Հոգևոր երգեր և շարականներ միասնական կատարման համար

Օր` փետրվարի 23

Ժամ` 9.00

Վայր` Սբ. Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ,վերապատրաստվող դաստիարակներ

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» նախագիծ

 

 

 

Հոգևոր երգեր և շարականներ միասնական կատարման համար

  1. Հայր մեր- Մանուկների աղոթք, Կոմիտաս
  2. Քրիստոս ի մեջ- Հատված պատարագից, Մ. Եկմալյան
  3. Սուրբ Աստուած – Հատված պատարագից, Մ. Եկմալյան
  4. Առավոտ լուսոյ-Ն. Շնորհալի
  5. Յիշեա Տէր- Հատված պատարագից, Մ. Եկմալյան
  6. Յամենայնի օրհնեալ ես, Տեր

 

1.Հայր մեր

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամէն օր.
Հայր մեր,
Կեանք տուր մեր մայրիկին,
Կեանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահէ քո Աջով,
Մեզ օրհնէ սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

 

2. Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան:

 

3.Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

4. Առավոտ լուսոյ

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

 

5. Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

 

6. Յամենայնի օրհնեալ ես, Տեր

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.

օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,

գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,

Տէր Աստուած մեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s