Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատում

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատում-վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

  • Սեպտեմբերի 5-15.00-16.00
  • Սեպտեմբերի 6-15.00-16.00
  • Սեպտեմբերի-7-15.00-16.00
  • Սեպտեմբերի 8-15.00-16.00
  • Սեպտեմբերի 9-16.00-16.00

Ուսումնական ծրագիր 15 ժամ

Երրորդ խումբ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետեր, հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Իմ կարծիքով, ուսուցիչը գնահատում կատարում է անընդհատ: Պետք է դիտարկել, հասկանալ և տարբերել գնահատումը՝ գնահատանիշից:

Գնահատանիշը թվային, միավորային տեսք ունեցող համակարգ է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողը գնահատվում է ըստ ուսումնական պլանով հաստատված չորս ուսումնական շրջանների:

1- 3-րդ դասարաններում դա կատարվում է սովորողի զարգացման աճի բնութագրերի լրացման ձևով՝ կարողանում է, չի կարողանում, կարողանում է մասնակի կամ (0, 0.5, 1):

Չորրոդ և հինգերորդ դասարաններում ստուգված, չստուգված:

Հինգերորդ դասարանի երրորդ ուսումնական շրջանից սկսած՝ մինչև 9-րդ դասարան՝ գնահատանիշ 10 բալանի սանդղակով:

10-12-րդ դասարաններում՝ կրեդիտային համակարգով արտահայտված 10 բալանի սանդղակի միավորների տեսքով:

Գնահատումը կարող է սկսվել «ապրես» բնորոշումից և ավարտվել գնահատման բարդագույն մեթոդական համակարգերից:

  • ո՞վ է գնահատում

Ուսումնական գործընթացի ընթացքում սովորողին գնահատում է դասավանդող ուսուցիչը գնահատանիշի տեսքով:

Գնահատում կատարում է ԿԳՄՍՆ՝ նախապես մշակված նորմատիվների, կրթական չափորոշիչների հաստաված կարգերի ձևով՝ հաստատելով սովորողների նվազագույն և առավելագույն կարողունակությունները:

  • ի՞նչն են գնահատում

Սովորողի, որպես ինքնուրույն անհատ, դասապրոցեսի մասնակցությունը, ներգրավածությունը, ներառումը, հետաքրքրվածությունը:

  • ինչպե՞ս են գնահատում

Ուսումնական պրոցեսի ընթացքում սովորողի հմտությունները, կարողությունները, գործունեությունը բնութագրելով:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Ուսուցիչը սովորողին գնահատում է խրախուսելու, մոտիվացնելու, ոգևորելու համար: Գնահատելով նպաստում ենք սովորողի հետագա ձեռք բերող հմտությունների զարգացմանը:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Վերևում արդեն նշել եմ ինչու եմ գնահատում: Համակարծիք եմ այս մտքի հետ:

Կրտսեր դպրոցում ես սովորողներին ներկայացնում եմ ի՞նչ է գնահատումը: Իմ դասարանների համար այն ինքնահարցադրումն է, թե ի՞նչ սովորեց այսօր յուրաքանչյուր սովորող և արդյո՞ք իր սովորածը բավարարում է իրեն: Հարցի պատասխանները լինում են շատ տարբեր: Նման գնահատումը նպաստում է սովորողի անալիտիկ մտածողությանը, խրախուսում է, ոգևորում և նպաստում է ընթացիկ դասապրոցեսին ավելի ուշադիր, կենտրոնացած և մոտիվածված սովորողների խմբի հետ աշխատել:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատումը օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։

Գնահատումը սովորողի աճի, զարգացման բնութագրում է՝ ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ:

Կարծում եմ, ուսուցչի համար գնահատման սկզբունքը պետք է լինի նախևառաջ արդարությունը, անկողմնակալությունը, հավաստիությունը, հուսալիությունը:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:

Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝

1) դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն,

2) դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով,

3) կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը:

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթական զարգացման բնութագիր:

Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.

