Ես գեղարվեստի նախակրթարանի խմբեր մտնում եմ շաբաթական 2-3 օր , ամեն խմբում լինում եմ 25-30 րոպե : Նույն հաճախականությամբ լինում եմ նաև 6 տարեկանների խմբում: Ես աշխատում եմ բացառապես տիկին Աիդայի ուղարկած ծրագրով, օգտվում եմ Շրխկանի սեմինարի ծրագրերից: Ներառում եմ նաև այլ երգեր կապված խմբերի ընդունակություններից; Սա Վերեբերում է և նախակրթարանին և 6 տարեկաններին: Continue reading
Monthly Archives: June 2015
Ճամբարային չլմփոցներ
«Արև- արև» կատարում է Գեղարվեստի կրտսեր դպրոցի ճամբարային «Չլմփան» համույթը:
https://www.youtube.com/embed/zG49UYu4kq4“>
Նյութը պատրաստել է Դիանա Գևորգյանը:
2014-2015թթ. տարեկան ամփոփում երրորդ դասարանում
2014-2015թթ. տարեկան ամփոփում երրորդ դասարանում
2014թ. hոկտեմբերի կեսերից հանդիսանում եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցում երգ-երաժշտության և պարի ուսուցչուհի: Աշխատանքը երրորդ դասարանցիների հետ կարող եմ ասել բարդ էր, եթե համեմատեմ այլ դասարանների հետ: Continue reading
Պետական ավարտական քննութուններ
Պետական ավարտական քննութուններ
Հունիսի 23-ին ժամը 13.30-ին Երաժշտական ուսումնական կենտրոնում տեղի կունենա դաշնամուրի և սոլֆեջիոյի պետական ավարտական քննություններ:
Այս տարի դաշնամուրային յոթնամյա կրթությունը ավարտում է Մերի Ստեփանյանը, ուսուցիչ՝ Հասմիկ Մաթևոսյան:
Ծրագիր՝
1 .Չեռնի – Էտյուդ E dur. op. 299
2 .Գ. Չեբուտարյան-«Ընկերուհիներ» ֆուգետտա
3. Մոցարտ-Սոնատա C dur առաջին մաս
4. Գրեչանինով- «Բողոք»
Երաժշտական ուսումնական կենտրոնի շրջանավարտ եմ
Ծնվել եմ 1999թ. հուլիսի 5-ին: Սովորում եմ Բժշկական քոլեջի 1-ին կուրսում : Ազատ ժամանակ զբաղվում եմ երաժշտությամբ: Երազում եմ դառնալ բժշկուհի: Արդեն յոթ տարի է հաճախում եմ դաշնամուրի: Շատ եմ սիրում այս երաժշտական գործիքը: Սկզբում մի քիչ դժվարանում էի: Հիմա ավելի հեշտ է դարձել: Ես ավելի սկսեցի գնահատել իմ երաժշտական գիտելիքները, երբ դարձա ուսանողուհի: Տարբեր առիթներով իմ ուսանող ընկերների մոտ նվագում եմ և զգում եմ իմ առավելությունը: Խորհուրդ եմ տալիս բոլոր երաժշտասեր բալիկներին, որ նրանք անպայման զբաղվեն երաժշտությամբ: Վստահ եմ այն անպայման պետք է գալու նրանց կյանքում, ինչպես ինձ պետք եկավ:
Ամենամյա ամփոփիչ ստուգումներ
Let my people go
Կատարում են Գեղարվեստի կրտսեր դպրոցի երրորդ և չորրորդ դասարանցիները:
https://www.youtube.com/embed/Uzh0Zj4rT14“>
Հատուկ շնորհակալություն անգլերենի ուսուցչուհի Իրինա Ապոյանին և երրորդների դասվար Կարինե Մամիկոնյանին:
Oh Suzanna
Կատարում են Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկրորդ դասարանցիները:
https://www.youtube.com/embed/xbKc80FFUNw“>
Հատուկ շնորհակալություն անգլերենի ուսուցչուհի Իրինա Ապոյանին:
Հունիսի 15-19 անհատական աշխատաժամանակ
Երկուշաբթի
9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք
10:00-11:00- Ռեզոնանս ստուգատեսի փորձ
11:00-12:00-Երգի պարապմունք պարտեզում
13:00-14:00-Կիթառի և ջութակի ստուգատեսային համերգ
14:00- 15:00-Լրացուցիչ կրթություն
15:00-16:30 Ֆիլմի դիտում