Հոգևոր-զատկական-ընթերցողական նախագիծ. Ուսումնական ճամփորդություն Եղվարդ

Մարտի 27-ին Հյուսիսային դպրոցի 4, 5-րդ դասարանի սովորողները և դասավանդողները այցելեցին Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի:

Այստեղ  «Ուսումնական պատարագ» նախագծով   հանդիպեցինք   եկեղեցու  քահանա տեր Հովնանի հետ: Նա խոսեց պատարագի մասին, պատմեց պատարագի ծագման, խորհրդի մասին, սովորողներին ցուցադրեց պատարագիչի հագուստները, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Հյուսիսային դպրոցի սովորողներն ու դասավանդողները երգեցին գեղեցիկ հատվածներ  պատարագից:

Հանդիպման ավարտին տեր Հովնանը օրհնեց սովորողներին և դասավանդողներին:

 

Եկեղեցու կանաչապատ բակում սովորողների հետ երգեցինք Ծաղկազարդի և Զատկական երգեր, պարերգեր, ընթերցեցինք  Տերյանի և Չարենցի գեղեցիկ բանաստեղծությունները, կարդացինք զատկական ասիկներ:

Քահանայի հետ հարցազրույցից հետո քայլքով  շարժվեցինք եկեղեցուց մի փոքր հեռու Բազիլիկ եկեղեցի: Այստեղ երգեցինք շարականներ, լուսանկարվեցինք:

Վերջում եղանք նորակառույց  Սբ. Սարգիս  եկեղեցում:

Ճամփորդությունը անցավ հանգիստ, ներդաշնակ մթնոլորտում:

Օրվա համար շնորհակալ եմ բոլորից:

Ֆոտոշարք`

Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի

 

Բազիլիկ 5-րդ դար

  

 

Սբ. Սարգիս եկեղեցի

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s