Բարև ձեզ, ես Հասմիկ Մաթևոսյանն եմ: Մասնագիտությամբ` երաժիշտ- դաշնակահար: Ավարտել եմ Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, հետո՝Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2013թ. աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես լրացուցիչ կրթություն, դաշնամուրի դասավանդող:
Այս մեկ տարվա ընթացքում իմ սովորող-ընկերների հետ եղանք երաժշտության հեքիաթային աշխարհում,ուսումնասիրեցինք դաշնամուրը, սովորեցինք նվագել, երգել, շատ-շատ համերգներ տալ, հանդիսատեսի հետ շփվել:
Սիրով բոլորին հրավիրում եմ համալրելու իմ սովորող- ընկերների շարքերը, միասին բացահայտելու երաժշտական աշխարհի նորանոր հնչյուններն ու գանձերը:
Էլ. հասցե՝hasmik.matevosyan@mskh.am