Հայտնագործություն կոմպոզիտորների համար

imagesԴաշնամուրը իսկական հայտնագործություն էր կոմպոզիտորների համար։

images (7)Երբ 1777 թ.–ին երիտասարդ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը այցելեց Բավարիայում գտնվող Յոհան Շտայնի արհեստանոց՝ ծանոթանալու նոր գործիքին, խորապես տպավորվեց։ Կարճ ժամանակ անց նա սկսեց ստեղծագործել դաշնամուրի համար՝ գրելով առնվազն 15 դաշնամուրային կոնցերտ ընդամենը չորս տարվա ընթացքում։

images (6)Սակայն Լյուդվիգ վան Բեթհովենն էր, որ մի քանի տարի հետո երևան հանեց այս գործիքի հնարավորությունները։ Դաշնամուրը նրա մատների տակ կենդանություն առավ, սկսեց երգել։ Երաժշտական աշխարհը հենց նման գործիք էր երազում։

images (8)Առաջ եկավ ռոմանտիկ երաժշտության մի նոր ալիք, որը լի էր զգացմունքայնությամբ։ Ֆրիդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը՝ «դաշնամուրի պոետը», բացահայտեց, որ նոր գործիքը մտքեր և զգացմունքներ արտահայտելու հիանալի միջոց է։

W168_H126_OtopՖերենց Լիստը գրեց յուրօրինակ հուզականությամբ լի երկեր, որոնց կատարման ժամանակ դաշնամուրն ասես մի ամբողջ նվագախմբի դեր կատարեր։ Նա հանդիսատեսներին ապշեցնում էր նաև իր վիրտուոզային կատարումով։

images (12) images (13)Սակայն, դաշնամուրի փայտե շրջանակը և բարակ լարերը դժվարությամբ էին դիմանում համերգների ժամանակ հնչող կրքոտ երաժշտության ուժգնությանը։ Հետևաբար վարպետները երկաթե ամրակներ ամրացրեցին շրջանակին, որն էլ ի վերջո փոխարինվեց զանգվածեղ չուգունե շրջանակով։ Այսուհետև նրանք կարող էին ավելի հաստ լարեր ու ծանր մուրճիկներ օգտագործել ավելի բարձր ձայն արտաբերելու համար։ Իսկ կտրուկ ձայնը մեղմեցին՝ մուրճիկները թաղիքապատելով։ Երկար լարերը անկյունագծով ձգեցին կարճ լարերի վրայով, ինչը նպաստեց նրան, որ բարելավվի ձայնի հնչողությունը և ավելի քիչ տեղ զբաղեցվի։

images (2)Ի վերջո ի հայտ եկավ ժամանակակից դաշնամուրը։ Դրա հետ մեկտեղ բեմում հայտնվեցին անվանի դաշնակահարներ։ Նրանց համերգների ժամանակ սրահները լեփ–լեցուն էին հիացմունքով լի ունկնդիրներով, ովքեր փափագում էին լսել նորանոր կատարումներ։ Միևնույն ժամանակ Եվրոպայում և Ամերիկայում դաշնամուր պատրաստող վարպետները մեծ քանակությամբ գործիքներ արտադրեցին՝ հազիվ հասցնելով բավարարել դաշնամուրի մեծացող պահանջարկը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s