Ես գեղարվեստի նախակրթարանի խմբեր մտնում եմ շաբաթական 2-3 օր , ամեն խմբում լինում եմ 25-30 րոպե : Նույն հաճախականությամբ լինում եմ նաև 6 տարեկանների խմբում: Ես աշխատում եմ բացառապես տիկին Աիդայի ուղարկած ծրագրով, օգտվում եմ Շրխկանի սեմինարի ծրագրերից: Ներառում եմ նաև այլ երգեր կապված խմբերի ընդունակություններից; Սա Վերեբերում է և նախակրթարանին և 6 տարեկաններին:
Խմբերում աշխատում եմ խաղի միջոցով: Ամեն երգ փորձում եմ դարձնել խաղ:Երգի բառերի ուսուցումը, երաժշտույթյան ուսուցումը ՙ երաժշտական գործիքների կիրառումը փորձում եմ այնպես կազմակերպել որ սանը այսպես ասած հավեսով ու առանց ծանրաբեռնվելու ընկալի նյութը: Երգը սովորում ենք երեք փուլով : Երգին ծանոթացում, խաղ և արդեն լուրջ ձևով երգի կատարում:
Նախագծային աշխատանքներից է շրխկանների պատրաստում, երգերի շրխկաններով կատարումը: Այս նախագծերը եղել են մասնակի դեռ ընթացքի մեջ են:
Արդյունքում զարգացել է սանի իմպրվիզացիոն հատկությունները, նա ծանոթացել է երգին, յուրացրել է նյութը, դարձել է երգի փոխանցողը, խաղացել է , զարգացել է երևակայելու, ազատ ստեղծագործելու ունակությունները՚՚, գեղագիտական ճաշակը;
https://hasmikmat369.wordpress.com/2015/02/19/%D5%A1%D5%B2%D5%BE%D5%A5%D5%BD%D5%A8/
https://hasmikmat369.wordpress.com/2014/12/26/%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A3/
http://artschool.mskh.am/?p=41872
http://artschool.mskh.am/?p=41137