Ուսումնական նախագիծ.
Ժամանակահատվածը՝
Մայիսի 29-հունիսի 12
Մասնակիցները՝
1–5-րդ դասարանցիներ
Նպատակը՝
Երաժշտական ունակությունների և ճաշակի ձևավորում, խմբերի և անհատ կատարողների ձևավորում, կոմիտասյան երգերի տարածում
Խնդիրներ՝
1.ամառային ստուգատեսների, փառատոնների նախապատրաստում
2.երաժշտական շրջայցեր հասարակական վայրեր, կրթական հաստատություններ
3.ճամբարային համերգի կազմակերպում
Ընթացք՝
1.Ամառային ստուգատեսների, փառատոնների նախապատրաստում
·ընտրել երաժշտական լավ տվյալներ ունեցող երեխաների կամ խմբերի
·աշխատել ընտրված երգերի վրա
·բեմադրել երգերը
·ստեղծել մինուսներ, պլյուսներ
·ձևավորել բեմական հագուստներ
·կիրառել բնական նվագարաններ
·կազմակերպել փոքրիկ երաժշտական ելույթներ ճամբարականների համար
2.Երաժշտական շրջայցեր հասարակակն վայրեր, կրթական հաստատություններ
·ստեղծել շրջայցի մասնակիցների խմբեր
·կազմել երաժշտական ելույթների ծրագիր կոմիտասյան երգերից բաղկացած
·նախապատրասնել երաժշտական ֆլեշ-մոբեր
·բեմադրել երգեր
·ստեղծել երաժշտական նվագախմբեր
3.Ճամբարային համերգի կազմակերպում
·ճամբարում երաժշտական տվյալներ ունեցող երեխաների համախմբում
·համերգային ծրագրի նախապատրաստում
·միասնական փորձեր
·աշխատանք երգերի և երաժշտության վրա
Արդյունքում սովորողը՝
· կզարգացնի գեղագիտական ճաշակը
·խմբով աշխատելու ունակություններ ձեռք կբերի
·բեմում երգելու,նվագելու փուրձառություն ձեռք կբերի
·կդառնա կոմիտասյան երգի կրողը և փոխանցողը
·կզարգացնի ռիթմաիմպրովիզացիոն ունակությունները
·կզարգացնի երևակայությունը և ազատ մտածելու ունակությունը