«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի
«Ուսումնական ժամերգություն» նախագծով ուսումնական ժամերգություններ Երևանի վարչական շրջաններում գտնվող եկեղեցիներում
Օր՝ նոյեմբերի 4-16
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, սեբաստացիական երգեցիկ խմբեր, գործընկերներ, հյուրեր, այլք
Ժամ՝ առավոտյան 10.00- երեկոյան 17.00
Վայր՝ Երևանի վարչական շրջանների եկեղեցիներ
Նպատակը՝
- «Բլեյան» կրթական ցանցով, «Ուսումնական ժամերգություն» շուրջտարյա նախագծերով ստեղծել հոգևոր կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի երկխոսության կապեր, կամուրջներ
- Նախագիծն իրականացնել հոգևոր երգերով, շարականներով, ընթարցանություններով
- Ստեղծել սովորողների, դասավանդողների, ծնողների, գործընկերների գործուն մասնակից խմբեր՝ հոգևոր մշակույթը ներկայացնելու, զարգացնելու, տարածելու համար
Արդյունքում մասնակիցները
- Կսովորեն հոգևոր երգեր, շարականներ
- Կկարողանան կատարել, տարածել
- Կլինեն հոգևոր մշակույթը կրողը, փոխանցող
- Կունենեան ինքնարտահայտման, ճանաչման նոր հարթակ, լսարան
- Կհաստատեն մշտական ստեղծագործական համագործակցային կապեր
Ուսումնական ժամերգությունների անցկացման ժամանակացույց
Նոյեմբերի 8, Հարավային դպրոց- Երեկոյան ուսումնական ժամերգություն Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում-ժամը 17.00
Նոյեմբերի 11, Արևմտյան դպրոց-Ուսումնական ժամերգություն Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում–ժամը 14.00
Նոյեմբերի 13, Միջին դպրոց-Ուսումնական ժամերգություն Արգավանդի սուրբ Սարգիս եկեղեցում-ժամը 11.00
Նոյեմբերի 14, Հյուսիսային դպրոց–Երեկոյան ուսումնական ժամերգություն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում-ժամը 16.00
Նոյեմբերի 14, Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ Սուրբ Սարգիս եկեղեցի–ժամը 17.30
Նոյեմբերի 15, Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում`պատասխանատու՝ Արևելյան դպրոց, ժամը 9.00
Նոյեմբերի 16–Հարիսայի օրհնության ծես, ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ժամը 10․00