2014-2015թթ. տարեկան ամփոփում երրորդ դասարանում
2014թ. hոկտեմբերի կեսերից հանդիսանում եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցում երգ-երաժշտության և պարի ուսուցչուհի: Աշխատանքը երրորդ դասարանցիների հետ կարող եմ ասել բարդ էր, եթե համեմատեմ այլ դասարանների հետ: Այս դասարանում չկար կոլեկտիվ, համախմբվածություն հասկացողությունը: Խմբում առանձին-առանձին ամեն մեկը անհատ է, ձևավորված երեխա: Ես նոր մարդ էի, նոր հետաքրքրության օբյեկտ: Յուրաքանչյուր երեխա փորձում էր իր ձևով ստուգել, ծանոթանալ իմ հետ: Ես էլ էի փորձում ճանաչել և ուսումնասիրել երեխաներին: Ճիշտն ասած մի քիչ երկար տևեց այդ ծանոթությունը: Ես միայն վերջում գտա այս դասարանի հետ աշխատելու և ընկերանալու մեթոդները, հասկացա խմբի հոգեբանությունը և ընդունակությունները:
Ամեն դեպքում կփորձեմ ամփոփել այն աշխատանքը, որը տարել եմ այս դասարանի հետ;
Հենց ամենասկզբից Արմինե Թոփչյանի առաջարկով ընտրեցի 2 նոր երգ և սովորոեցրեցի խմբին Մեդիաուրբաթին ներկայանալու համար՝ «Մանդրիկ թփիկ ըռեհան» և «Դալի լոբ լո» : Այս երգերը ընդունվեց և շատ ոգևորեց սովորողներին: Ցավոք ելույթը վիդեո տարբերակով չկա, բայց ներկայացված է նկարաշարով:
http://artschool.mskh.am/?p=33538
Ելույթի համար պատրաստել էինք նոր երաժշտական գործիքներ:
http://artschool.mskh.am/?p=33000
Հոկտեմբերի 17-ին ամփոփեցինք Կոմիտասյան օրերը: Մասնակցում էին նաև երրորդները:
http://artschool.mskh.am/?p=31914
http://artschool.mskh.am/?p=31907
Մասնակցել ենք նաև Սեբաստացու օրերի ամփոփիչ Մեդիաուրբաթին : Ներկայարել ենք ամբողջ դպրոցով :
Առաջին կիսամյակի ընթացքում երրորդները, բացի ծրագրային երգերից սովորեցին մի քանի նոր երգեր՝«Մանդրիկ թփիկ ըռեհան» և «Դալի լոբ լո», «Խաղողը», «Հախչա-հուխչա», իսկ պարերից «Մշո գյովնդը», «Մածուն մերելը»:
Արդեն հունվար ամսից սովորողները ցույց տվեցին, որ կարողանում են երգել, պարել և խաղալ:
Փետրվար ամսվա թումանյանական օրերին իրենց մասնակցությունն են ունենում երրորդները:
http://artschool.mskh.am/?p=37889
Մարտից պատրաստվում էինք Հարության տոնին: Սովորեցինք նոր պար՝ Յալալին,որը շատ սիրվեց նրանց կողմից:
https://hasmikmat369.wordpress.com/2015/03/20/%D5%B5%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AC%D5%AB/
Ներկայացնում եմ չորրորդների պարը: Իմ երկարատև բացակայության պատճառով չստացվեց երրորդներին նկարել:
Ապրիլի կեսերից արդեն պատրաստվում էինք Համբարձման տոնին: Սովորեցինք նոր երգեր «Նանարի նա», «Այ արևը»,երգերը, իսկ պարերից «Կոմիտասի ութ պարերից»մեկը:
Մայիսից պատրացտվում էինք «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծին երրորդների հետ:
Որպես տարեվերջյան ամփոփում երրորդ դասարանի հետ մասնակցեցինք «Ռեզոնանս » երաժշտական փառատոնին:
https://hasmikmat369.wordpress.com/2015/06/18/let-my-people-go/