Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց
Վերապատրաստման խմբեր՝ 1-6-րդ դասարաններ, 5 տարեկանների զարգացման խումբ, նախակրթարանի խմբեր
Մասնակիցներ՝ հանրապետության այլ կրթական հաստատություններում աշխատող երաժշտության կազմակերպիչներ
Ծրագիր՝
Խաղերգերի, պարերգերի, աշխատանքային, հոգևոր երգերի, ազգային պարերի ուսուսցում
-
Ուսումնական պատարագ նախագծով նոր հոգևոր երգերի տեքստեր
-
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատեսի երգեր
-
«Պարերգերի ուսուցում» նախագիծ
-
Խաղերգեր նախագիծ
Նկարագրություն
Նախակրթարանի և 5 տարեկանների զարգացման խմբերում արդեն սկսել ենք խաղերգերի նախապատրաստական աշխատանքները: Ծանոթացել ենք խաղերգերի, երգերի տեքստերին, բեմադրել ենք դրանք, հորինել նոր խաղերգին բնորոշ խաղեր։ Այսինքն՝ ավարտել ենք ուսուցման առաջին՝ ծանոթության փուլը կամ սկիզբը:
1-3-րդ դասարաններում սովորոել ենք բազմաթիվ խաղերգեր, բեմադրել ենք, խաղացել, սովորել տեքստերը, տեսանկարահանել։ Այս խմբերում խաղերգերը մտել է բնական գործունեության փուլ՝ ամբողջովին յուրացվել։ Վերապատրաստվող երաժշտության կազմակերպիչները կմասնակցեցեն խաղերգերի ուսուցման երրորդ շրջանին՝ ցուցադրման, ներկայացման և տեսագրման ։
4-6-րդ դասարաններում երաժշտության կազմակերպիչները ներկա կգտնվեն պարերգերի, հոգևոր երգերի և ազգային պարերի ուսուցման պրոցեսի առաջին, երկրորդ և երրորդ փուլերին՝ նոր երգերի ուսուցում, նախկին ուսուցանված երգերի ամրապնդում, ուսուցանված նյութերի ցուցադրում։
Ընդհանուր վերապատրաստվողների երաժշտական ծրագիր