ԵրգոՎ երգոՂ թռչուններ

trtchoun-1

Նախագիծ

Երաժշտական ,բնագիտական, ուսումնա-հետազոտական նախագիծ

Երգեր`

1.Կաքավի երգը

2.Կաքվներ, կաքվներ

3.Քելե,քելե

4.Լորիկ

5.Կռունկ ծափ տուր

6.Դան դան

7. Կիկլիկո

8.Կոտ ու կես

9.Ճնճղկնին շատ պզտկնին

10. Ծիծեռնակ

 

Բառեր

 Կաքավ

կաքավ

կաքավիկ

1.Կաքավի երգը

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.

Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

 

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

2.Կաքավներ, կաքավներ

 

Կաքավներ, կաքավներ,

 

Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,

Կաքավներ, կաքավներ,

Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,

Կաքավներ, կաքավներ,

-Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,

Կաքավներ, կաքավներ,

Ոտներ մըրսի, փաթթեն լաչին,

Կաքավներ, կաքավներ:

 

Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,

Կաքավներ, կաքավներ,

Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,

Կաքավներ, կաքավներ,

Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,

Կաքավներ, կաքավներ,

Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,

Կաքավներ, կաքավներ:

 

Ելեք տեսեք՝ ո՞ր կաքավ ջոջ,

Կաքավներ, կաքավներ,

Բըռնենք, տանենք մեր աներոջ,

Կաքավներ, կաքավներ:

 

Լոր

լորիկ

լոր

3. Քելե, քելե

Քելե, քելե քելքիդ մեռնեմ
Քո գովական խելքիդ մեռնեմ .
Սիրավոր լորիկ,

վիրավոր լորիկ
Լորիկ,

Սևավոր լորիկ,

լորիկ ջան
Քելե, քելե սայիդ մեռնեմ
Քո չինարի բոյիդ մեռնեմ .
Սիրավոր լորիկ,

վիրավոր լորիկ

Լորիկ,
Սևավոր լորիկ,

լորիկ ջան ;

 

 

Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

Սիրավոր լորիկ

վիրավոր լորիկ

Լորիկ,
Սևավոր լորիկ,

լորիկ ջան

 

Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,

Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:

 

4.Լորիկ

Առավոտյան փչեց հով,

Արտը ծըփաց դարձավ ծով,

Արտի միջից թըռավ լոր,

Թըռավ, ընկավ սար ու ձոր:

 

Այ լորիկ, ջան, լորիկ,

Կըլորիկ ու թըմբըլիկ:

 

Լորիկ, լորիկ, այս տարի

Արտըս ցանել եմ գարի,

Ուր որ գընաս` շուտ արի,

Արտիս միջին ծըվարի:

 

Այ լորիկ, ջան, լորիկ,

Կըլորիկ ու թըմբըլիկ:

 

 

Կռունկ

կռունկ

կռունկ

5.Կռունկ

Կըռունկ ջան, արի, արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

 

Կըռունկ ձախ թևին արի,

Կըռունկ ջան, արի, արի,

Կըռունկ աջ թևին արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ սարերով արի,

Կըռունկ ջան, արի, արի,

Գընա արի, ման արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

 

Ցոլա ամպերի տակին,

Ծաղիկ – ծառների տակին,

Կըռունկ, գարնան արևին,

Էկար մըտար մեր այգին:

 

Արևը դարի վըրեն,

Մամուռը քարի վըրեն,

Էրկու կըռունկ եմ տեսել,

Արագած սարի վըրեն:

 

Հավ

հավ

հավ

6.Դան դան

Դան, դան, դանեդան

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Ձի հավ մը կեր, կոլոտ էր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Փողցեփողոց ման կու գեր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Պուտուկ փլավ էփեցի,

Կոլոտ հավուն կերցուցի:

 

–  Կոլոտ հավ, ձի ձու ացա:

Տարա տվի դարբընին.

–  Դարբի°ն, ձի դանակ մը տուր:

Դանակ տվի հովըվուն.

–  Հովի°վ, ձի մաքի մը տուր:

Մաքին տվի Աստծուն.

–  Աստվա°ծ, ձի ախպեր մը տուր:

–  Ախպե°ր, ախպե°ր, ես քեզ շուն,

–  Ի՞նչ իս բարձե քու իշուն:

 

 

 

Աքաղաղ

[#Beginning of Shooting Data Section] Nikon D70 Focal Length: 105mm Optimize Image: Normal Color Mode: Mode Ia (sRGB) Long Exposure NR: Off 2006/07/05 18:52:06.9 Exposure Mode: Manual White Balance: Auto Tone Comp.: Auto Compressed RAW (12-bit) Metering Mode: Multi-Pattern AF Mode: Manual Hue Adjustment: 0° Image Size: Large (3008 x 2000) 1/160 sec - F/8 Flash Sync Mode: Not Attached Saturation: Normal Exposure Comp.: -0.3 EV Sharpening: Auto Lens: 105mm F/2.8 D Sensitivity: ISO 200 Auto Flash Comp: 0 EV Image Comment: [#End of Shooting Data Section]

աքաղաղ

8.Կիկլիկո

Կիկլիկո

 

Կիկի  կիկի  կիկլիկո,

 Խորոզ տարան Կիկլիկո.    

Վայ~…….

 

Ձորն ի վար ծնեբակ,

Նման արեգակ:

 

Տարան գցին ամբարը,

  Վերին դրին մեծ քարը.

  Վայ իմ խորոզ Կիկլիկո

  Նախշուն խորոզ Կիկլիկո  

    Վայ~……..

 

  Ձորն ի վեր ծնեբակ,

  Նմանի արեգակ

 

Կատար ուներ արեգակ

   Ձենը զնգուն քան զանգակ,

   Վայ իմ խորոզ Կիկլիկո

   Նախշուն խորոզ Կիկլիկո  

   Վայ~……..

 

   Ձորն ի վեր ծնեբակ,

   Նմանի արեգակ:

 

Ճնճղուկ

ծիտ

ճնճղուկ

 

9.Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար,

 

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սպիտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

 

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղաշկի  համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար,

 

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սպիտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

 

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սպիտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

 

10.Ճընճըղկնին շատ պըզտըկնին

 

Ճընճըղկնին շատ պըզտըկնին,

Տանարը, նանարը, նանար, նար.

Լապըստկնին բաց աչվընին,

Տանարը, նանարը, նանար, նար:

Աղվըսնին էրկեն պոչիր,

Գելանին սուր ակըռնիր,

Կաքավնին նախշուն թևիր,

Ջահիկնին սև թեբուրնիր,

Լագլագնին էրկեն վըզիր,

Կռունկնին էրկեն ոտնիր,

Կատվընին սուր աչվընիր:

 

Ծիծեռնակ

Գյուղական-ծիծեռնակ-28090

ծիծեռնակ

 

11. Ծիծեռնակ

Ծիծեռնա’կ, ծիծեռնա’կ,
Դու` գարնան սիրո’ւն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:

Ա՜խ թռի’ր, ծիծեռնակ
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրերօր:

Դե’հ, սիրո’ւն ծիծեռնակ,
Հեռացի’ր, թռի’ր արագ
Դեպ հայոց երկիրը`
Ծնած տեղս Աշտարակ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s