Երաժշտության լրացուցիչ կրթությունը որպես հեղինակային կրթական ծրագիր հայ-վրացական կամուրջներ կրթական նախագծի սահմաններում

Արդիական-մասնագիտացված, բաց, հետաքրքիր ուսումնական միջավայր: Ուսուցիչները՝ երաժիշտ-կատարողներ: Սովորողի ուսումնական աշխատանքի ներկայացում ուսումնական կենտրոնի բլոգում և mskh.am-ում: Պարբերական հաշվետվություն-համերգներ:

Ուսուցումը իրականցվում է 5 տարեկանից: Այս տարիքում երեխայի ընկալելու ունակությունը առավել ուժեղ է: Երեխան չգիտի տառերը, հաշիվը, շատ այլ բաներ, բայց նա նվագում է: Նպատակն է զարգացնել լսողությունը, ռիթմը, իմպրովիզացիոն ունակությունները, ազատ մտածելու, գործելու , կատարելու այսպես ասված  վարպետությունը:

Սովորողի ուսումնական պլանը կազմվում է  ամեն երեխայի  անհատական առանձնահանկություններից և ընդունակություններից ելնելով:

Սովորողի ուսումնական աշխատանքը ներկայացվում է պարբերական հաշվտվություն-համերգների միջոցով: Համերգները համապատասխանում են դպրոցի ընդհանուր կրթական օրացույցին : Սրանք ձևավորում են  գեղագիտական և երաժշտական ճաշակ, կատարողի  կատարման վարպետություն, ապագա  լավ  ունկիդիր, թիմային մտածողություն:

Ուսուցման  նպատակը ոչ միայն անհատ կատարողների ձևավորումն է, այլև տարբեր համույթների ստեղծումը: Համույթները  ստեղծվում են նույն կամ տարբեր  գործիքների համադրությունից: Հետաքրքիր է տարբեր դասավանդողների և սովորողների միասնական համույթային համագործակցությունը: Սրանով սովորողի երաժշտական շփման սահմանները ավելի են ընդարձակվում:

Ուսուցիչները երաժիշտ-կատարողներ են: Նրանք մասնակցում են սովորողների հետ նույն համերգին, ինչպես միասին այնպես էլ իրենց առանձին մենանվագներով: Երաժիշտ-ուսուցիչների կատարողական վարպերության սահմանները անցնում են դպրոցի սահմաններից դուրս  հասնելով Հայաստանի ամենամեծ համերգային բեմերը:

Երաժշտության հեղինակային կրթական  ծրագրին անմիջական մասնակից են ընտանիք` հայր, մայր, տատիկ, հորաքույր, մորաքույր…Սրանով դպրոց, սովորող, ընտանիք կապը էլ ավելի է ամրապտդվում:

Սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքը  ներկայացվում է ուսումնական կենտրոնի բլոգում և mskh.am-ում: Սա ծնողին և հասարակությանը մոտ կանգնելու  բաց, ուղիղ և անմիջական ճանապարհ է: