Հայկական հեքիաթների ամառային օպերա
Խնկո Ապեր՝ «Ագռավն ու աղվեսը»
Կը՛ռ, կը՛ռ, կռկռան,
Ագռավները հա՛ թռան,
Ագռավները թևի տակ…
~~~~
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
~~~~~~
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
~~~~~~
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
~~~~~~
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:
~~~~~~
Ինչքան լավն ես
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
~~~~~~
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
~~~~~~
Ագռավ ջան, արի, արի,
Ագռավ ծափ տու ու թըռի:
Ագռավ ջան արի, արի,
Ագռավ ծափ տու ու թըռի:
~~~~~~
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Կը՜ռ, կը՜ռ, կը՜ռ….
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։
~~~~~~
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։
Հ. Թումանյան՝ «Անբան Հուռի»
1.Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Շատ, շատ կեղտոտ է:
Բամբակը կորիզոտ է
Շատ կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ:
Անցնողին մըտիկ անեմ.
Շատ մտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ, մըթնի, քընեմ
Խմեմ, մըթնի, քընեմ:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ:
Կըտերը տիտիկ անեմ: