Monthly Archives: August 2015
2015-2016 ուսումնական օրացույց
Օգոստոսի 17 — դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 19 — մանկավարժական աշխատողների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 19-27 — մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար
Օգոստոսի 28-29 — հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական տարվա մեկնարկ
Սեպտեմբերի 1-4 — կրթական նորամուտների շքերթ
Սեպտեմբերի 19-22 — Անկախության տոն. բարձունքների նվաճում
Սեպտեմբերի 22-26 — հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք
Սեպտեմբերի 21-26 — Կոմիտասյան օրեր Continue reading
Երաժշտության առարկայական ծրագրի մեթոդական մշակում
Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 1-4-րդ դասարաններում
Արմատից կտրվա°ծ
Չգիտեմ ես անտարբե°ր եմ: Կարծում եմ մի քիչ:Բաներ կան, որոնց մասին չեմ մտածել:
Մոտենում էինք Վանա ծովին: Անկեղծ` սկզբում անտարբեր էի: Վանա ծո՜վ, Վանա ծո՜վ:
Շատերը ունեին իրենց պատմությունը, երազանքները: Իսկ ես` ո°չ: Ի՞նչ է, արմատից կտրվա°ծ եմ ես: Չգիտեմ…
Խմբում կար հայրենասեր ազատամարտիկ, ով կռվել և վտանգել էր իր կյանքը հանուն հայրենիքի, ծեր տատիկ, ում երազանքն էր լողալ Վանա ծովում, սփյուռքահայ կին, ով ամեն քայլափոխի հուզվում էր, մարդիկ, ովքեր մինչ Վան հասել, գտել էին իրենց պապի տունը, կին,ով շատ էր շրջագայել Արևմտյան Հայաստանում , և ուրիշներ: Continue reading