  • օգտվելու դպրոցի նյութատեխնիկական միջոցներից

Մանկավարժական աշխատողի պարտականություններ

  • Հարգել սովորողի արժանապատվություն
  • Հարգել սովորողի ազատ խոսքի իրավունքը
  • Ապահովել դասարանում բարոյահոգեբանական խաղաղ մթնոլորտ
  • Պահպանել բարեվաքության կանոնները
  • Ապահովել առարկայի դասավանդման պետական չափորոշիչով սահմանված գիտելիքի փոխանցման հմտությունները
  • Մասնակցելու վերապատրաստումների
  • Պահպանելու կարգերը, կանոնները

Համեմատություն

Իմ ցանկում մանկավարժական աշխատողի իրավունքները ավելի քիչ էին, քան նկարագրված էր 27-րդ հոդվածում: Այստեղ ավելի մանրամասնված էր ամեն կետ, ինձ մոտ ավելի հակիրճ էր: Ցավոք, մանկավարժական աշխատողների իրավունքների շատ փոքր տոկոսն է տեսականորեն գործում և կիրառվում: Հենց առաջին կետը, իմ կարծիքով չի գործում: Չի գործում 10-րդ կետը՝ արհեստակցական միավորումների հարցը, 11-ը՝ մասնակի:

Չկար իրավունքների շարքում ուսուցչի հանգստի, բացակայությունների մասին մանրամասնումներ:

Ուսուցչի պարտականությունները նշելուց բաց էի թողել իմ կարծիքով կարևորագույն երեք կետ՝ 6, 9, 10-ը: Մյուս կետերը փորձել էի նկարագրել ավելի հակիրճ: Հոդվածում ավելի ծավալուն էր:

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Սահմանված կարգով արձակուրդ գնալու
Սահմանված կարգով բացակայելու

27-րդ հոդված 1

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

27-րդ հոդված 2

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ուսուցչության դեպքում կարևոր եմ համարում սահմանվարծ կարգով տրամադրվող հասանելիք արձակուրդը և արձակուրդ վերցնելու օրերի տնորինումը սեփական հայեցողությամբ: Լավ կլիներ որևէ կետով մանրամասնվեր այն, որ տնորինումը լիներ ավելի հեշտ:

Լավ կլիներ նշվեր նաև, որ դեպքերում իրավունք ունի ուսուցիչը բացակայի, ինչ ժամկետներում և ինչպես պետք է վճարվի: Կան լիքը պատճառներ՝ առողջական, ընտանեկան և այլն: Բացակայելուց էլ ուսուցիչը պետք է առանց լարման իր իրավունքների սահմանում բացակայի:

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։

Իրավունքներ

  • Ընտրելու դպրոցը
  • Կրթությունը արդյունավետ կազմակերպելու համար համագործակցելու դպրոցի ուսուցիչների հետ
  • Օգնելու տնային հանձնարարությունները կատարելու հարցում
  • Մասնակցելու սահմանված կարոգով դպրոցի կառավարմանը

Պարտականություններ

  • Ապահովել երեխայի կրթվելու իրավունքը
  • Հոգալ երեխայի ֆիզիկական և հոգեկան վիճակը
  • Սովորեցնել էթիկայի կանոնները՝ հարգել դպրոցը, դասընկերներին, ուսուցիչներին
  • Երեխային սովորեցնել և փոխանցել հոգևոր, մշակութային և այլ արժեքների մասին
  • Փոխհատուցել դպրոցին հասցրած վնասը

Ծնողների իրավունքները նշելիս՝ մի քիչ դժվարացա: Կետերը գրելուց բաց էի թողել հետևյալը՝ 2, 2.1, 2.2, 3, 4, 5:

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Մասնակցելու սահմանված կարոգով դպրոցի կառավարմանը

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Կարխծում եմ, որ դեղինով նշված կետը պետք է լինի ոչ թե պարտականություն՝ այլ իրավունք:

Երրորդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Կառավարության 2021թ․ 136-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում  գրված    է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների, այստեղ  կարողունակություններ (կոմպետենցիաներ), ակնկալվող վերջնարդյունքները բացակայում են:

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,   իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չգտա հանձնաժողովի, խմբերի մասին,  միայն  ասվում  է Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Չափորոշիչների երկրորդ բաժին

  • Չէի հասկանում կարողունակություն տերմինի իմաստը: Բաժնում հստակեցված էր:
  • Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք-տերմինը նորություն էր:

Չափորոշիչների վեցերորդ բաժին

  • Նորություն չկար ինձ համար:

Չափորոշիչների ութերոդ բաժին

  • Նորություն չկար ինձ համար:

Չափորոշչի իններորդ հարց

  • 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
  • 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով:

Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Հերթական ատեստավորում

  • Վերապատրաստվել 5 տարին մեկ անգամ: Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
  • ՈՒսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով:
  • Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
  • Ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում:
  • ՈՒսումնական հաստատությունը վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:
  • Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: ՈՒսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը:
  • ՈՒսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  • Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը:
  • Բողոքարկելու իրավունք ունի:

Կամավոր ատեստավորում

  • Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման
  • Ուսուցչի ցուցաբերած արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար
  • Հանձնաժողովի որոշումը կարող է բ ողոքարկել
  • Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
  • Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:
  • Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:

Որակավորման տարակարգ

Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո:

Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:

Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է օրենքով սահմանված կարգերով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

ՈՉ

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

ՈՉ

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար:

Ոչ

Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Ծանոթացա