1) բանավոր հարցում,

2) գործնական աշխատանք,

3) թեմատիկ գրավոր աշխատանք,

4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք

5) լաբորատոր

6) քննություններ:

Բանավոր կամ գրավոր հարցումները և գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից ակնկալվող պատրաստվածությունն ըստ առարկայական չափորոշչի պահանջների: Գործնական աշխատանքի դեպքում հաշվի են առնվում նաև աշխատանքի կատարման, վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողությունն ու հմտությունը:

Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:

Ձևավորող գնահատումը

Արժանահավատ տվյալներ փնտրելու և մեկնաբանելու գործընթաց է, որոնք սովորողն ու ուսուցիչը օգտագործում են, որպեսզի պարզեն, թե որտեղ են գտնվում իրենք ուսումնառության գործընթացում, որ ուղղությամբ և ինչպես է պետք շարժվել լավագույն արդյունքի հասնելու համար:

Ձևավորվող գնահատման շնորհիվ սովորողը տեղեկանում է իր առաջադիմության ընթացքի ու որակի մասին, իսկ ուսուցիչը՝ ինչն է սովորողը յուրացրել, ինչպիսի դժվարություններ ունի, և ինչը պետք է վերանայի ուսուցման գործընթացում:

Ձևավորող գնահատումը ամփոփիչ գնահատում չէ: Ամփոփիչ գնահատումն օգտագործվում է սովորողի առաջադիմությունը կանոնավոր կերպով գրանցելու համար: Այն անցկացվում է ուսումնական տարբեր փուլերի ավարտին:

Ձևավորող գնահատումը չի օգտագործվում սովորողներին գնահատականներ կամ նիշեր տալու համար:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Հանրակրթության մեջ կարևորագույն բաղադրիչ է գիտելիքը, որից բխում է հմտությունը, ձևավորվում է դիրքորոշումը և արժեհամակարգը:

Այն դասավանդող առարկայի շրջանակում իմացական մակարդակում, ուսուցանվող առարկաներից բխող փոխանցվող ինֆորմացիան է՝ բանավոր խոսքով, գրավոր, գործողության ձևով և այլն, որը ընկալում է սովորողը, ավելացնում իր իմացածին և կարողանում է կիրառել, վերարտադրել, փոխանցել, օգտագործել, գնահատել և այլն:

Կարծում եմ, գիտելիք մարդ ձեռք է բերում անընդհատ: Կյանքի տարբեր փուլերում այն ընկալվում է տարբեր ձևով: Հետևապես դրանից բխող հմտությունները, դիրքորումները, արժեհամակարգը կարող է փոփոխվել ըստ ընկալումների, միջավայրի և շատ այլ գործոնների փոփոխությունների:

Ստացած գիտելիքի գործանականում կիրառումը հմտությունն է: Փոխանցած գիտելիքի օգտագործումը կյանքի տարբեր բնագավառներում ձևավորում և զարգացնում է մարդու հմտությունները:

Դիրքորոշումը դա մարդու կողմից տրվող գնահատականն է, որը ձեռք է բերվել ստացված գիտելիքով, գործնական հմտությունների շնորհիվ: Կրթության քաղաքականության միջոցով դպրոցում տրված գիտելիքը ակնկալում է ապագա քաղաքացու կանխատեսելի դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ: Դիրքորումը կարող է փոխվել տարբեր հանգամանքներից ելնելով:

Կարևորում եմ դպրոցական կրթությունից զատ, ինքնակրթությունը, որով ձևավորվում է անկախ մարդու դիրքորոշումը և արժեհամակարգը:

Արժեքային բաղադրիչը, դա ստացած գիտելիքիների, հմտությունների, դիրքորոշումների միջոցով ձևավորվող երևույթների ընկալումն է՝ հոգևոր, ազգային, մշակութային, բարի, չար, կամեցող, կարեկցող, հարգող, էթիկա և այլն:

