Հյուսիսային դպրոցի 5.1 դասարան
Նոր ուսուցանվող «Ավետիս»
Մհեր ճութ էր, ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝ երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեզ մուրազ
Տա ձեզ մուրազ՝ Ալելուիա:
Նոյեմբերի 1-30-ի ընթացքում Ձայնադարանում հրապարակել եմ 30 նյութ: Այս նյութերի մեծ մասը հավաքել եմ, համակարգել, մշակել և բերել եմ գլխավոր էջ:
Օգտվել եմ Երաժշտության դասավանդողների, Սեբաստացի TV-ի , առանձին սովորողների, դասավանդողների հրապարակումներից, համացանցի այլ նյութերից:
Ընտել եմ բազմաթիվ երաժշտական նյութերից ամենավորակյալները, արժեքավորները :
Հրապարակված նյութերը մեծամասամբ կ րթահամալիրային ուսումնական նախագծեր և ծրագրեր են Continue reading
Դաստիարակների վերապատրաստում Continue reading
Խաղերգեր՝
Տեքստեր և կարաոկեներ Continue reading
Ծեսերին նոր կյանք տալու համար պետք է ճանաչել դրանք, ուսումնասիրել աղբյուրները: Նախագծի նպատակն է, տոնը սովորողինը, ծնողինը, համայնքինը դարձնելն է, որպեսզի սովորողը դառնա դրա կրողն ու փոխանցողը: Դրա իրագործման համար պետք է ծանոթանալ ծեսին, դրա մանրամսներին: Ամանորի ծեսը կազմված է մի քանի մասից՝
«Ծիսական երգեր, բարեմաղթանքներ»,
«Ծիսական պարեր»,
«Ծիսական շրջայցեր, կրակի և ջրի օրհնություն»:
Բոլոր նշված բաժինները մաս են կազմելու ծիսական բեմադրության: Յուրաքանչյուր դասարան պետք է ընտրի իր խոհանոցը, երաժշտության դասավանդողը առանձնացնի ավետիսները, երգերը, բարեմաղթանքները և պարերը: Տեխնոլոգիայի ուսուցչի հետ խորհրդակցելուց հետո, դասավանդողների, սովորողների և ծնողների հետ կանցնեն դպրոցի ձևավորման, ծիսական ծառի և հագուստների ստեղծման աշխատանքներին: Ծեսի երգերը, պարերը կլինեն առավոտյան ծրագրի մաս: Սովորողները բացի առկա նյութից կարող են իրենք գտնել նոր աղբյուրներ, ճամփորդությունների ընթացքում, տանը ընտանիքի անդամներից, տատիկ, պապիկներից, ծանոթ-բարեկամներից հավաքելով նոր տեղեկություններ: Ձեռքբերված նոր տեղեկությունները տեսագրելով, ձայնագրելով սարքել ուսումնական նյութեր և հարստացնել մեդիադաշտը: Համացանցի օգտատերերին սևեռելով Կրթահամլիրի Ամանորի նախագծին: Սովորողները կդառնան նյութի, լեզվամտածողության, գեղարվեստական խոսքի, արտահայտչամիջոցների, գիտելիքների, տարբեր կարողությունների կրողը, ձեռք կբերեն ունակություններ ինքնուրույն աշխատելու, ինքնադրսևորվելու և պատրաստ կլինեն յուրացրածը փոխանցելու: Նախագծին կարող են մասնակցել նաև հանրապետության տարբեր մարզերից ու համայնքերից, Լեռնային Ղարաբաղից ներակայացնելով ու համալրելով նախագիծը:
Թեմա
«Ամանորի ծես»
Նպատակ
Ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը
Խնդիրներ
Ծանոթացում պատմությանը, ցուցադրվող նյութի ընտրություն:
Առկա երգացանկից, պարերից ընտրություն՝ըստ տարիքային խմբերի:
Մասնակիցներ
Նախագծի իրականացմանը մասնակցում են նախակրթարան, Կրտսեր դասարաններ , դասավանդողները, սովորողները, ծնողները, Թատրոնի խմբի սովորողները, երաժշտության դասավանդողների խումբը, տեխնոլոգիայի դասավանդողները, պարուսույցներ այլ մասնակիցներ:
ՔնարիկՆերսիսյան (նախագծի համակարգող),
Ընթացք
Կրտսեր դպրոցի դասավանդողները, դաստիարակները ընտրում են առկա նյութից համապատասխան ծիսական բաղադրատոմսեր, հատվածներ: Իրագործման փուլում միանում են Թատրոնի խմբի սովորողները, երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողները: Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Նախագիծը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 27-ը։
Արդյունք
Սովորողը կլինի Ծեսը ճանաչողը, դրա ակտիվ մասնակիցը, փոխանցողը, տարածողը և այն կենդանացնողը:
Ամանորի ծես: Նախագիծն ամբողջությամբ այստե՛ղ:
Այլ օգտակար նյութեր՝
«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր» հեղինակ՝ Մարինե Մկրտչյան
Իմացումի հրճվանք ծրագրով 5 տարեկանների «Դեկտեմբերիկ» ստուգատես
1.Մարտիրոսյան Մելինե-1-ին դասարան
Հայ ժող երգեր-Հոյ Նար, Համբարձում յայլա
Շիտտե-Էտյուդ
2.Հասմիկ Սարգսյան-2-րդ դասարան
Չեռնի-Էտյուդ-C dur
Մոցարտ -Մենուետ
Չայկովսկի-Վալս -B dur Continue reading
1.Զար, զընգը
2.Բասեն բարի
3.Տոնածառ ջան
4.Այ քեզ, այ քեզ տոնածառ
Տեքստեր և կարաոկեներ` Continue reading
Խնդիրները
Մասնակիցները
Տեսակները
Ընթացքը
Համերգը կազմել ըստ կրթահամալիրի տոնացույցի: Նախորոք հայտ ներկայացնել ըստ կարգի: Համերգի ծրագիրը հրապարակել երաժշտության կենտրոնի ենթակայքում, կրթահամալիրի կայքի գլխավոր էջում: Հրավերը տարածել այլ տեղատվական միջոցներով: Ներգրավել տեխնոլոգների, սովորողների թերթոն պատրաստելու համար: Ստեղծել համերգային միջավայր, տոնական մթնոլորտ:
Հնարավորինս վերացնել կատարող-մասնակից հանդիսատես անջրպետը՝ ներգրավելով ունկնդրին:
Համերգ ուսուցումով նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալու կրթահամալիրից դուրս՝ ներկայացնելով տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:
Արդյունքը
Սովորողը, ունկնդիրը
Աղբյուրը՝ Երաժշտության կենտրոնի բլոգ