Տարիքային հոգեբանություն

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Արևիկ Բաբայան

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

  • Սեպտեմբերի 26-15.00-16.00
  • Սեպտեմբերի 27-15.00-16.00
  • Սեպտեմբերի-28-15.00-16.00
  • Սեպտեմբերի 29-15.00-16.00
  • Սեպտեմբերի 30-16.00-16.00

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ

Թեմա 1․ Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

  • Կրտսեր դպրոցում
  • Միջին դպրոցում
  • Ավագ դպրցում

Առաջադրանք

  1. Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
  1. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք(1-4-րդ դասարաններ)

  • խաղի և ուսուցման ուղիղ կապի ստեղծում
  • աշխարհը, կյանքը և ինքն իրեն ուսումնասիրելու փուլ
  • կամածին գործողությունների խթանում
  • ուշադրության, ընկալման մակարդակի բարձրացում
  • հուզական, զգացմունքային տպավորությունների միջոցով հիշողության ամրապնդում, ուշադրության կենտրոնացում
  • երևակայության զարգացում գործնական աշխատանքների առավել գունեղ, նկարաշատ ներկայացման միջոցով

Միջին դպրոցական տարիք(11-15 տարեկաններ)

  • չափազանց բարդ  և բուռն հուզական տարիքային փուլ
  • կենսաբանական հասունացում
  • անձնական անկայունություն
  • «չափահասության, մեծի» զգացում և «Ես» կոնցեպցիա
  • հասակակիցներից ոչնչով չտարբերվելու ձգտում
  • ինտելեկտուալ զարգացման երկկողմանի դրսևորում՝ քանակական և որակական
  • չափահասության զգացում
  • ինքնաճանաչում
  •  ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքի զարգացում
  • տրամաբանական հիշողության զարգացում

Ավագ դպրոցական տարիք(15-17 տարեկաններ)

  • ինքնուրույնության ձգտում, դրսևորում
  • հասարակության անդամների կարծիքի ձևավորում
  • ճանաչողական գործընթացներին (ընկալում, հիշողություն, երևակայություն, մտածողություն, ինչպես նաև ուշադրությունը) տիրապետում
  • կամածին ուշադրության գերակշռում
  • համակարգված մտածողություն, էականի և անհրաժեշտի առանձնացում
  • վերլուծական, քննադատական մտածողության զարգացում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
Հետաքրքրությունների խթանման, զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Առաջադրանք

  1. Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
  2. Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Վերլուծություն

Վերնագիրը հուշում է, որ հոդվածը ուղղված է հենց մեծերին: Հոդվածը ընթերցելիս իմ մտքում առաջացան բազմաթիվ հարցեր: Այդ հարցերը երկու տեսանկյունից էին՝ ես փոքր ժամանակ և ես մեծ ժամանակ:

Հոդվածում առկա յուրաքանչյուր իրավիճակի հանդիպելիս փորձում էի անընդհատ համեմատել իմ սովորածի հետ, թե ես ինչպես եմ սովորել փոքր ժամանակ, ինչն է ինձ մոտ ստացվել, ինչը չի ստացվել, իսկ որն էր ճիշտը, եթե իմ ծնողը էսպես աներ, ինչ կլիներ և շատ այլ հարցեր:

Հետո փորձեցի համեմատել ինձ որպես մեծ, թե ես ինչպես եմ ուսուցանում, ինչ կանեի ես, կամ որն է ճիշտ:

Իրականում իրավիճակների նկարագրությունը կարծում եմ միանշանակ չէ, որովհետև երեխաները շատ տարբեր են, իրավիճակներն ու հանգամանքները՝ նույնպես:

Կարծում եմ, դաստիարակության, ուսուցման մեջ մեծահասակի կողմից պետք է լինի ըմբռնում, ընկալում, իրավիճակի, հանգամանքի ճիշտ դիտարկում: Եթե մի մեթոդը օգտակար է այս երեխայի համար, հնարավոր է, որ նույն մեթոդը չգործի երկրորդ երեխայի համար:

Կարծում եմ, «ուսումնառությունն առանց ուսուցման» տերմինը նույնպես միանշանակ չէ և ենթակա է բազմաթիվ տեսանկյունների ու հանգամանքների քննարկման:

Երեխաներից յուրաքանչյուրը ընդունակ է իր հնարավորությունների սահմանում: Մեկը ի ծնե ունի օժտվածություններ, մեկ ուրիշի մոտ դա ձեքբերովի է:

Մարդ ամեն տարիքում պետք է սովորի: Ճիշտ չեմ համարում կրթական մրցավազքը՝ երկու տարեկանում ջութակ, դաշնամուր նվագել և իմանալ կանոններ, լողալ և այլն:

Այդուհանդերձ, հոդվածը ուսուցողական էր: Հետքրքիր էր հեղինակի մոտեցումները:

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում

Առաջադրանք

1.Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:

2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

  • Ուսուցանելու ոճերի տեսակներ են՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, կինեստետիկ

Այսօր չորրորդ դասարանի սովորղների հետ դասի կազմակերպում կառուցեցի այնպես, որ կիրառեմ ուսուցանելու ոճերի չորս տեսակները:

Սովորեցինք միասին ազգային «Կաքավներ, կաքավներ» երգը:

Սկզբում սովորողներին սույց տվեցի կաքավի լուսանկանրեր, վիդեոներ, որտեղ կիրառեցի տեսաղական ոճը:

Այնուհետև խոսեցի կաքավի մասին՝ որտեղ է ապրում, ինչ է ուտում, ինչ տեսք ունի: Դաշնամուրով նվագեցի մեղեդին, որ ծանոթանան, որից հետո դրեցի կատարումը, որ ունկնդրեն: Այստեղ կիրառեցի՝ լսողական ոճը:

Խնդրեցի սովորողներին, ովքեր կցանկանան լրացուցիչ տեղեկություններ հավաքել կաքավի մասին՝ փտրել համացանցում, հետաքրքիր պատում պատրաստել, տեղադրել բլոգում և ուղակել ին: Այստեղ ես կիրառեցի գրել, կարդալու ոճը:

Երգի ուսուցման ընթացքում փորձցինք թռչել կաքավի պես, խոսել կաքավի լեզվով, մեզ կաքավիկներ զգալ՝ նուրբ, փխրուն, գեղեցիկ, որը օգնեց գեղեցիկ կատարմանը: Այստեղ ես կիրառեցի կինեստետիկ ոճը:

Առհասարակ կրտսեր տարիքի սովորողների հետ դասի ընթացքում ես կիրառում եմ բացի գրել, կարդալու ոճից՝ մնացած բոլոր ոճերը:

Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում 

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ

Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին

Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ

Չորրորդ թեմայի շրջանակում ունեցաք հետաքրքիր քննարկում:

Ամփոփում

Այս շաբաթ պարտադիր ատեստավորման 3-րդ խումբն իր դասընթացն անցկացրեց Արևիկ Բաբայանի հետ։ Դասընթացը հետաքրքիր էր և արդյունավետ:Թեմայի շրջանակում ունեցանք հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, ծանոթացանք մի շարք մոտեցումների, մեթոդների հետ: Թեման առնչվում էր բոլորիս և կային բազմաթիվ կիսատ մնացած հարցեր, անհանգստություններ, որոնց պատասխանները ստացանք այս դասընթացի ընթացքում: Հետաքրքիր էր տարիքային հոգեբանության մասին խմբում առկա տարբեր օղակների դասավանդողների մոտեցումները, փորձառությունը, դիտարկումները, կիրառվող մեթոդները, բարձրաձայնած խնդիրները և առաջարկվող լուծումները: