«Կոմիտասյան մեդիաուրբաթ»  ֆլեշմոբ

 

 «Կոմիտասյան մեդիաուրբաթ»  ֆլեշմոբ

Թեմա- կոմիտասյան  երգեր, բանաստեղծություններ, ազգային պարեր 

Ժամանակահատված– հոկտեմբերի 2-6

Մասնակիցներ– 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ընտանիքի անդամներ, այլ մասնակիցներ

Տեսանյութերը սովորողներն  ուղարկում են  hasmik.matevosyan@mskh.am հասցեին

Ֆլեշմոբի արդյունեքները կամփոփվեն  հոկտեմբերի 6-ին, «Մեդիաուրբաթի»  օրը

 Առաջադրանք՝

1.Ընտրիր քո սիրելի երգը, բանաստեղծությունը կամ պարը: Ընտանիքիդ անդամների հետ երգիր, արտասանիր, պարիր  և տեսագրիր այն:

2.Պատմիր,  թե ովքե՞ր են  քեզ հետ մասնակցել ֆլեշմոբին:

 

Երգեր

1.«Անդաստան» կրթահամալիրի հիմնը 

 

2.«Արև, արև, արի դուս»

 

3.«Արև, արև դուրս արի», «Արև, արև, եկ, եկ»

 

4.«Ա՜յ արևը»

 

5.«էսօր ուրբաթ է»- ռիթմիկ ֆլեշմոբ

 

6.«Փայտե ձիուկ»

 

7.«Երևան բաղ եմ արել»

 

 Բանաստեղծություններ

Կոմիտասյան

1.Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

 

2. «Բաղձանք»

Ձայնիկ ունիմ՝

հայուն-մայուն,

Սըրտիդ բունեմ

 կայուն-մայուն.

 Ո՛վ իմ թեւիկ,

 Տո՛ւր իմ հեւիկ.

 Թըռչեմ երթամ․․․։

 

3.«Աշուն գիշեր»

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին  կարմիր շաղալեն,
Ալիք  ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

 

4.«Ճանապարհ»

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

 

5. Ղ. Աղայան

Արեգակը դուրս է եկել պսպղալով,

Շողքը երդից ներս է ընկել շողշողալով.

Ծույլ տղայի քունն է տարել խռմփալով,

Տրեխները շունն է տարել մռմռալով:

 

Պարեր՝

Կոմիտաս – «Շորոր»

Շավալի, Խոշ բիլազիկ

Խամխամա

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s