Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ՝ Կոշ գյուղ. Հաշվետվություն

Հոկտեմբերի 20-ին Հյուսիսային դպրոցի 4-րդ  և 5-րդ դասարարանների սովորողների հետ իրականացրեցինք  Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ՝ Կոշ գյուղ նախագիծը: Սկզբում այցելեցինք Կոշի  միջնակարգ դպրոց, որտեղ տեղի սովորողների հետ համատեղ իրականացրեցինք կրթական ծրագրերի փոխանակում՝ կոմիտասյան երգերի ուսուցում, կատարում, միասնական ընթերցումներ:

     

Ֆ-բ՝ ուղիղ եթեր1՝ Այբ, բեն, գիմ

ֆ-բ՝ ուղիղ եթեր2՝ Կաքավիկ, Գնացեք, տեսեք

ֆ-բ՝ ուղիղ եթեր3՝ Հ. Սահյան Ամեն ինչ ոսկեզօխվել է

ֆ-բ՝ ուղիղ եթեր4՝ Ծնունդ Վահագնի

Ֆ-բ՝ ուղիղ եթեր5 Հոյ, Նազան

Ֆ-բ՝ ուղիղ եթեր6՝ երգում են Կոշի դպրոցի երգեցիկները

Ճամփորդությանը մեզ միացան Կոշի դպրոցի  9-րդ դասարանի դասղեկ և երաժշտության դասավանդող Զոյա Գրիգորյանը իր մի քանի սովորողների հետ:  Մինչ հայտնի Աղջկա բերդ բարձրանալը սովորողների հետ իրականացրեցինք միջավայրի խնամք, որից հետո եղանք Սբ. Գևորգ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Միասնական հոգևոր երգեցողությունից հետո բարձրացանք Աղջկա բերդ:

Ուղիղ եթեր1

Ուղիղ եթեր2

 

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ 13-14-րդ դար

Սբ. Գևորգ եկեղեցի՝ 19-րդ դար

7 խաչքարներ՝ դարպասներ

Դեպի Աղջկա բերդ

 

Կոշի բարձունքը հաղթահարելուց հետո եղանք  Վարդան Մամիկոնյանի աղբյուրի մոտ, որը հայտնի է նաև Սառնաղբյուր անունով: Գետնի տակից բխում է սառը, անապակ ջուր: Սովորողները մի լավ հագեցրեցին իրենց ծարավը, որից հետո տեղի մեծ ընկուզենու տակ երգեցինք, պարեցինք, կատարեցինք ընթերցումներ, խաղացինք:

Ուղիղ եթերը՝ Կ. Մամիկոնյանի

Ետդարձի  ճանապարհին եղանք Կոշի ֆուտբոլի դաշնում, որտեղ սովորողները  մի լավ ֆուտբոլ խաղացին: Ամենավերջում եղանք Ագարակի բրոնզեդարյան հուշարձանում:

Օրը ուսումնական էր, հագեցած, լեցուն բուռն զգացողություններով  և տպավորություններով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s