Ուրբաթ-համերգ՝ Առականի

 Հյուսիսային դպրոցպարտեզ

Ուրբաթհամերգ՝ Առականի

Oր՝ նոյեմբերի 8

Ժամ՝ 15.15

Վայր՝ Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, գործընկերներ, ծնողներ այլք

Ուսումնական նյութեր

Առակներ

Աթ. Խնկոյան

  • Ճանճը
  • Կաչաղակը
  • Ես
  • Աքլորն ու մարգարիտը
  • Ագռավն ու աղվեսը

 Հ. Թումանյան

  • Մոծակն ու մրջյունը

Բնաձայնային երգչախումբ՝

  • Ճանճի երգը

Անդաստան- Մ. Խորենացի

Կոմիտասյան երգեր, կատակերգեր

  • Փափուռի
  • Սար, սար
  • Լորիկ
  • Հոփ, թռի
  • Կիկլիկո

Կատակերգեր

  • Թալիշու ճամփեն դուզա
  • Չեմ կրնա խաղա
  • Խորոտ էր, կոլոտ էր
  • Իմ չինարի յարը
  • Հինգ էծ ունեմ 

 

Պարեր՝

  • Բուլուլ
  • Արզումանի
  • Խամխամա

Նվագակցող՝ Մարինե Մկրտչյան

Ֆոտոլուսաբանում՝ Տաթև Աթոյան

Վիդեոլուսաբանում՝ Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան

Տեխնիկական սպասարկում՝ Կարեն Խաչատրյան

 

 

2-3-րդ դասարաններ

Անդաստան՝  Հյուսիսային կողմն աշխարհի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

 

~~Բնաձայնային երգչախումբ~~Ճանճի երգը

Խնկոյան՝ ՃԱՆՃԸ

Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո, մանչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
– Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:

 

Երգ-Փափուռի

 

Նանայ, նանայ, փափուռի,

Նանայ, նանայ, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի:

 

Ջուր է գալիս էն սարից,

Նանայ, նանայ, փափուռի,

Կաթում է մարմար քարից,

Նանայ, նանայ, փափուռի:

 

Արև ելավ էն սարից,

Նանայ, նանայ, փափուռի,

Կաքավ կանչեց էն քարից,

Նանայ, նանայ, փափուռի:

 

Խնձոր ես ծառի վրա,

Նանայ, նանայ, փափուռի,

Ծաղիկ ես սարի վրա,

Նանայ, նանայ, փափուռի:

 

Նանայ, նանայ, փափուռի,

Նանայ, նանայ, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի:

 

Խնկոյան

ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում:

Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում:

Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում.

նստում էր, նստում, պոչիկն էր շարժում

Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում:

Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում,

պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

( Չկա, չէ, չէ…

 

Երգեր՝

Սար,սար

Սա՜ր, սա՜ր,

Ես  սարերի ծաղիկն եմ.

Ջա՜ն, ջա՜ն,

Ես Լևոնի քուրիկն եմ:

 

Սա՜ր, սա՜ր,

Ժամի դըռնեն դուս էլա,

Ջա՜ն, ջա՜ն,

Արևի պես լուս էլա:

 

Սա՜ր, սա՜ր,

Էն սարին սա՛ր չեմ ասի,

Ջա՜ն, ջա՜ն,

Վատ տղին, լավ չեմ ասի:

 

Սա՜ր, սա՜ր,

Հաց եմ թըխել փըրփըռի,

Ջա՜ն, ջա՜ն,

Վատ խոսողը քըրքըրի:

 

Սա՜ր, սա՜ր

Ես սարերի ծաղիկն եմ.

Ջա՜ն, ջա՜ն,

Ես Լևոնի քուրիկն եմ:

 

Լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

 

Խնկոյան՝ ԵՍ

Ագռավը բռնեց մի մե~ծ խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց շտապ ազատվի, կտցիցը՝ զատվի.
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը`  կռռաց.
– Դո՛ւ…
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց  կտուցը` կռռաց.
– Ե՛ս…

և  ազատեց?

Հա՜, ազատվեց

Երգ՝

Հոփ թռի

Կրկնակ.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,

Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի,

Վարսո ջան:

 

Խնձոր ես ծառի վրա,

Հայկո ջան,

Ծաղիկ ես սարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

 

Անուշ տաղ ասող կաքավ,

Հայկո ջան,

Կանգնել ես քարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

 

Ախպեր ունեմ՝ գառնարած,

Հայկո ջան,

Պարի միջին շվարած,

Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

 

Խնկոյան՝ Աքլորն ու մարգարիտը

Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. «Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին:

Երգ՝  Կիկլիկո

Կիկի կիկի կիկլիկո, խորոզ տարան Կիկլիկո.    Վայ~…….

Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

1.Տարան գցին ամբարը,
Վերին դրին մեծ քարը.
Վայ, իմ խորոզ Կիկլիկո,
Նխշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..

Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

2.Կատար ուներ արեգակ
Ձենը զնգուն, քան զանգակ,
Վայ ,իմ խորոզ Կիկլիկո
Նխշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..

Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

 

 Խնկոյան «Ագռավն ու աղվեսը»-Երաժշտական

Կը՛ռ, կը՛ռ, կռկռան,

Ագռավները  հա՛ թռան,

Ագռավները թևի տակ…

~~~~

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։

~~~~~~
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

~~~~~~

Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

~~~~~~
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:

~~~~~~

Ինչքան լավն ես
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։

~~~~~~

Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։

~~~~~~

Ագռավ  ջան, արի, արի,

Ագռավ ծափ տու ու թըռի:

Ագռավ ջան արի, արի,

Ագռավ  ծափ տու  ու թըռի:

~~~~~~
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,

Կը՜ռ, կը՜ռ, կը՜ռ….

Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

~~~~~~

Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Միասնական պար՝  Բուլուլ

 

Միասնական կատարում

Կատակերգ՝ Կորած էշը

Ջան թալանչի, թե ինչ տեսար,
Չար ու դաժան իշխանն ասավ,
Տանձի ծառին սըխտոր բուսավ,
Գողցան տարան, կերան էշըս,
Վա՜յ, գողցան, տարան գառ իմ էշըս:

2. Ականջներ թարազ կեղներ,
Փոստը գըլխին փափախ կեղներ,
Էշիս գագաթը պաղ կեղներ,
Նըշան էս է, գըտեք էշըս,
Վա՜յ, նըշան էս է, գըտեք էշըս:

 

3. Գասպարն  ասաց, մի՛ վախենա,
Էշիդ գողը իմ եգանն ա,
Հենց իմացիր, թե մեր տանն ա,
Ինձմեն ուզե կորած էշդ,
Վա՜յ, ինձմեն ուզե կորած էշդ:

 

4. Էս որ տեսա եղա ուրախ

Մեջտեղ բերի տիկըմ մաճառ

Պատրաստել էի օրվան

Ասի խմեք, գտեք էշս

Վա՜յ, ասի խմեք, գտեք էշս:

 

5.Շատ որ խմանք խառնիխուռը,

Ըսկսեցինք խոսել ծուռը,

Գյուղ ու քաղաք հասավ լուրը,

Ասինք տկի մեջն է էշը

Վա՜յ, ասինք  տկի մեջն է էշը:

 

Ասինք տկի մեջն է էշը

Վա՜յ, ասինք  տկի մեջն է էշը:

 

4, 5-րդ դասարաններ

Հ. Թումանյան. Մոծակն ու մրջյունը

 

Երգ-Թալիշու ճամփեն դուզ ա

1. Թալիշու ճամփեն դուզ ա,
Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Անտոն կայներ, Աշխեն կուզա,
Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

2. Մարգարի դուռը դուզ ա,

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Աշխենը կայներ, Անտոն կուզա.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

3. Վարդերի սուր փըշերը

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.

Հերիք պատռեն իմ փեշերը.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

*********

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:

Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…

Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:

Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.

— Բա՜ց արեք, բա՜ց…

 

Երգ- Չեմ կրնա խաղա

1.Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա,
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա, 2
Մաս փափուջըս կըճըռճըռա,
Անոթի փորըս կըգըռգըռա։

2. .Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա,
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա, 2
Վարդ կոշիկըս կըճըռճըռա,
Կեսուրըս կըգա կըվըռվըռա;

 

*********

Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:

Երգ՝Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,

Խորոտ էր, կոլոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

 

1.Ինչ խորոտ, ինչ սիրուն

Հազար երնեկ քու տիրուն:

Ինչ խորոտ, ինչ սիրուն

Հազար երնեկ քու տիրուն:

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

 

2.Իմ յար դուռ կգներ

Գոտիկը նուռ կդներ

Իմ յար դուռ կգներ

Գոտիկը նուռ կդներ

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

*********

— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում

 

Երգ-Իմ չինարի յարը


Արև թըռվըռով ելավ,
Իմ չինարի յարը,
Մեր բանը կըռվով ելավ.
Դարդիման յարը.
Թըշնամու որդին մեռնի,
Իմ չինարի յարը,
Իրա չար սըրտով ելավ:

Դարդիման յարը:

Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Գովական յարը:

2. Ճըրագը վառա, վառա,
Իմ չինարի յարը,
Հոր հետ վատամարդ դառա,
Դարդիման յարը,
Մեր ու աղբեր թող տըվի,
Իմ չինարի յարը,
Ես իմ սիրածին առա:
Դարդիման յարը:

Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Գովական յարը:

*********

Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:

— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:

 

Երգ՝ Հինգ էծ ունեմ 

1. Հինգ էծ ունեմ ուր էծերով,
Ի՛լիլի, դի՛լիլի,
Կաթ կըկըթեմ պըղինձներով,
Ի՛լիլի, դի՛լիլի:

2. Սեր կըչափեմ կալի չափով,
Ի՛լիլի, դի՛լիլի,
Յուղ կըհանեմ լըվի տըկով,
Ի՛լիլի, դի՛լիլի:

*********

— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝

Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,

Ով աշխատի նա կուտի

Միասնական պար՝Արզումանի

Միասնական պար՝ Խամխամա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s