1.Նոր երգի ուսուցում
2.ՈՒնկնդրում
Գնացեք տեսեք
https://www.youtube.com/embed/VRCEi9AOSho“>
Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:
Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:
Այծն ու փուփը,
Թուփն ու այծը
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:
Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու գայլը
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:
Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:
Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:
Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:
Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:
Գնացին տեսան՝ մուկն է կերել յուղը:
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:
2. Ունկնդրում `
Սիրելի սովորողներ ձեր ընտանիքի անդամների հետ դիտեք ռիթմիկ մուլտֆիլմերը: Որը, որ ձեզ շատ դուր եկավ, փորձեք համախմբված, ընտանիքի անդամների հետ, մուլտֆիլմի ներքո ստեղծել փոքրիկ ռիթմիկ նվագախումբ տարբեր ընտանեկան իրերով` (գդալներ, փայտիկներ, դույլեր, թասիկներ, պատեր, դռներ և այլն, կարող է լինել ծափեր, դոփյուններ, ռիթմիկ ձայներ):
Արդյունքում կստացվի ընտանեկան «Շրխկան համույթ»:
Ձեր աշխատանքները ձայնագրեք և ուղարկեք`
d.gevorgyan@mskh.am հասցեին կամ
hasmik.matevosyan@mskh.am հասցեին
Սիրով սպասում եմ ձեր աշխատանքներին:
Մուլտֆիլմեր`
https://www.youtube.com/embed/vuCcr4fTRYU“>
https://www.youtube.com/embed/M_2naJAAPb4“>
https://www.youtube.com/embed/qds0m8gQBVE“>
https://www.youtube.com/embed/myTrXG64C0c“>