Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար. Օր առաջին

Այսօր ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի առաջին օրն էր: Ճամբարականները օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով՝ գեղեցիկ, ամանորյա երգերով, ավետիսներով, պարերով: Հետո  ընկեր Հայկուհին անցկացրեց մարզական պարապմունք, որտեղ ճամբարականները  սովորեցին արևելյան մարտարվեստի էլեմենտար շարժումները, ճիշտ շնչառություն և խաղացին շատ-շատ խաղեր:

Այնուհետև  ջոկատները   առանձնացան: «Երաժշտություն և ազդեցություններ»  ջոկատի հետ իրականացրեցինք միջավայրի խնամք՝ մաքրեցինք երաժշտության սրահի հատակը, ապակիները, օդափոխեցինք սենյակը:

Սովորեցինք  երկու հարսանեկան նոր  երգի, որոնք բեմադրեցինք  տիկնիկներով:

Ճամբարականների հետ նորից  հանդիպեցինք 11. 30: Կրկնեցինք  և սովորեցնք Սուրբ  Ծննդյան ավետիսները և շարականները՝ ուրբաթ օրվա համերգ-համերգոցին  մասնակցելու համար:

Ընդմիջումից հետո՝  ճամբարականների  հետ ընկեր Սիրանուշը   անցկացրեց բանավոր մաթեմատիկա:

Օրը  շատ հագեցած էր և ոգևորող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s