Երաժշտության առարկայական ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում (6-8-րդ դասարաններ)

Երաժշտության առարկայական ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում (6-8-րդ դասարաններ)

Երաժշտության առարկայական ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրի Միջին դպրոցում (5-8-րդ դասարաններ)

ծրագրի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան
երգերի և ունկնդրման լրամշակումը՝ Մերի
Առաքելյանի հետ

Երաժշտության ուսուցման նպատակները.

 սովորողների երաժշտական կրթում,
 նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:
Երաժշտության ուսուցման խնդիրները.

 սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի
նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
 ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա,
 երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
նպաստել դրա յուրացմանը,
 երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
 երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում,
 հոգևոր զարգացում,
 ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,
 երաժշտարվեստի զարգացում (մանկական երգչախումբ և հարվածային
պարզագույն գործիքների նվագախումբ),
 գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
 ընդհանուր զարգացման ապահովում,
 ստեղծագործական երևակայության զարգացում:
Երաժշտության գործունեության ձևերը
1. Երգեցողություն
2. Ունկնդրում
3. Պար
4. Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
5. Երաժշտա – տեսական գիտելիքներ
6. Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ
7. Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով
Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով և երաժշտառիթմիկ
վարժությունները կատարում են հինգերորդ և վեցերորդ դասարանների
սովորողները: Յոթերորդ դասարանում կատարում են ռիթմիկ վարժություններ, որոնք
ներկայացված են աշխատանքային տետրում, ինչպես նաև ստեղծվում են սովորողների
կողմից:

Վեցերորդ դասարան
Երգեր
1. «Ծամթել»
2. «Ճախրակի երգ»
3. «Տերնդեզ»
4. «Նուբար»
5. «Էրիշտայի երգ»
6. «Արևը կայնե կեսօր»
7. «Նոր եմ նոր մածուն մերել»
8. «Առնեմ էրթամ»
9. «Երևան բաղ եմ արել»
10. «Տամբուրեն»
11. «Ճընճղկնին շատ պըզտըկնին»
12. «Մուշանի հայ մուշանի», էջ 13
13. «Ցորեն եմ ցանե»
14. «Եղնիկ»
15. «Օրհնե Հիսուս»
16. «Հոռոմ-Հոռոմ»
17. «Էն դիզան»
18.«Եկեք ծեծենք սոխն ի սխտոր», երկրորդ տարբերակ
19. Լուսաբացը դիմավորելու շարական «Զարթիք, Փառք իմ»
20. Ս. Ծննդյան տաղ «Այսօր տոն է» ( ավանդական տարբերակ)
Կոմիտաս նախագիծ.
1. Շողեր ջան
2. Անձրև եկավ
3. Երկինքն ամպել է
4. Հո՜յ, Նազան
5. Ալագյազ
6. Ալ այլուղս
7. Երևան բաղ եմ արել
8. Էս առուն
9. Տեր, ողորմեա
10. Ազգային օրհներգ
Երաժշտա – տեսական գիտելիքներ

 Հայ երգահաններ. Կոմիտաս
 Հնչյունի ուժգնությունը գրի առնելու նշաններ
 Սինկոպա
 Պարզագույն մեղեդիների գրառում
 Դինամիկայի նշաններ
 Տրիոլ, կվինտոլ
 Ռիթմիկ վարժություններ (աշխատանքային տետր) և երաժշտա-ռիթմիկ
վարժություններ
 Դասական նվագարաններ
– լարային
– փողային
– հարվածային
– ստեղնավոր
Ունկնդրում
Կոմիտաս
Խմբերգեր
Հով լինի
Գութանը հաց եմ բերում
Հանդես գաս
Սանդի երգ
Քելեր, ցոլեր
Քաղհան
Չինար ես
Հով արեք, սարեր ջան
Անձրև եկավ
Էս առուն
Սոնա յար
Զար զընգը
Հինգ էծ ունեմ
Շողեր ջան
Ալ այլուղըս
Հո~յ Նազան
Քելե, քելե
Շողեր ջան
Ել, ել
Ձիգ տու, քաշի
Գարուն ա
Զար զընգը
Սոնա յար
Շողեր ջան
Անձրև եկավ
Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ)
Կոմիտաս, մեներգեր
Դաշնամուրային ստեղծագործություններ
6 պար
7 երգ
Պարեր
Հատվածներ համաշխարհային բալետներից
Պ. Ի. Չայկովսկի
Պարեր «Մարդուկ—ջարդուկ» բալետից
Պարեր «Կարապի լիճը» բալետից
Պարեր «Քնած գեղեցկուհին» բալետից
Ա. Տիգրանյան, հատվածներ «Անուշ» օպերայից

Նախաբան
«Ամպի տակից»
«Ասում են ուռին»
«Համբարձում յայլա»
Վ. Ա. Մոցարտ
«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա
Նախերգանք
«Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը
Ջ. Բիզե, «Կարմեն» օպերա
Նախերգանք
Հաբաներա
Հայ հոգևոր երգեր (խմբերգեր)

Սբ. Մեսրոպ Մաշտոց, Բազում են Քոյ գթութիւնքդ
Սբ. Մեսրոպ Մաշտոց, Տէր ողորմեա մեզ
Սբ. Մեսրոպ Մաշտոց, Յամենայն ժամ
Սբ. Մովսես Խորենացի, Ծագումն հրաշալի
Գրիգոր Պահլավունի, Ով զարմանալի
Ներսես Շնորհալի, Ստեղծող մանկանց
Ներսես Շնորհալի, Նոր ծաղիկ
Ներսես Շնորհալի, Առաւօտ լուսոյ
Ներսես Շնորհալի, Գովեա Երուսաղէմ
Հակոբ Կլայեցի, Այսօր ցնծան
Մ. Եկմալյան , Հայր մեր, Պատարագ
Մակար Եկմալյան, Տէր, ողորմեա, Պատարագ
Կոմիտաս, Տէր, ողորմեա, Պատարագ
Համաշխարհային դասական երաժշտության լավագույն նմուշներ

Պ. Չայկովսկի. Պոլկա
Պ. Չայկովսկի. Մազուրկա
Ռ. Շուման, Սիցիլիական երգ
Շոստակովիչ. Պրլեյուդ, Գավոտ և Վալս
Ա. Խաչատրյան. Անդանտինո
Ա. Խաչատրյան, Տոկատ
Լ. վան Բեթհովեն, Էլիզեին
Պար
 Քոչարի
 Յալլի
 «12 ոտ»
 Արզումանի
 Պարերգերի բեմականցում և կատարում

Յոթերորդ դասարան
Երգեր
1. «Էս առուն»
2. «Շախկըր-շուխկըր»
3. «Նա լուս էր», էջ 84
4. «Երկինքըն ամպել է»,
5. «Անձրևն եկավ»
6. «Բարակ ես, բարդու ծառ ես»
7. «Նինըմ նինար»
8. «Ծալ էրա»
9. «Չեմ, չեմ կըրնա խաղա»
10. «Շորորա, Սալաթ»
11. «Էսօր ուրբաթ է պաս է»
12. «Շողեր ջան»
13. «Սոնա յար»
14. «Սիրուն տղա, երկինք կըլնեմ»
15. «Լեբլեբիջիների երգը», Տ. Չուխաճյան, «Կարինե» օպերետ
16. Մ. Մաշտոց, «Բազում են Քոյ գթութիւնքդ»
17. Կոմիտաս, «Տեր ողորմեա», Պատարագի երգ
18. Մովսես Խորենացի, «Զանճառելի լուսո Մայր»
19. Աստվածածնի տաղ «Խնկի ծառի նման ես»
Երաժշտա – տեսական գիտելիքներ

 Երաժշտական ստեղծագործության չափն ու արագությունը
 Տոն, կիսատոն, ալտերացիայի նշաններ
 Երաժշտական ժանրեր. սոնատ, կոնցերտ,
 Երաժշտության կատարման միջոցները.
– վոկալ և գործիքային՝ ա.մենակատար, դուետ, տրիո, կվարտետ, կվինտետ,
բ. վոկալ և գործիքային խումբ` նվագախումբ և երգչախումբ
– երգչախմբերի տեսակները
– նվագախմբերի տեսակները
 Հայ կոմպոզիտորները, յուրաքանչյուրի դերը հայկական դասական երաժշտության
հիմնադրման և զարգացման գործում:
 Երաժշտություն և՝ ա. կինո, բ. թատրոն
 Հայ անվանի երաժիշտներ.
– Արմեն Տիգրանյան
– Տիգրան Չուխաջյան
– Սպիրիդոն Մելիքյան
– Մակար Եկմալյան
Ունկնդրում
Կոմիտաս
Կոմիտաս, Խմբերգեր
Կոմիտաս, մշակումներ լարային քառյակի համար
Տիգրան Չուխաճյան

«Արշակ Բ» օպերա, Նախերգանք
«Կարինե» օպերետ, Լեբլեբիջիների երգը
«Գարուն»
Արմեն Տիգրանյան
«Անուշ» օպերա
Նախաբան
Տոնական պարեր
Ամպի տակից
Սարոյի արիան «Բարձր սարեր»
«Դավիթ Բեկ» օպերա
Դավիթ Բեկի արիան
Գուսանի երգը
Մակար Եկմալյան
Նոկտյուրն
Պատարագ
«Սուրբ-Սուրբ»
Տեր, ողորմեա
«Ամեն: Հայր սուրբ»
«Ամեն: Հայր սուրբ». գործիքային կատարում
«Միայն Սուրբ»
Սպիրիդոն Մելիքյան

Հայկական ժողովրդական երգերի գրառումներ և մշակումներ
Շմոն խեծե կապուտ քուռակ
Պուտկով փլավ
Օսան ջան
Ալեքսանդր Սպենդիարյան
Ալեքսանդր Սպենդիարյան, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր
Սիմֆոնիկ ստեղծագործություններ
Ռոմանսներ, երգեր
Երևանյան էտյուդներ. Էնզելի
Ղրիմի էսքիզներ, Ղայթարմա
«Ալմաստ» օպերա, Պարսկական քայլերգ
Առնո Բաբաջանյան
Էլեգիա
Նոկտյուրն
Էքսպրոմտ
Մեղեդի
Պրելյուդ և Վաղարշապատի պար
«6 պատկեր» դաշնամուրի համար
Ա. Բաբաջանյան-Ալ. Հարությունյան «Հայկական ռապսոդիա» 2 դաշնամուրի համար
Վոկալիզ
Վերադարձրու ինձ երաժշտությունը
Անուրջներ
Կանչիր ինձ
Պար
 Առաջինից վեցերորդ դասարաններում ուսուցանված պարերի կատարում:
 Ծաղկաձորի
 Բոբիկ ջուր մի էրա
 Չաչանե
 Նինարե

Ութերորդ դասարան
Երգեր
1. «Շախկըր-շուխկըր»
2. «Գացեք բերեք թագվորամեր»
3. «Երկինքն ամպել է»
4. «էրթանք սարերը սեյրան»
5. «Փափուրի», 2-րդ տարբերակ, էջ 92
6. «Ալ այլուղըս»
7. «Հով արեք, սարեր ջան»
8. «Մարե, Մարե»
9. «Աբարանը քարոտ ա»
10. «Հանիկ նինար»
11. Ռ. Ամիրխանյան, «Եղևնի»
12. Ռ. Ամիրխանյան, «Երազի իմ երկիր»
13. Ռ. Ամիրխանյան, «Օրորոցային»
14. «Աշուն» խ.` Հովհ. Թումանյանի, եր.` Ռ. Մելիքյանի
15. «Վարդը», խ.` Գյոթեի, եր.` Ռ. Մելիքյանի
16. «Ծիծեռնակ»
17. Սայաթ-Նովա, «Նազանի»
18. Մեսրոպ Մաշտոց, «Բազում են Քոյ գթութիւնքդ»
19. Հատված Պատարագից. «Գոհանամք Զքէն Տէր»
Երաժշտա – տեսական գիտելիքներ
 Երաժշտական ժանրեր. ռոմանս, ռեքվիեմ,
 Լադ, մաժոր, մինոր
 Ակորդներ, եռահնչյուններ
 Արևմտաևրոպական դասական երաժշտություն
Անտոնիո Վիվալդի
Վ. Ա. Մոցարտ
Լ. վան Բեթհովեն
Ունկնդրում
Ունկնդրման նյութեր
Ա. Վիվալդի
Տարվա եղանակներ.
Գարուն
Ամառ
Աշուն
Ձմեռ
Կոնցերտ երկու ջութակի և նվագախմբի համար լյա մինոր
Կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար լյա մինոր
Վ. Ա. Մոցարտ
Թուրքական քայլերգ
«Գիշերային փոքրիկ սերենադ»
Մաս 1-ին
Մաս 2-րդ
Մաս 3-րդ
Մաս 4-րդ
Սիմֆոնիա 25
Սիմֆոնիա թիվ 40
Կոնցերտ դաշնամուրի և նվագախբմի համար թիվ 4
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 21
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 23
Կոնցերտ կլարնետի և նվագախմբի համար, մաս 2-րդ
Ռեքվիեմ
Lacrimosa
Dies irae
Introitus and Kyrie
«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանք
«Դոն Ժուան» օպերայի նախերգանք
Լ. վան Բեթհովեն
Էլիզեին
Սոնատ N 14 «Լուսնի սոնատ», Մաս 1-ին, Մաս 2-րդ և 3-րդ
Սոնատ N 8 «Պաթետիկ սոնատ»
Մաս 1-ին, Մաս 2-րդ, Մաս 3-րդ
«Ապասիոնատ», Մաս 1-ին, Մաս 2-րդ, Մաս 3-րդ
Սիմֆոնիա թիվ 5
Մաս 1-ին, Մաս 2-րդ, Մաս 3-րդ, Մաս 4-րդ
Սիմֆոնիա թիվ 7
Մաս 1-ին, Մաս 2-րդ, Մաս 3-րդ, Մաս 4-րդ
Սիմֆոնիա թիվ 9, 4-րդ մաս
«Էգմոնտ» նախերգանք
Կոնցերտ դաշանմուրի և նվագախմբի համար թիվ 1
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 4, մաս 2-րդ
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 5, մաս 2-րդ
Պար
Առաջինից յոթերորդ դասարաններում ուսուցանված պարերի կատարում:
 Իշխանապար
 Էջմիածին
 Վալս
Ուսումնական միջավայր

 Երաժշտություն դասավանդելու համար շատ կարևոր է ունենալ
համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով, մասնագիտական
գրականությամբ (գրքեր, նոտաներ) հարուստ կաբինետ:

Երաժշտության դասընթացը կազմակերպվում է առարկայի
առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող
ուսումնական միջավայրում`

