Այսօր մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարի առաջին օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, երաժշտության դասավանդողներով աշխատեցինք մասնագիտական խմբերով: « Մարինե Մկրտչյանի» և «Երաժշտության ուսումնական կենտրոնի» բլոգների օրինակների վրա քննարկեցինք և ուսումնասիրեցինք դասավանդողի ուսումնական բլոգի պատրաստությունը 2017-2018 ուսումնական տարվան՝ կատարված փոփոխությունները, աշխատանքները: Սուսան Մարկոսյանի առաջարկով քննարկեցինք և կազմեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքի նոր ձևաչափի ծրագիր: