«Ծնողը՝ ուսուցիչ » նախագծով, հոկտեմբերի 7-ին ժամը 12.00-ին, Հյուսիսային դպրոցի 4.1 դասարանի սովորող Վահե Էբրահիմի հայրիկ՝ Գևորգ Էբրահիմին հանդիպեց սովորողների հետ: Նա խոսեց Կոմիտասի մասին, երգեց իր սիրելի կոմիտասյան երգերը, սովորեցրեց նոր՝«Քելե, քելե» երգը, պատմեց իր կյանքի, հետաքրքրությունների և գործունեության մասին: Մենք էլ հայրիկ Գևորգին սովորեցրեցինք «Կռունկ ջան» պարերգը , հետո՝ միասին երգեցինք և պարեցինք:
Կազմակերպիչ-պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան