Աշնանային արձակուրդային նախագիծ
Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանցիներ
Նպատակ
- Աշնանային երաժշտական մեդիաբացիկների ստեղծում
Խնդիրներ
- Ընտանեկան համերգների կազմակերպում
- Ընտանիքի անդամի երաժշտական ընդունակությունների բացահայտում
- Համագործակցություն ընտանիքի անդամի հետ
- Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի ծանոթացում, մասնակի յուրացում
Ընթացք
- Կայքի «Ձայնադարան», բաժնից ընտրել երաժշտական փաթեթներից երգեր
- Ունկնդրել ընտանիքի անդամի հետ
- Ծանոթացնել երգի տեքստի, երաժշտության հետ
- Ընտրել մեկ կամ երկու երգ, կատարել
- Տեսագրել կատարումները
- Ուսուցչի օգնությամբ հրապարակել կայքում, որպես աշնանային երաժշտական մեդիաբացիկ
- Ընտանեկան համերգի մեջ կարող է մտնել որևէ գործիքային նվագ , գեղեցիկ ասմունք, երգեցողություն, փոքրիկի բլբլոց, սովորողի բարեմաղթանք:
Սովորորողի ընտանիքի անդամը կարող է ընտրել ցանկացած կետ: