Դաշնամուրի ստեղծումը

загруженноеԵրաժշտական գործիքների վարպետ, իտալացի Բարտոլոմեո Քրիստոֆորին կլավեսինի հիմնական մեխանիզմը միացրեց կլավիկորդի մուրճային համակարգին, իսկ մուրճիկները պատեց կաշվով։ Իր հայտնագործությունը նա անվանեց «gravicembalo col piano e forte», որը նշանակում է «կլավեսին՝ մեղմ և ուժգին ձայնով», կրճատ՝ «pianoforte» կամ «piano»։ Դա ստեղնաշարային գործիք էր, որն ուներ զորեղ ու հնչեղ ձայն, և կարող էր արտաբերել ինչպես մեղմ, այնպես էլ ուժգին հնչյուններ։

h3_89.4.1220Ցավոք, Քրիստոֆորին չտեսավ իր նորաստեղծ գործիքի հաջողությունը։ Քանի որ սկզբում քչերն էին հետաքրքրվում գործիքով, նա կրկին սկսեց կլավեսին պատրաստել։ Քրիստոֆորիի առաջին դաշնամուրի ստեղծումից գրեթե երեսուն տարի հետո երգեհոն պատրաստող գերմանացի Գոտֆրիդ Զիլբերմանը վերանայեց այդ գործիքի կառուցվածքը և դաշնամուրների իր սեփական արտադրությունը բացեց։Գերմանիայի և Ավստրիայի վարպետները կատարելագործեցին գործիքը՝ ստեղծելով ավելի փոքր ու թեթև մոդել, որը կոչվում էր «քառանկյունի դաշնամուր»։

загруженное (1)Անգլիայում վարպետների մեկ այլ խումբ, որը 1750–ականների վերջին գաղթել էր Գերմանիայից, իր լուման ներդրեց դաշնամուրի զարգացման մեջ։ Նրանցից մեկն էր Յոհաննես Ցումպեն։ Նա կատարելագործեց քառանկյունի դաշնամուրը, որը մեծ պահանջարկ գտավ։ Լրացուցիչ բարելավումներ մտցրեցին ֆրանսիացի Սեբաստիան Էրարը, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի այլ վարպետներ։ Ձեռներեց շոտլանդացի, կահույքագործ Ջոն Բրոդվուդը կռահեց, որ գնալով ավելի մեծացող միջին դասին պատկանող երիտասարդ կանանց համար դաշնամուրը հոյակապ զբաղմունք կարող էր լինել։ Շուտով նրա ձեռնարկությունը սկսեց արտադրել մեծ քանակությամբ քառանկյունի դաշնամուրներ և ռոյալներ։

images (2)Հաջորդ նպատակը կոմպակտ դաշնամուր ստեղծելն էր, որը կունենար ռոյալի հիանալի հնչողությունը։ Ուստի հորիզոնական դիրք ունեցող դաշնամուրների փոխարեն սկսեցին պատրաստել ուղղաձիգ դաշնամուրներ, որոնք թեև չափերով ավելի մեծ էին, սակայն քիչ տեղ էին զբաղեցնում։ Բրոդվուդի մոդելներից մեկի ուղղահայաց լարերի երկարությունը, ստեղնաշարից սկսած, կազմում էր 2,7 մետր։ Բայց քանի որ ծանրությունը կենտրոնացած էր գործիքի վերևի մասում, նվագելը բավականին վտանգավոր էր։ Դաշնամուրի մեկ այլ մոդել, որը կոչում էին «ընձուղտ», ուղղահայաց կերպով կանգնեցված ռոյալ էր հիշեցնում, որի իրանը ընձուղտի վզի նման վեր էր ձգվում։ Անգլիացի Ջոն Այզեկ Հոկինսը 1800–ին ստեղծեց ուղղաձիգ դաշնամուրների առաջին հաջող մոդելը, որի լարերի ներքևի ծայրերը գտնվում էին հատակին մոտ։ Արդյունքում՝ քառանկյունի դաշնամուրը գործածությունից դուրս եկավ։

glossy_piano royal-grnd

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s