Մենք սոլֆեջիոյի ժամին սովորականի պես երգում էինք: Երգերից մեկը`«Ուկրաինական ժողովրդականը» պարզվեց շատ դուր եկավ և ոգևորեց բոլորին: Սկսնակ դաշնակահարները ոչ միայն երգեցին` այլև արագ սովորեցին նվագել այն, իսկ վերջում ուրախ գույներով թղթին հանձնեցին իրենց տպավորությունները:
Monthly Archives: November 2014
Դաշնամուրային համերգ «Նոր անուններ»
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:30-ին, Սեբաստացու օրերի շրջանակներում, Գեղարվեստի կրտսեր դպրոցի 2-ի-2 դասարանցիների դասասենյակում տեղի կունենա դաշնամուրային համերգ: Համերգին ելույթ կունենան Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողները:
Մասնակիցներ`
Սոնա Սարգսյան
Լիանա Հայրապետյան
Մերի Առաքելյան
Ռոզա Խաչատրյան
Մարիամ Գրիգորյան
Մարատ Բաղդասարյան
Նազենի Հովհաննիսյան
Նարե Մանուկյան
Սոֆյա Շագոյան
«Սեբաստացու» տոնին ընդառաջ
Մենք մեծացանք ևս մեկ ամսով
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկան հոկտեմբերիկները մեծացան ևս մեկ ամսով: Նրանք արդեն նոյեմբերիկ են: Մենք միասին երգեցինք շատ երգեր, ունեցանք շրխկան-չարխափաններ: Այս փոքրիկ գժուկ-խենթուկների հետ ես պատրաստ եմ սովորել և սովորեցնել, ուրախանալ և հրճվել այն փոքրիկ մանրուքներով, որոնք չէի նկատում մինչ նրանց հանդիպելը: Շնորհակալ եմ իմ սիրելի 5 տարեկաններ: