Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկան հոկտեմբերիկները մեծացան ևս մեկ ամսով: Նրանք արդեն նոյեմբերիկ են: Մենք միասին երգեցինք շատ երգեր, ունեցանք շրխկան-չարխափաններ: Այս փոքրիկ գժուկ-խենթուկների հետ ես պատրաստ եմ սովորել և սովորեցնել, ուրախանալ և հրճվել այն փոքրիկ մանրուքներով, որոնք չէի նկատում մինչ նրանց հանդիպելը: Շնորհակալ եմ իմ սիրելի 5 տարեկաններ: