Ուսումնական պատարագ նախագիծ․ նախապատրաստվում ենք, առցանց սովորում

«Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ
Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծը ուսումնական օրացույցով որոշված ուսումնական գործունեություն է։ Նախագիծն իրականացվում է Սբ. Երրորդություն եկեղեցում, նաև՝ մարզերի եկեղեցիներում, վանական համալիրներում: Ժամերգությունները համակարգում են դպրոցների նախագծային խմբերը։ Նախապատրաստման փուլը հետաքրքիր է: Ունենք հստակ ընտրված 10 շարականներ, որոնք զետեղված են կրթահամալիրի կողմից տպագրված երգարաններում:

Ժամերգությանը մասնակցում են ոչ միայն կրթահամալիրի սովորողները, այլև դասավանդողները, վերապատրաստվող խմբերը, գործընկերները:

Առաջարկում ենք ծանոթանալ մեր առցանց երգարանին, լսել տեսանյութերը՝ նախապատրաստվել ժամերգությանը։ Continue reading

«Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ. Նոյեմբեր

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Մասնակիցներ՝ Միջին, Ավագ դպրոցների սովորողներ,  ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Ժամը` 9.00-9.15

Վայրը՝ Մարմարյա սրահ

Պատասխանատուներ` Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

Ծրագիր՝

  • Միջնադարյան լատինական կանոն ,,Dona, nobis, pacem,,
  • Միասնական հարսանեկան, ծիսական երգեր

«Կանաչեցավ ծառն ի խնկի»

«Այն վերի գլխախնձոր»

«Թագվոր քո ձիուն»

Միասնական պար՝ Քերծի

Պար Քերծի. Ուսուցողական տեսահոլովակ

Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի «Քերծի» պարը: Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է: Սա մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը: «Քերծիի» որսորդական պար լինելու օգտին են խոսում  Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ: Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից: Երաժշտական չափը հավասար է 3/4: Այն պարվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ: Continue reading

Դեկտեմբեր ամիս. Նախագծեր

Ամանորի ծես. Նախագիծ. Ավետիսներ, բարեմաղթանքներ

 Ծեսերին նոր կյանք տալու համար պետք է ճանաչել դրանք, ուսումնասիրել աղբյուրները:  Նախագծի  նպատակն է, տոնը սովորողինը, ծնողինը, համայնքինը դարձնելն է, որպեսզի սովորողը  դառնա դրա կրողն ու  փոխանցողը:  Դրա  իրագործման համար պետք է  ծանոթանալ ծեսին,  դրա մանրամսներին:  Ամանորի ծեսը կազմված է մի քանի մասից՝ Continue reading

Նախագծային ստուգատեսային շաբաթ. Նոյեմբերի 5-9. Հաշվետվություն

Նախագծային ստուգատեսային շաբաթ. Նոյեմբերի 5-9՝ Կրտսեր, Միջին դպրոցներ

Սեբաստացու օրեր. Խնջույքի երգեր` նախագիծ

«Ուսումնական պատարագ» նախագիծ

«Հե՜յ, ջան Երևան. 7 անուն Կոմիտաս» նախագիծ

Սեբաստացու օրեր՝ դասարան- համույթ 5 տարեկաններ