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ես դասավանդում եմ երաժշտությունը: Կցանկանայի առարկայի շրջանակում ձևավորվեր հայ և համաշխարհային երաժշտական արվեստը գնահատող, վերլուծող, քննադատող սովորղ:

Ազգային, հոգևոր, դասական, հայ և համաշխարհային երաժշտաարվեստի միջոցով գեղեցիկի, բարու, կարեկցանքի հարգանքի, կամեցողության և այլ արժեքների փոխանցում:

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունը ինձ համար այն է, որ չկա անբավարար սանդղակ և նիշը ցույց է տալիս աշակետի հաջողության որևէ մակարդակ:

Կարծում եմ, այս պարագայում 10 բալանի սանդղակը կորցնում է իր ֆունկցիոնալությունը: Յուրաքանչյուր գնահատման համակարգում պետք է նշվի, որն է նվազագույն շեմը, որ գնահատվողը գոնե ձգտում ունենա հասնել դրան: Լավ կլիներ, որ գոնե սրան զուգահեռ մշակվեր բնութագրիչների սանդղակ, որով սովորողը կհավաքեր լրացուցիչ միավորներ և մինիմալ շեմը կհաղթահարեր:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Նշում եմ երաժշտության առարկայի վերաբերվող 4 բնութագրիչները

  • երաժշտական բնութագրիչներ՝ ռիթմ, լսողություն, երաժշտականություն, ձայն, դիապազոն,
  • դասին մասնակցելու բնութագրիչներ՝ մասնակցություն, ներգրավածություն, ներառում, հետաքրքրվածություն, թիմային մտածողություն,
  • կրթահամալիրի հեղինակային ծրագրերի մասնակցության բնութագրիչներ՝ մասնակցության առավոտյան ընդհանուր պարապմունքներին, կրթհամալիրի ուսումնական օրացույցով սահմանված ծեսերին, տոներին, համերգներին, ուրբաթ առավոտյան «Ուսումնական ժամերգություններին», Ուրբաթ-համերգներին, երաժշտական տարբեր նախագծերին, արտագնա ճամփորդություններին, երաժշտական փառատոններին, ստուգատեսներին,
  • մեդիահմտությունների բնութագրում՝ ուսումնական բլոգում արտացոլված երաժշտություն առարկայի բաժնի՝ իր կողմից ստեղծված  ուսումնական նյութեր՝ վիդեոներ, պատումներ, նկարաշարեր և այլն:

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Անվանումը (վերնագիրը)`

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 

Մասնակիցներ՝

Իրականացման տևողությունը ՝

Նպատակը ՝

Խնդիրները `

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`

Անհրաժեշտ գործիքները՝

Կիրառվող մեթոդները՝

Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել) 
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ 
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…) 

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Նշել նախագծի  ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Ցանկացած ուսումնական նախագծում սովորողի գնահատումը ինձ համար ոչ թե նախագծի ավարտն է, ամփոփումը, այլև ընթացքը, մասնակցությունը: Կարծում եմ, նախագծի ավարտի գնահատումը ավելի շատ կարևոր է նախագծի հեղինակի համար՝ ինչպիսի ակնկալիքներ ուներ, ինչը հաջողեց, ինչը ոչ և այլն:

Ուսումնական նախագծերը ես բաժանում եմ մի քանի խմբի՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, շուրջտարյա:

Կարճաժամկետ նախագծի ժամանակ ուսուցչի առջև դրված խնդիրները, ակնկալվող արդյունքները մեծ չեն:

Կարևորում եմ երկարաժամկետ և շուրջտարյա նախագծերը, որոնց մասնակցության ժամանակ ավելի ցայտուն և տեսանելի են դրսևորվում է սովորողի հմտությունները, կարողությունները՝ սովորողը ի՞նչ սովորեց, սովորողը արդյունքում կլինի, սովորողը կարողացավ: