Սեպտեմբերի 29-ին «Կոմիտասով Վայոց ձոր» նախագծի շրջանակում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ դասավանդողներով և սովորողներով եղանք Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում, որտեղ տեղի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում բնակիչների հետ ամփոփեցինք կոմիտասյան օրերը:
Հանդիպման վերջում եղեգնաձորցիների հետ շրջեցինք քաղաքում, եղանք տեղի երաժշտական դպրոցում, ծանոթացանք երաժիշտ սովորողների հետ, միասին երգեցինք և պարեցինք կրթահամալիրի ծրագրային երգերը և պարերը: