Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. վերապատրաստող մասնագետ՝ Նվարդ Սարգսյան
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում․ մոդուլ 1
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ
- Օգոստոսի 29-15.00-19.00
- Օգոստոսի 30-15.00-19.00
- Օգոստոսի 31-15.00-19.00
- Սեպտեեմբերի-15.00-19.00
- Սեպտեմբերի 2-15.00-19.00
Թեմա 1 (5 ժամ)․ Էլեկտրոնային փոստի ստեղծում և վարում
Բլոգային-գործնական աշխատանք՝
- էլեկտրոնային փոստի գրանցում հարմար հարթակում
- Գրագետ նամակի կազմում
- Նամակներ ուղարկել իրար․ անհատական, խմբային
- Նամակի վերահասցեավորում
- Ուղարկված նամակի որոնում
Աշխատանքն՝ այստեղ
Թեմա 2 (5 ժամ)․ Ամպային տեխնոլոգիաների գործիքակազմը
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Որևէ անպային տարածքում գրանցում
- Փաստաթղթերի, նյութերի, ցուցադրությունների ստեղծում և ներբեռնում
- Հղումների տրամադրում ըստ ներկայացված առաջադրանքի․ անհատական, խմբային փոփոխման հնարավորությամբ, անփոփոխ, համօգտագործմամբ և այլն
Աշխատանքն՝ այստեղ
Թեմա 3 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
- Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում
Էլեկտրոնային մատենավարությունը իրականացնում եմ հեշտությամբ: Մատենավարության հմտությունները ձեռք եմ բերել աշխատանքի ընդունվելուց: Փորձաշրջանի ընթացքում ծանոթանալով էլէկտրոնային անհրաժեշտ գործիքներին: Մատյանների վրա աշխատում եմ ամեն օր՝ սովորողների հաշվառում, նախագծերի գրանցում, գնահատում, ամփոփում: Չեմ ունեցել դժվարություններ:
Թեմա 4 (4 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Կրթական կայքերի հղումների որոնում
- Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
- Նյութերի, պաշարների գործածում
- Նյութի որոնում
- Նյութի արժեհավատության գնահատում
- Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ
Կրթական կայքերը այդքան էլ շատ չեն ՀՀ-ում: Ես լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատող՝ ավելի շատ օգտվում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պշատոնական կայքից՝ իրեն կցված ենթակայքերից, բլոգներից: Օգտվում եմ նաև այլ դպրոցների կրթական կայքերից, որոնք հիմնականում ֆեյսբուքյան հարթակում են՝ Այբ, Անանիա Շիրակացի, Արեգնազան և այլն:
Ես գործածում եմ wordpress.com հարթակը։ Հանդիսանում եմ նաև մի քանի կրթական կայքերի գլխավոր խմբագիր` «Ձայնադարան», «Երաժշտության լաբորատորիա», «Հանրակրթական ազգագրություն»:
Օգտվում եմ նաև մասնագիտական կայքերից՝ «Երաժշտական գանձարան», ergir.am, «Կարին» ավանդական երգի եւ պարի խումբ: Այս կայքերի հեղինակներին անձամբ եմ ճանաչում, գիտեմ իրենց պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական դաշտում եղած առաջնակարգ մասնագետներ լինելու և կրթական նյութերի ստեղծման ճանապարհների, արժանահավատության մասին:
Օգտվում եմ նաև ԿԳՄՍՆ, ԿՏԱԿ, ԿԶՆԱԿ կայքերից։
Նյութերի արժեհավատությունը ստուգելու համար փորձում եմ գտնել նյութի սկզբնաղբյուրը, պաշտոնական կայքը:
Թեմա 5 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Քննարկում
- Ամփոփում
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում մեկշաբաթյա դասընթացը, որը վարում էր Նվարդ Սարգսյանը՝ շատ հետաքրքիր էր և ուսուցողական:
Դասըթացում առկա էլեկտրոնային փոստի ստեղծում և վարում, ամպային տեխնոլոգիատերի գործիքակազմերին ծանոթ էի մասնակի: Շատ նոր բաներ սովորեցի, որոնք աշխատանքի ընթացքում չէի կիրառում: Սովորածս նոր գործիքները արդեն իսկ սկսել եմ կիրառել գործնականում: Հետաքրքիր էր նաև նյութի արժեհավատության գնահատում ենթաթեմայի շրջանակում քննարկումները, դիտարկումները: