Հաշվետվություն

8Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը ընկած հատվածը շատ բուռն, լեցուն, հետաքրքիր ուսումնական  շրջան Էր: Իմ սովորող ընկերներիս թիվը  ավելացավ 5-ով: Սկսնակ դաշնակահար փոքրիկները շատ հետաքրքրությամբ և սիրով են հաճախում պարապմունքներին: Դեռ նոր-նոր  ենք սկսել, բայց արդեն պատրաստվում ենք նոյեմբերյան համերգներին:

Պարտեզային 2-4 տարեկան խմբերի հետ աշխատանքները շարունակվում են : Ամբողջ այս ընթացքում սովորել ենք կոմիտասյան երգեր:

5 տարեկանների  խումբը շատ ակտիվ  ու յուրահատուկ խումբ է: Սեպտեմբերի սկզբին միասին մասնակցեցինք «սեպտեմբերյան» շքերթին իսկ հոկտեմբերի 3-ին ՝«սեպտեմբերիկների» հաշվետու ծեսին: Հիմա էլ  պատրաստվում ենք «հոկտեմբերիկների» ծեսին:

Գեղարվեստի կրտսեր դպրոցում, 2-րդ դասարանցիների խմբում նոր դաշնամուրի ի հայտ  գալուն պես՜ կազմակերպեցինք փոքրիկ դաշնամուրային, երաժշտական համերգ:

Այս շրջանում ես էլ մասնակցել եմ մի շարք համերգների՝ «կոմիտասյան օրերին», մանկավարժական ակումբի սեպտեմբերյան հավաքին, մեդիաուրբաթին:

Ուսումնական տարին նոր է սկսվել, դեռ շատ նախագծեր  կան որ ընթացքի մեջ են:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s