Ծնվել եմ 1999թ. հուլիսի 5-ին: Սովորում եմ Բժշկական քոլեջի 1-ին կուրսում : Ազատ ժամանակ զբաղվում եմ երաժշտությամբ: Երազում եմ դառնալ բժշկուհի: Արդեն յոթ տարի է հաճախում եմ դաշնամուրի: Շատ եմ սիրում այս երաժշտական գործիքը: Սկզբում մի քիչ դժվարանում էի: Հիմա ավելի հեշտ է դարձել: Ես ավելի սկսեցի գնահատել իմ երաժշտական գիտելիքները, երբ դարձա ուսանողուհի: Տարբեր առիթներով իմ ուսանող ընկերների մոտ նվագում եմ և զգում եմ իմ առավելությունը: Խորհուրդ եմ տալիս բոլոր երաժշտասեր բալիկներին, որ նրանք անպայման զբաղվեն երաժշտությամբ: Վստահ եմ այն անպայման պետք է գալու նրանց կյանքում, ինչպես ինձ պետք եկավ: