Երգում ենք «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» մանկական հին ու վաղուց սիրելի խաղերգը:
Սկզբում սովորել ենք երգը մարմնաշարժողական մեթոդով, ցուցադրելով մարմնի մասերը:
Հետո ավելացրել ենք ռիթմիկ շարժում՝ ծափերով, դոփյուններով, ճոճքով:
Այս ամենը յուրացնելուց հետո՝ սաները «Էկեք ծեծենքը» երգում և խաղում են արդեն զույգերով: Երգի բնական, խաղային ռիթմի շնորհիվ սաները այն դրձրել են իրենց ամենօրյա խաղի մի մասը:
Տեսանյութում կտեսնեք ինքնաբուխ, բնական ճոճք-շարժումով , հումորովը համեմված ազգային գեղեցիկ խաղ-կատարում: