Երաժշտական ունակությունները բազմազան են:
«Յուրաքանչյուր ազգի լեզվի խոսակցական գույն և էջը բոլորովին այլ է և այլ կերպ է լինում, ուրեմն և, անշուշտ, երգն էլ զանազան պետք է լինի, և կամ ընդհակառակը` երգը ճիշտ նույն պատկերն է տալու երգական գույներով, ինչ- որ խոսակցական գույներով լեցուն է արտահայտում»:
Կոմիտաս
Պարն էլ, երգն էլ բնության և մարդու բնական ռիթմից են: Այդ ռիթմը ամբողջովին արտահայտում է լեզվի մեջ, որն էլ ազգային մշակույթի հիմքն է: Եվ այն շրջանում, երբ ձևավորվում է մարդու խոսքը, մարդու ներսում ծնվում է խոսքի ռիթմը, որը գալիս է լեզվից և գնում դեպի երգ. «երեխան չպիտի զգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Սա է երգել սովորելու բնական և ճիշտ ճանապարհը»:
Կոմիտաս
Ահա թե ինչու կրթահամալիրի նախակրթարանում այդքան կարևորվում է սաների խոսքի, երաժշտականության, շարժումի ռիթմը:
Երաժշտական ունակություններ ունի յուրաքանչյուր երեխա: Կան երեխաներ, որոնք լավ լսում և զգում են երաժշտությունը, բայց վատ են երգում: Մյուսները երգել չեն կարողանում, բայց ունեն ռիթմի կենդանի և սուր զգացողություն, որը նույնպես երաժշտականության նշան է:
Փոքրիկները, հատկապես, ակտիվորեն ընկալում են երաժշտության ռիթմական կողմը: Նրանք երգն ու պարը հենց ռիթմով էլ ընկալում են:
https://www.youtube.com/embed/MYozo0v-l2w“>
https://www.youtube.com/embed/0lTRr2XR0M8“>
Երաժշտության ուղեկցությամբ երեխաները խաղում են, պարում`արտահայտելով տարբեր կերպարներ, շարժումներով ցույց են տալիս ներքին հոգեվիճակը, երաժշտությունն ընկալելու, զգալու հմտությունները:
https://www.youtube.com/embed/IXf8CUv46NI“>
Նրանց ազատ գործունեությանը պետք է հետևել առանց միջամտելու, հասկանալ մտքի ուղղվածությունը և հետո նոր ուղղորդել` դառնալով նրանց խաղի, գործունեության մասնակիցը:
https://www.youtube.com/embed/X2lPtC3ht50“>
Փոքրիկներին շատ արագ գրավում է պարզ, շարժուն ռիթմը: Նրանք անմիջապես արձագանքում են այդ ռիթմին ծափերի, դոփյունների, պարի, ձայնարկությունների միջոցով, որից հետո միանում է խոսքն ու երաժշտությունը: Ռիթմը հնարավորություն է տալիս միացնել շարժումը, խոսքը, երաժշտությունը(մելոդիան): Սա ոչ միայն ուժեղացնում է երգի ամբողջական զգացողությունը, այլև սաների համար դառնում է ստեղծագործական խաղ:
https://www.youtube.com/embed/mgGhjmT55TA“>
Երգի ռիթմին օգնելու են գալիս բնական, հարվածային նվագարանները, շրխկանները: Շրխկան է դառնում ամեն ինչ`փայտե գդալը, քարը, շիշը, պատը, ջուրը, բանալին և այլն: Փոքրիկին շատ հետաքրքիր են այս բոլոր ձայները: Նա մեծ հետաքրքրությամբ լսում է, ուսումնասիրում ձայները` բնաձայնություններով հանդերձ և անմիջապես փորձարկում ու կիրառում , որով էլ ձևավորվում և զարգանում են նրա բնական ռիթմիկ ունակությունները:
https://www.youtube.com/embed/O6D46b32B4A“>
https://www.youtube.com/embed/ebZOUyTaJtg“>
Երեխայի ականջներին հաճելի են բնաձայնությունները: Նրանք շինծու և արհեստական չեն, մոտ են բնության մեջ եղող ձայներին : Փոքրիկը իր ներքին ռիթմի բնական մղումով արագ արձագանքում է այդ ձայներին և փորձում է ինչ-որ ձևով դրա անմիջական մասնակիցը լինել:
https://www.youtube.com/embed/REySsY_VM9Y“>
Սկզբում երեխան արտահայտում է իր ներքին ռիթմը` ոգևորվելով և աղմկելով, որից ծնվում է քաոս, աղմուկ : Այս ռիթմիկ խաղը մի փոքր տարօրինակ է: Թվում է` փոքրիկը ուղղակի չարաճճիություն է անում, աղմկում է`«փչացնելով» երգը կամ երաժշտությունը: Բայց այդ աղմուկին հաջորդում է երաժշտությունը: Ամեն ինչ կամաց-կամաց իր տեղն է ընկնում, շրխկանը դառնում է սիրելի գործիք, որովհետև իր ռիթմն է կրում, իր հետ է«շրխկում»: Բոլորը սկսում են համահունչ հավասարեցնել իրենց ռիթմը երաժշտության հետ` երգին օգնելով հնչել ավելի գեղեցիկ և հետաքրքիր:
https://www.youtube.com/embed/O52o58Sh8Zk“>
Պարզ ռիթմի անցումը ավելի բարդին կատարվում է սահուն և աննկատ: Երգի բառերը սովորում են վանկարկելով, ծափերով, շրխկաններով: Այնուհետև վանկերը աստիճանաբար միացնում են իրար: Երեխաները կարողանում են պահել բառերի ռիթմը և հետզհետե ռիթմից գնում են երաժշտության:
https://www.youtube.com/embed/T0TMYD2RcKE“>
Մեծ նշանակություն ունի նաև այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ փոքրիկները անկաշկանդ և ազատ կցուցադրեն իրենց ռիթմաիմպրովիզացիոն ունակությունները:Միջավայրը պետք է լինի ծանոթ, սիրելի և տրամադրող:
https://www.youtube.com/embed/naOiMA-Ym5I“>
https://www.youtube.com/embed/zG49UYu4kq4“>
Փոքրիկների ռիթմաիմպրովիզացիոն դրսևորումնեին օգնում են ինքնաշեն շրխկանները, որոնք բացի շրխկան լինելուց նրանց համար ամենօրյա և սիրելի խաղալիքներն են:
https://www.youtube.com/embed/yrlPReaOQaQ“>
https://www.youtube.com/embed/_fj09YpSMsk“>
https://www.youtube.com/embed/EU_atxzZ5OU“>