Դաշնամուրն ամենուր

20–րդ դարի սկզբին յուրաքանչյուր ընտանիք ձգտում էր դաշնամուր ունենալ, անկախ նրանից՝ տան անդամներից որևէ մեկը նվագում էր, թե՝ ոչ, քանի որ այդ գործիքն ունենալը հեղինակության նշան էր։ Դաշնակահարների պահանջարկ առաջացավ, ովքեր կզվարճացնեին հաճախորդներին և զբոսաշրջիկներին, կնվագակցեին համր ֆիլմերի համար և նվագել կսովորեցնեին բազմաթիվ երաժշտասերների։ Ընտանեկան հավաքույթներին բոլորը խմբվում էին դաշնամուրի շուրջ։ Նվագել սիրողները կազմակերպում էին իրենց համերգները։ Անընդհատ ծնունդ էին առնում նորանոր դաշնամուրային ստեղծագործություններ։ Ձևավորվեցին նաև երաժշտության տարբեր ոճեր՝ հեշտ հիշվող, սինկոպացված ռեգթայմ, դանդաղ բլուզ և ռիթմիկ բուգի–վուգի։

Առաջին աշխարհամարտից հետո դաշնամուրի արտադրության թափը կոտրվեց։ 1910 թ.–ին ամբողջ աշխարհում արտադրված դաշնամուրների բարձրագույն թիվը 600 000 էր, սակայն այդ թիվը սկսեց հետզհետե նվազել։ Դաշնամուրին փոխարինեցին գրամոֆոնը, ռադիոն, նվագարկիչն ու վերջապես հեռուստացույցը և ընտանիքում հանգստի ժամերն անցկացնելու գլխավոր միջոցներ դարձան։ Բայց դաշնամուրի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն իսպառ չկորավ։ Երկրորդ աշխարհամարտից հետո գործիքը է՛լ ավելի կատարելագործվեց, և նրա արտադրությունը նոր թափ ստացավ։ 1980 թ.–ին արտադրանքի թիվը հասավ 800 000–ի։ Ներկայումս ավելի թեթև դաշնամուրներ պատրաստելիս օգտագործում են պլաստմասսա և այլ խառնուրդներ և նրանց սպիտակ ստեղները ծածկում են ոչ թե փղոսկրով, այլ սինթետիկ նյութով։ Ճապոնիան դարձել է աշխարհի ամենամեծ արդյունաբերողներից մեկը, իսկ Չինաստանը դաշնամուրն անվանել է «գործիքների թագուհի»։

89

20131017_170443 20131011_163843

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s