Երբևէ չէի կարող պատկերացնել, որ ինձ հարազատ մարդկանց և մտերիմ ընկերների հետ կհայտնվեմ Արագածի հարավային գագաթին, կերգեմ, կպարեմ, կարտասանեմ և այդքան կոգևորվեմ:
Բարձունքից այնքա՜ ն գեղեցիկ է ամեն ինչ: Ամենուրեք սարյանական գույներ են և պատկերներ: Լռության մեջ լսելի են կոմիտասյան անարատ և պարզ մեղեդիները:
Հպարտ եմ, որ հենց սեպտեմբերի 21-ին եղա Արագածում, հաղթահարեցի դժվար, երկար, բայց այդքան հաճելի ճանապարհը և վերևից կանչեցի. «Շնորհավոր տոնդ ազա՜ տ Հայաստան»: