2015-2016 ուսումնական տարվա հաշվետվություն

12278898_1108561872500914_1613215376471110704_n2015-2016թթ․ ուսումնական տարին շատ լեցուն, ակտիվ, բուռն, հետաքրքիր, մի քիչ դժվար, անկումներով և վերելքներով, ուսուցանող էր ինձ համար:

Կփորձեմ այս ուսումնական տարին փուլերով  ներկայացնել և պատմել դրանց մասին:

 

Ուսումնական աշուն

Սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսին, Կոմիտասյան օրերի շրջանակում 4-5-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք  Յոթ անուն Կոմիտաս նախագիծը, որը իմ հեղինակայինն է:  Նախագիծը երաժշտական էր  և իր մեջ ներառում էր նաև ուսումնահայրենագիտական ճամփորդություն:

Նախագծին օգնեց, որ ավելի համակարգված իրականացնենք  Գեղարվեստի 4-5-րդ դաս․ կզմակերպիչ Քրիստինե Շահբազյանը:

Նախագիծը հաջողված էր: Շատ սովորողներ հետո իրենց բլոգներում պատմեցին  սրա մասին:

Յոթ անուն Կոմիտաս

Ուսումնական նախագիծ. Յոթ անուն Կոմիտաս

Յոթ անուն Կոմիտաս․ Ռադիոռեպորտաժ

 

Կոմիտասյան օրերի շրջանակում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ իրականացրեցինք Կոմիտասյան համադպրոցական նախագիծ, որի նպատակն էր Կոմիտասի մանկական երգերի, բանաստեղծությունների սկավառակի ստեղծուը-թողարկումը:

Դպրոցի մի խումբ սովորողների հետ ձայնագրեցինք 6 կոմիտասյան մանկական երգ և դասվարների օգնությամբ ստեղծեցինք  այդ երգերի կարաոկեները: Երգերը ձայնագրեցինք  Կայ Խաչատրյանի ձայնագրման ստուդիայում:

Սկավառակի շնորհանդեսը իրականացավ մեդիաուրդաթի ժամանակ, որտեղ շատ-շատերին  նվիրեցինք այն:

Իմ կարծիքով այս ֆորմատով  նախագծերը ամենահաջողվածն են, որովհետև մասնակից են  դառնում գրեթե բոլորը, և դասավանդողները և սովորողները , բացահայտվում են նոր տաղանդավոր սովորողներ, բոլորը  սովորում են խմբով, միասնական աշխատել:

 

Սեպտեմբերի 21-ին Երաժշտության ուս․ կենտրոնի մի խումբ դասավանդողների և սովորողների հետ իրականացրեցինք «Կոմիտասյան օրերի» մեկնարկ Արագածի լանջերին. մեկօրյա ճամփորդության նախագիծը:

Շնորհավոր տոնդ ազա՜ տ Հայաստան

Դու՛,Արագած,ալմաստ վահան

Նախագծի համակարգողն էր Սվետա Ճաղարյանը:  Նախագիծը իրականացրեցինք  խմբով, միասնական, ինչը ամենակարևորն է:

 

Հոկտեմբեր

Նախակրթարանը նույնպես  մասնակցեց կոմիտասյան օրերին: Սկիզբ-ընթացք-ավարտ նախագծի հիման վրա  ներկայացրեցինք «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» երգը: Խմբի դաստիարակ Օլյա Մանդալյանը շատ հետևողական էր այս հարցում։ Այս նախագծով աշխատելու փորձ Օլյայի հետ ունեինք դեռ 2014-2015թթ․ ուս տարվանից:

 

Հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ  կոմիտասյան օրերի ամփոփմանը նվիրված  «Ժողովրդական երաժշտությունը հայ կոմպոզիտորական արվեստում» դասական համերգ -նախագիծը:Այս համերգ-նախագիծը կարևոր էր նրանով, որ սովորողներին ներկայացվեց Կոմիտասով և Կոմիտասից   հետո  զարգացող հայ երաժշտական, դասական արվեստը: Իրենց մասնակցությունը ունեցան նաև իմ դաշնամուրային դասարանի սովորող-ընկերները: Համակարգողն էր Սվետա Ճաղարյանը:

Համերգ նվիրված Կոմիտասի ծննդյան օրվան

 

Հոկտեմբերյան ուսումնական արձակուրդների ընթացքում  իրականացրեցինք Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան- նախագիծը:  Նախագծի հեղինակն էր Ելենա Սարգսյանը:

Հասարակ աղջիկը հեքիաթում

Կրթական կամուրջներ

‹‹Տեր ողորմեա›› Կոմիտաս. Անի

 

5 տարեկանների կրթական հեղինակային ծրագրի մի մասն է կազմում ամենամսյա  գործունեության ամփոփում, ներկայացում նախագիծը: Ամենամսյա ամփոփման ժամանակ սովորողները  երգում են նախագծով սահմանված երգեր:

Ծույլ շաբաթը, հեպ-հոպ

‹‹Հոկտեմբերիկ›› նախագծի ամփոփում

 

Նոյեմբեր

Նոյեմբերի սկզբին համատեղ համերգ ունեցանք Շուշիից ժամանած Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաների և դասավանդողների հետ։Այս համերգին մասնակցում էին դաշնամուրային դասարանի սովորող-ընկերները: Մասնակցում էր նաև Սեբաստացիներ վոկալ երգչախումբը, որի անդամ եմ նաև ես:

Համատեղ համերգ. ուսումնական նախագիծ

 

Կրթամշակութային արշավ նախագծի շրջանակներում  նոյեմբերի սկզբին Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի հետ եղանք Արագածոտնի մարզում:

Սիրուն աշուն օր

 

Նոյեմբեր ամսվա ամենահաջողված նախագիծ եմ համարում Երգով-երգող թռչուններ նախագիծը, որը իմ հեղինակայինն է: Այս նախագծով մենք հանդես եկանք Սեբաստացիների օրվա շրջանակներում, ինչպես նաև եղանք Եղվարդի դպրոցներից մեկում ՝համատեղ կրթական  ծրագրերի փոխանակում ծրագրով: Նախագծին մեծ աջակցություն ցույց տվեց 3.1 դասարանի դասվար՝  Կարինե Մամիկոնյանը:

ԵրգոՎ ԵրգոՂ թռչուններ

ԵրգոՎ-ԵրգոՂ թռչուններ համերգ

ԵրգոՎ-ԵրգոՂ թռչուններ ֆոտոներ

«Թռչուններ» երգչախումբ

Կրթական ծրագրերի փոխանակում, բարձունքի հաղթահարում` Ղառղառավանք

Ճամփորդական լուրեր և ֆոտոշարք

 

Սեբաստացու օրերի շրջանակում Գեղարվեստի կրտսեր դպրոցը հանդես եկավ  նախագիծ-ներկայացումներով: Ներկայացումներից երկուսը երաժշտական էր: Այս նախագիծը ևս համադպրոցական էր:Եվ դասավանդողը , և սովորողը ամեն մեկը հանդես եկավ իր մասով: Ես այս նախագծում էլ կարևորեցի միասնական, թիմային աշխատանքը, որը իմ կարծիքով ստացվեց:

Նախագիծ-ներկայացումների օր Գեղարվեստի կրտսեր դպրոցում

Աթաբեկ Խնկոյան «Փեսացու մուկը» երաժշտական ներկայացում

Աթաբեկ Խնկոյան ‹‹Ագռավն ու աղվեսը››երաժշտական ներկայացում

 

Նոյեմբերիկ նախագծի շրջանակում նկարահանվել է Կիկլիկո երգը :

 

Ուսումնական ձմեռ

Դեկտեմբեր

Դեկտեմբերի սկզբին նոր ունկնդրման ձև նախագծի շրջանակում հավաքեցի և կազմեցի դասական Երաժշտական մուլտֆիլմերի

ունկնդրման փաթեթ, որը հատկապես ձմեռային ուսումնական արձակուրդների ընթացքում, առցանց ուսուցման ժամանակ շատ կիրառելի դարձավ:

 

Առցանց ուսուցում. Առաջադրանք երաժշտությունից 2-5-րդ դասարանների համար

 

Դեկտեմբեր ամսվա սկզբից կրկին համադպրոցական նախագծի՝ Ամանօրյա ծեսի  վրա ենք աշխատել: Այստեղ էլ և դասավանդողը , և սովորողը ամեն մեկը հանդես եկավ իր մասով:

Ամանորյա ծես, միասնական երգեր

Ամանորյա ծես

Ամանորյա ծեսի հրավեր Գեղարվեստի դպրոց-պարտեզի նախակրթարաններում

 

 

Ամանորյա ճամբար-համերգ նախագծով միասին հանդես եկան գեղարվեստի 5-րդ դաս․ սովորողները և լրացուցիչ կրթության սաները:

Ամանորյա ճամբարային համերգ

Ամանորյա ճամբարային համերգ

 

Ամենամսյան Դեկտեմբերիկի շրջանակներում նկարահանել ենք Զար զընգը երգը:

 

Հունվար

Հունվար ամսվա ընթացքում պարապմունքները առցանց էին: Այս օրերի ընթացքում սովորողների հետ համատեղ հանդես եկանք մի քանի նախագծերով: Ամենակարևորն այն էր, որ այդ նախագծերը դարձան ընտանեկան, խմբակային,միասնական:

Առցանց  ունկնդրում 

Առցանց երաժշտական վիկտորինա` գուշակիր մեղեդին  հեղինակային է

Ինչպե՞ս պատրաստել շրխկաններ

Ինչպե՞ս պատրաստել շրխկաններ

Ինչպե՞ս պատրաստել շրխկաններ2

 

Հունվարի կեսերին Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբով եղանք Ջրվեժում և Գեղարդում

Դառնալով լույսի մի մասնիկ

 

Փետրվար, մարտ, ապրիլ————

 

Մայիս

Նախակրթարանում, 5-6 տարեկանների խմբում, կրտսեր դասարաններում պատրաստվում ենք Հակաբացիլ Կոմիտաս 2016 նախագծին: Այս նախագիծը արդեն համակրթահամալիրային է և մի բան էլ սահմաններից դուրս: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում է ամբողջ դպրոցը՝ միահամուռ և ոգևորված:

Անտիվիրուս Կոմիտաս 2016` նախակրթարան  ծրագիր

Պատրաստվում ենք «Անտիվիրուս Կոմիտաս» 2016-ին․Ռադիոլուրեր

Պատրաստվում ենք Անտիվիրուս Կոմիտաս 2016-ին

 

 

Ամառային ուսումնական ճամբար

Ամառային ուսումնական  ճամբարը շատ լավ հարթակ է նորովի, թարմ, յուրատիպ ներկայանալու համար: Այս ճամբարային օրերին նախապատրաստվեցինք և մասնակցեցինք իմ սովորողների հետ Ռեզոնանս  երաժշտական փառատոնին, թատերական ստուգատեսին, Անտիվիրուս Կոմիտասին:

Ամառային ճամբար. Երաժշտական նախագիծ

Ամառային երաժշտական ճամբար

Վարպետության դաս-համերգ տերմենահարուհի Սաթենիկ Հակոբյան-ՈՒլիխանյանի հետ

 

Ամառային ճամբար  երաժշտական  նախագծի շրջանակներում ստեղծվեց մի քանի երաժշտական  համույթներ Ռեզոնանս փառատոնին մասնակցելու համար:

«Ռեզոնանաս» երաժշտական փառատոն

«Ռեզոնանսին» ընդառաջ

«Ռեզոնանսին» ընդառաջ 2

Հատված «Ռեզոնանս» երաժշտական փառատոնից

 

Ամառային ճամբար  երաժշտական  նախագծի  շրջանակներում  իմ և Կարինե Մամիկոնյանի նախաձեռնույամբ   3.1 դասարանի  սովորողները մասնակցեցին թատերական փառատոնին  «Սևերն ու սպիտակները» երաժշտաթատերական ներկայացմամբ, որի ընթացքում ելույթ ունեցան նաև գեղարվեստի երաժիշտ դաշնակահարները:

«Սևերն ու սպիտակները»

«Սևերն ու սպիտակները» 2

 

Հակաբացիլ Կոմիտաս 2016-ը  նախակրթարանի խմբերում անցավ շատ բնական ու շատ ուրախ:

Անտիվիրուս Կոմիտասը նախակրթարանում

 

Հակաբացիլ Կոմիտաս 2016-ը կրտսեր դասարաններում

Հակաբացիլ Կոմիտաս 2016. ֆոտոշարք

«Հակաբացիլ Կոմիտաս 2016» նախագիծը Կրտսեր դպրոցում

 

Բարև ջուր նախագիծը նախակրթարանում և 5-6 տարեկանների խմբերում դեռ նոր ենք սկսել:

Ջաղացս մանի-մանի

Լողափնյա ձայնավարժություններ

 

Եթե անկեղծ լինեմ,  իմ սպասելիքները ամառային ճամբարից չիրականացան: Այն ինչ ես նախատեսել էի այս օրերի ընթացքում իրագործվեց 60 տոկոսով: Ես կցանկանայի, որ ճամբարը լիներ առարկայական -ջոկատային: Երաժշտություն ընտրած սովորողների հետ կարելի է ազատ, ծավալուն, լայնամաշտաբ նախագծեր իրագործել, որը կնպաստեր  սովորողների հետաքրքրությունների լիարժեք բավարարմանը: Այդ սովորողները կարող էին լինել թեկուզ 10 հոգի:

Իսկ այս դեպքում նախագծեր իրականացվեցին, բայց դրանք իմ դիտարկմամբ  շատ անվորակ էին, ոչ լիաժեք և թերի:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s