«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատելու յուրահատկությունը այն է, որ չես կարող դոփել նույն տեղում: Դու պետք է լինես անընդհատ փնրտրտուքի, բացահայտումների մեջ, լինես միշտ նոր, թարմ, հետաքրքիր: Ինչը իրականում բարդ է: Ի՞նչ անել, որ արածդ լինի ուսումնական, կրթական, ճաշակով, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ, տարբերվող: Այս մտորումների արդյունքում ծնվեց «Դյուցազնապատում» նախագիծը:
2018-ի մարտի 23-ին ունեցած Մեդիաուրբաթ- համերգին ներկայացրեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից մի հատված: Բեմադրությունը շատ էր ոգևորել բոլորիս:
2018-2019 ուսումնական տարվա մեդիաուրբաթին որոշեցինք նախորդ տարվա միտքը ընդարձակել և ներկայանալ ավելի լայն ֆորմատով, նոր ու թարմ ուսումնական նյութերով: Հյուսիսային դպրոցի ամբողջ թիմով անցանք աշխատանքի;
Մայրենի լեզվի դասավանդող Քրիստինե Շահբազյանը և դասվարները ընտրեցին ընթերցանության նյութերը: Ես էլ ընտրեցի հարմար երգերը և պարերը: Ընտրված թեման բարդ էր, բազմաժանր: Մենք չգիտեինք ինչպիսի արձագանք կունենա ներկայացումը: Բավականին երկար աշխատեցինք սովորողների, ծնողների, նյութին չտիրապետող դասավանդողների հետ: Նախագիծը իրականացավ համերաշխության և պատասխանատվության մթնոլորտում:
Ուսումնական առաջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ «Դյուցազնապատում» մեդիաուրբաթ-համերգի համակարգումը և իրականացումը:
Նախագծի շրջանակում ընտրված երգերի մեծ մասը նոր էին՝ կրթահամալիրում կատարվում էին առաջին անգամ: Երգերի ընտրության հարցում ինձ շատ օգնեց Armenianmusic.am կայքը, որը ստեղծվել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից:
Մեդիաուրբաթ-համերգից հետո որոշեցինք ստեղծել «Դյուցազնապատում» ձայնասկավառակը:
Ձայնագրությունները կատարեցինք ձմեռային ճամբարի ընթացքում, կրթահամալիրի ձայնագրության ստուդիայում:
-
«Դյուցազնապատում» ձայնասկավառակի շնորհանդեսին ընդառաջ
-
«Դյուցազնապատում» ձայնասկավառակի շնորհանդեսին ընդառաջ
-
«Դյուցազնապատում» ձայնասկավառակի շնորհանդես