Երաժշտական ունակությունները բազմազան են:
«Յուրաքանչյուր ազգի լեզվի խոսակցական գույն և էջը բոլորովին այլ է և այլ կերպ է լինում, ուրեմն և, անշուշտ, երգն էլ զանազան պետք է լինի, և կամ ընդհակառակը` երգը ճիշտ նույն պատկերն է տալու երգական գույներով, ինչ- որ խոսակցական գույներով լեցուն է արտահայտում»:
Կոմիտաս
Պարն էլ, երգն էլ բնության և մարդու բնական ռիթմից են: Այդ ռիթմը ամբողջովին արտահայտում է լեզվի մեջ, որն էլ ազգային մշակույթի հիմքն է: Եվ այն շրջանում, երբ ձևավորվում է մարդու խոսքը, մարդու ներսում ծնվում է խոսքի ռիթմը, որը գալիս է լեզվից և գնում դեպի երգ. «երեխան չպիտի զգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Սա է երգել սովորելու բնական և ճիշտ ճանապարհը»:
Կոմիտաս
Ահա թե ինչու կրթահամալիրի նախակրթարանում այդքան կարևորվում է սաների խոսքի, երաժշտականության, շարժումի ռիթմը: