Շատ եմ սիրում Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի հետ ճամփորդել, երգել, այցելել հայոց հին վանքերը և կոմիտասյան լույսի մի մասնիկը թողել այդ սուրբ վայրերում: Նրա լույսը անսահման է: Մենք մեզ թույլ ենք տալիս այդ անսահմանությունից մի փոքրիկ կտոր մերը դարձնել: Ամեն անգամ եկեղեցիներում երգելով զգում եմ, թե որքան համահունչ և ներդաշնակ է այդ միաձուլումը: Եկեղեցու աստվածային լույսի և կոմիտասյան հանճարի հանդիպումից ծնվում է մեր երգը: Սկզբում մի քիչ վախեցած, հետո ամոթխած, այնուհետև համարձակ և ոգևորող: Կոմիտասյան լույսը քաղելով մենք դառնում եք այդ հրաշքի կրողը և փոխանցողը: Իսկ երբ որոշ ժամանակ անց այցելում ենք այն վանքերը, որտեղ արդեն երգել ենք, զգում ենք, որ մեր լույսի մասնիկը դեռ թևածում է սուրբ պատերի ներսում:
Ֆոտոշարք’ Գեղարդավանք