Աշնանային ոսկեզօծ ծառերի երկայնքով սլանում ենք դեպի Արագածոտնի մարզի խորքերը՝ Արուճի, Մաստարայի, Թալինի սրբավայրերը: Նորից ճամփորդող հին ու նոր ընկերներ, բարձր տրամադրություն, կոմիտասյան լույսի փոխանցման բարձր գիտակցում և տպավորություններ….
Վանքերում մեզ սպասում էին փայլփլուն, կրակե աչուկներով շատ մանուկներ, ովքեր ուշադիր լսում էին մեր կատարումները, ծափահարում և զարմանում, որ տեսնում են այդքան շատ երգող ուսուցիչներ: Մեր ելույթների վերջում նրանց բաժանում էինք «Հակաբացիլ Կոմիտասի» փոքրիկ երգարանները: Հուզվելու աստիճան տպավորիչ էր, երբ նրանք այդ երգերը չիմանալով՝ մեկ ակնթարթում դառնում էին երգչախումբ և երգում էին «Այբ բեն գիմը», «Հայր մերը, «Հոյ նազանը»: Սկզբում վախվորած, ցածր ձայնով, հետո՝ վստահ, բարձր, համարձակ: Կոմիտաս երգելիս մանուկների կրակե աչքերում ես տեսա հավես, հրճվանք, ոգևորություն:
Այս ճամփորդության ընթացքում ես ևս մեկ անգամ բացահայտեցի կոմիտասյան հանճարի միավորող ֆենոմենը, որը մաքրում է մարդուն, նրան դարձնելով ավելի ներդաշնակ և լուսավոր:
Ֆոտոշար՝