Երաժշտական ,ուսումնա-հայրենագիտական նախագիծ
Վայրը` Երևան: Կոմիտասի անունը կրող 7 վայր Երևանում
- Կոմիտաս պողոտա
- Կոմիտասի անվան կոնսերվատորիա
- Կոմիտասի արձան
- Կոմիտասի անվան պուրակ
- Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն
- Կոմիտասի անվան տուն-թանգարան
- Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Նախագծի իրականացման օրը` մինչև սեպտեմբերի 26-ը
Ճամփորդողների խումբը` Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ:
Նպատակը՝ Սովորողների երաժշտական նաև տեսական գիտելիքի ամրապնդում: Աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, Երևանի տեսարժան վայրերի բացահայտում:
Խնդիրներ`Սովորողին ծանոթացնել Կոմիտասի գանձերին
հաղորդակից դարձնել ազգի մշակույթին
երաժշտական և գեղագիտական մտածողության ձևավորում
ընդհանուր զարգացման ապահովում
Նախագծի ընթացքը՝ Մինչ ճամփորդությունը սկսելը սովորողները երգի դասաժամերին ուսումնասիրում են Կոմիտասի ժառանգությանը, նրա թողած ազդեցությանը մեր օրերում, այցելվող վայրը, Կոմիտասի կապը տվյալ վայրի հետ, սովորում համեմատել:
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում: