«Դյուցազնապատում» նախագիծ. Հանրակրթական օպերա․ Քննարկումներ

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում աշխատելու յուրահատկությունը այն է, որ չես կարող դոփել նույն տեղում: Դու պետք է լինես անընդհատ փնրտրտուքի, բացահայտումների մեջ, լինես միշտ նոր, թարմ, հետաքրքիր: Ինչը իրականում բարդ է: Ի՞նչ անել, որ արածդ լինի ուսումնական, կրթական, ճաշակով, բայց միևնույն ժամանակ  յուրահատուկ, տարբերվող: Այս մտորումների արդյունքում ծնվեց «Դյուցազնապատում» նախագիծը:

2018-ի մարտի 23-ին ունեցած   Մեդիաուրբաթ- համերգին  ներկայացրեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից մի հատված: Բեմադրությունը շատ էր ոգևորել բոլորիս:

2018-2019  ուսումնական տարվա մեդիաուրբաթին որոշեցինք նախորդ տարվա միտքը ընդարձակել և ներկայանալ ավելի լայն ֆորմատով, նոր ու թարմ ուսումնական նյութերով:  Հյուսիսային դպրոցի ամբողջ թիմով անցանք աշխատանքի;

Մայրենի լեզվի  դասավանդող Քրիստինե Շահբազյանը և դասվարները ընտրեցին ընթերցանության նյութերը: Ես էլ ընտրեցի հարմար երգերը և պարերը: Ընտրված թեման բարդ էր, բազմաժանր: Մենք չգիտեինք ինչպիսի արձագանք կունենա  ներկայացումը: Բավականին երկար աշխատեցինք սովորողների, ծնողների, նյութին չտիրապետող դասավանդողների հետ: Նախագիծը  իրականացավ համերաշխության և պատասխանատվության մթնոլորտում:

Ուսումնական առաջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ «Դյուցազնապատում» մեդիաուրբաթ-համերգի համակարգումը և իրականացումը:

Նախագծի շրջանակում ընտրված երգերի մեծ մասը նոր էին՝ կրթահամալիրում կատարվում էին առաջին անգամ: Երգերի ընտրության հարցում ինձ շատ օգնեց Armenianmusic.am կայքը, որը ստեղծվել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից:

Մեդիաուրբաթ-համերգից հետո որոշեցինք ստեղծել «Դյուցազնապատում» ձայնասկավառակը:

Ձայնագրությունները կատարեցինք  ձմեռային ճամբարի ընթացքում,  կրթահամալիրի ձայնագրության ստուդիայում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s