 ուսումնական կաբինետ (դասասենյակ)
 գրադարան
 բացօթյա տարածք

Ուսումնական կաբինետը (տարածքը), որտեղ իրականացվում է երաժշտության
դասընթացը, պետք է հագեցած լինի հետևյալ միջոցներով.
ՏՀՏ միջոցներ
1. Համացանցին միացված համակարգիչ, որը կունենա համակարգչային այն բոլոր
ծրագրերը, այդ թվում` նաև երաժշտական, որոնք հնարավորություն կտան
իրագործել.
ա. երգի ուսուցում
բ. ունկնդրում (համացանցից)
գ. նոտագրագիտության ուսուցում
դ. ձայնագրում
ե. ձայնա-տեսասկավառակի ձայնագրում
զ. ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում
2. Ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության
հնչողություն
3. Էլեկտրոնային գրատախտակ
Smart-Notebook ծրագրով աշխատելու համար (հատկապես նոտագրագիտության
ուսուցման և նվագարանները, նվագախումբը և երգչախումբը լիարժեք ճանաչելու
նպատակով) նախընտրելի է ոչ թե պրոյեկտորը, այլ էլեկտրոնային գրատախտակը:
4. Դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է լարվածքից
ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը):
5. Շրխկան, հարվածային, երաժշտական նվագարաններ.
ա. նվագակցություն (ուսուցանված երգին, ունկնդրվող նյութին, բառախաղին)
բ. տևողության կատարում
գ. նվագարանով աշխատելու ունակություն և հմտության ձեռք բերում
6. մասնագիտական գրականություն
7. անհրաժեշտ գույք` աթոռներ և սեղաններ, պահարան` երաժշտական
նվագարանների, մասնագիտական գրականության համար:
Համացանցը`ուսուցման միջավայր
Ուսուցման միջավայր կարող է դառնալ համացանցը:
Սովորողը
 ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի
տարբեր աղբյուրներից,
 ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն,
 ստեղծում է ուսումնական նյութեր (երգերի կարաոկեներ, ուսումնական,
ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է երաժշտության
դասավանդողը,
 ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր
կայքերում, տարածում դրանք, օգտվում դասավանդողների, դասընկերների
ստեղծած ուսումնական նյութերից:
Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական,
ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք:
Ուսումնական տարածք կարող է լինել
 ուսումնական հաստատության կայքը,
 դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը
Նշված տարածքներում տեղադրվում են բոլոր այն ստեղծված նյութերը, որոնք
օգտագործում են թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, թե՛ ծնողները, թե՛ այլ
անձիք: Չափազանց կարևոր է կայքերի և բլոգների բովանդակության հստակեցումը`
որպես ուսումնական միջավայր:
Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Երաժշտության դասընթացն արդյունավետ ու լիարժեք կազմակերպելուիրականացնելու
համար երաժշտության դասավանդողին անհրաժեշտ են հետևյալ
գործիքները և նյութերը.
 դպրոցում`ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով),
 անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,
 ձայնագրիչ (թվային, հեռախոս),
 ֆոտո-տեսախցիկ:
Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր.

 անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,
 ձայնագրիչ (թվային, հեռախոս),
ֆոտո-տեսախցիկ,
 ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն):
Ուսումնական նյութեր, ֆիլմեր, պրեզենտացիաներ պատրաստելու նպատակով
երաժշտության դասավանդողին և սովորողին անհրաժեշտ են.
 երգարաններ,
 նոտաներ,
 մասնագիտական ձեռնարկներ,
 մասնագիտական գրականություն,
 էլեկտրոնային գրականություն,
 ձայնադարան (ձայնա-տեսասկավառակներ),
 էլեկտրոնային ձայնադարան:
Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության
կազմակերպման մեթոդական նկարագրություն

 Դասարանում ուսումնական պարապմունքը ներառում է գործունեության
հետևյալ ձևերը.
 երգեցողություն,
 պար,
 ունկնդրում,
 մասնակցություն համերգների,
 երաժշտա-տեսական գիտելիքներ (նոտագրագիտություն),
 ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում,
 նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով,
 ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ:
Տանը
 ունկնդրում՝ երգեր, ունկնդրման համար նախատեսված նյութեր,
 ուսումնական այլ նյութերի հետազոտում,
 ուսումնական նյութի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների
տեսքով),
 օնլայն խորհրդատվություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով,
skype-ով, սոցիալական ցանցերով),
 անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն կապ է
հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում,
կատարում անհրաժեշտ ուղղումներ,
 ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը
սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած
համապատասխան խորհրդատվությունից հետո),
 մասնակցություն առցանց քննարկումներին,
 երաժշտական ուսուցողական հեռուստատեսային հաղորդումների դիտում:
Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի
ուսումնական թղթապանակի բովանդակությունը, ինքնաստուգման, ստուգողական
առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը
 Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին,
կրթհամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված ծեսերին,
միջոցառումներին, համերգներին,
 ինքնաստուգում. ուսումնական տարվա ընթացքում սովորողը գրում է
երաժշտական վիկտորինա և հարցաշար` բաղկացած դասապրոցեսում
կիրառվող ունկնդրման և ուսումնական նյութերից,
 ուսումնական նյութերի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի,
պրեզենտացիաների տեսքով):
Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
 Համացանցից, գրքերից փնտրել-գտնել համապատասխան տեղեկատվություն
 լուսանկարել, տեսագրել, ձայնագրել,
 միայն անհրաժեշտության դեպքում համացանցից պատկերներ և տեսաֆիլմեր
ներբեռնել (այդ պահին սովորողի շրջապատից բացակայող),
 համապատասխան ծրագրերի տիրապետում և կիրառում,
 նյութի բովանդակության լիարժեք, գրագետ և հստակ ներկայացում,
 սեփական վերաբերմունքի, մոտեցման, պարզաբանման, ընկալման
արտահայտում` նյութին ամբողջական տիրապետելու և ներկայացնելու
պայմանով,
 ստեղծագործական մոտեցում,
 խորհրդատվություն երաժշտության դասավանդողի հետ,
 հաշվետու համերգներ:
Ուսումնական ճամփորդություններ
Երաժշտության դասապրոցեսում ուսումնական ճամփորդություններն
իրականացվում են.
 Համերգների մասնակցությամբ և այցով.
 Ուսումնական տարվա ընթացքում սովորողը մասնակցում է դասական,
ժողովրդական, հոգևոր երաժշտության համերգների, որոնք կազմակերպվում
են ինչպես դասավանդողի, դպրոցի կողմից, այնպես էլ`այլ երաժշտական
հաստատությունների կողմից:
Նպատակը` երաժշտության ունկնդրման միջոցով երաժշտական ճաշակի
ձևավորում:
 Թանգարանների այցով:
Նպատակը` ճանաչողական է:
 Բնության գրկում` ծեսերի իրականացմամբ:
Սովորողի` դասապրոցեսում ձեռք բերած կարողությունների և հմտությունների
(երգի, պարի կատարում-բեմականացում, ծիսական պարագաների պատրաստում և
կիրառում, ստեղծագործելու-հետազոտելու կարողություն) գործնական կիրառում:
Բնական միջավայրում իրականցնելով ծեսը` սովորողը դառնում է դրա անմիջական
կատարողը և կրողը: Իր ունեցած փորձը կարող է փոխանցել շրջապատին`այսպիսով
նպաստելով ծեսի վերածնմանը և տարածմանը:
 Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական
կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր).
Առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծեսերի, համերգների
կազմակերպում, մասնակցություն և իրականացում:
Գործունեություն ըստ կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցի
Ըստ կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցի ներկայացվում են նախագծեր,
որոնց հիման վրա կառուցվում է դասապրոցեսը:
Ուսումնական գրականություն
 Ա. Շահնազարյան, «Կաքավիկ» երգարան,
 Ա. Շահնազարյան, «Երգ ու բան» (մաս Բ), «Երգ ու հաց» (մաս Գ),
 Կոմիտաս, Ազգագրական հատորներ,
 Կոմիտաս, «Պատարագ»,
 «Շարականների ընտրանի»,
 Կրթահամալիրի ձայնադարանի տրամադրած ունկնդրման նյութեր,
 Էլեկտրոնային տարբերակով պատրաստած ուսումնական երաժշտական
նյութեր,
 Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, 1, 2, 3, 4-րդ
պրակներ,
 Սուսաննա Ամատունի, «Երաժշտական գրականություն»,
 Ա. Բարսամյան, Մ. Հարությունյան, «Հայ երաժշտության պատմություն»,
 ինչպես նաև համացանցի համապատասխան կայքեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s